Բանավոր հարցում, կրկնողություն:
Սովորողները ներկայացնում են իրենց ընտրած խնդիրը, խնդրի լուծումը (Պարապմունք 1-ի աշխատանքը), տեղադրում են բլոգի հղումը այստեղ:
Առաջադրանքներ:
1. Քալլոթցի խնդիրը(ամենապարզ, չլուծված խնդիրը):
Վերցրեք ցանկացած թիվ, եթե այն զույգ է, ապա բաժանեք երկուսի: Եթե այն կենտ է, բազմապատկեք երեքով և ավելացրեք մեկ: Կրկնեք գործողությունը: Արդյո՞ք բոլոր թվերն են, որ այդքան գործողություններից հետո արդյունքում միշտ կստացվի մեկ:
Հարցեր Քալլոթցի խնդրի վերաբերյալ.
ա)Հետևելով խնդրի քայլերին, ստուգեք գործողությունները 3, 4, 5, 6, 64 թվերի համար:
բ)Վերցրեք ցանկացած թիվ զրոյից տարբեր, կատարեք քայլերի հերթականությունը, ստացա՞ք մեկ: 3 4 5 6 64
Աշխատանք կրկնողության համար:
2. Գրի՛ր որևէ երկնիշ թիվ.
ա) Գտի՛ր այդ թվի կրկնապատիկը,
բ) Գտի՛ր այդ թվի 1/2 մասը,
գ) Գտի՛ր այդ թվից 58-ով մեծ թիվ
դ) Գտի՛ր այդ թվից 10-ով փոքր թիվ:
3.Ինչպե՞ս կփոխվի գումարը, եթե
ա) Գումարելիներից մեկը մեծացնենք 6-ով,
բ) Գումարելիներից մեկը մեծացնենք 7-ով, իսկ մյուսը՝ 4-ով,
գ) Գումարելիներից մեկը մեծացնենք 7-ով, իսկ մյուսը փոքրացնենք 4-ով,
դ) Գումարելիներից մեկը փոքրացնենք 5-ով,
ե) Գումարելիներից մեկը փոքրացնենք 5-ով, իսկ մյուսը ` 3-ով,
զ) Գումարելիներից մեկը մեծացնենք, իսկ մյուսը նույնքանով փոքրացնենք։
4.Աստղանիշը թվով փոխարինելով ՝ ստացի՛ր հավասարություն:
ա) *+57=100
բ) 73+* =121
գ) * -176=176
դ) * x 14= 518
ե) 451-* =182