Հարցեր՝
1.Ինչպե՞ս է առաջանում կայծակը: Ի՞նչ է որոտը:
Կայծակը առաջանում է էլեկտրական պարպումից։ Որոտը այն ձայնն է, որը հետևում է կայծակին։
2. Ի՞նչ է շարթարգելը, և ինչպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:
Այն մի մետաղյա ձող է, որը ամրացվում է շենքի վրա։ Կայծակը խփում է շանթարգելին և պարպվում գետնի մեջ։ Այսպիսով այդ էլեկտրական ուժեղ լիցքը շենքին հարվածելու կամ հրդեհ առաջացնելու փոխարեն մտնում է գետնի մեջ։
3. Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք, եթե հայտնվել եք բաց տարածքում
Պետք է հեռու մնալ երկնասլաց առարկաներից, մետաղյա շինություններից, միայնակ ծառերից, խոտի դեզերից և ժայռերից: