1.Որո՞նք են պարզ մեխանիզմները
Պարզ մեխանիզմները այն սարքերն են, որոնք կարող են մեծացնել մարդկային ուժը: Օրինակ՝ լծակ, ճախրակ, թեք հարթություն, որլորան, պտուտակ:
2.Ի՞նչ է լծակը:
Լծակը անշարժ հենարանի շուրջը պտտվելու հնարավորություն ունեցող պինդ մարմին է։
Լծակը պարզագույն մեխանիզմ է, որը հնարավորություն է տալիս փոքր ուժով հավասարակշռել մեծ ուժին կամ, ինչպես ասում են, ուժի մեջ շահում ստանալ:
3.Ի՞նչն են անվանում ուժի բազուկ
Հենման կետից մինչև ուժի ազդման գիծ հեռավորությունը կոչվում է ուժի բազուկ:
4.Ճախարակի ՞ինչ տեսակներ գիտենք:
Անշարժ, շարժական, բազմաճախարակ։
5.Ո՞ր ճախարակն է կոչվում անշարժ:
Բեռը բարձրացնելիսճախարակի առանցքը մնաուն է անշարժ, ուստի այն կոչվում է անշարժ ճախարակ։
6.Ո՞ր ճախարակն է կոչվում շարժական:
Բեռի շարժման ժամանակ շարժվում է նաև ճախաչակը
7.Ի՞նչ նպատակով է օգտագործվում անշարժ ճախարակը:
Եթե փորակի միջով գցված պարանը ձգված է և չի սահում ճախարակի վրայով, ապա ճախարակի վրա ազդում են միայն պարանի ձգման P և F ուժերը, որտեղ P-ն բեռի կշիռն է, F-ը` պարանին կիրառված ուժը: Այդ ուժերի կիրառման կետեր կարելի է համարել ճախարակի շրջագծի A և B կետերը:
8.Ի՞նչ նպատակով է օգտագործվում շարժական ճախարակը:Այն օգտագործելիս ինչքա՞ն ենք շահում ուժի մեջ:
Շարժական ճախարակ օգտագործելիս ուժի մեջ շահում ենք 2 անգամ։
9.Ի՞նչ է բազմաճախարակը:Այն օգտագործելիս որքա՞ն ենք շահում ուժի մեջ:
Բազմաճախրակը կազմված է երեք շարժական և երեք անշարժ ճախրակներից։ Մենք ուժի մեջ Այն ունենք 6 անգամ։
10.Գծել անշարժ և շարժական ճախարակների սխեմաները:
11.Ո՞ր աշխատանքն է կոչվում օգտակար
12.Ո՞ր աշխատանքն է կոչվում լրիվ կամ ծախսված
Եթե բեռը բարձրացնելու համար որևէ մեխանիզմ ենք օգտագործում, ապա բեռի ծանրության ուժից բացի, միշտ էլ հարկ է լինում հաղթահարել նաև մեխանիզմի մասերի ծանրության ուժը, ինչպես նաև այդ մեխանիզմում գործող շփման ուժը։
Մեխանիզմի օգտագործմամբ նպատակին հասնելու համար կատարված ամբողջ աշխատանքը կոչվում է լրիվ աշխատանք:
13.Ինչու՞ լրիվ աշխատանքը միշտ մեծ է օգտակար աշխատանքից
Լրիվ աշխատանքը հավասար է օգտակար և լրացուցիչ աշխատանքների գումարին, ուստի օգտակար աշխատանքը միշտ փոքր է ծախսվածից.
Aօգ<Aլր
14.՞Որ մեծոթւյունն է կոչվում մեքենայի կամ մեխանիզմի օգտակար գործողության գործակից
Այն ֆիզիակական մեծությունը, որը ցույց է տալիս, թե օգտակար աշխատանքը լրիվ աշխատանքի, որ մասն է, կոչվում է ՕԳԳ։
15.Ձևակերպել մեխանիկայի <<ոսկե կանոնը>>
Մեխանիզմի օգնությամբ քանի անգամ շահում ենք ուժի մեջ, այնքան անգամ կորցնում ենք ճանապարհի մեջ։
16.Հնարավոր է արդյոք,որ ՕԳԳ-ն մեծ լինի 100%-ից
ՕԳԳ-ն չի կարող հավասար լինել, կամ ավելի մեծ լինել 100%-ց քանի որ, այն ինչպես և լրիվ աշխատանքի մի մասն է, և չի կարող գերազանցել այն կամ հենց 100%-ը լինել՞
Month: Ապրիլ 2024
Բայի սեռը
Սեռը արտահայտում է բայի՝ խնդիր վերցնելու հատկությունը և հարաբերությունը այդ խնդրի ու ենթակայի հետ:
Ըստ սեռի՝ բայերը լինում են երեք հիմնական տեսակի՝ ներգործական, կրավորական և չեզոք:
1,Ներգործական է այն բայը, որի նշանակած գործողությունը ենթակայից անցնում է որևէ առարկայի, որը կրում է դրա ներգործությունը՝ ջարդել, սիրել, հրավիրել, բռնել, թողնել, աղալ: Ենթակայի գործողությունը կրող առարկան լինում է նախադասության ուղիղ խնդիրը և ստանում է ի՞նչ(ը) կամ ո՞ւմ հարցը (Հասմիկը ջարդեց բաժակը։ Երեխան ամենից շատ սիրում է իր մորը)։ Ներգործական սեռի բայերի ձևային առանձնահատկությունն այն է, որ դրանք մեծ մասամբ կարող են ստանալով բայածանց և դառնալ կրավորական՝ հարգել – հարգվել, դնել – դրվել, կամ էլ ունեն պատճառական ածանց՝ մոտեցնել, թռցնել, խաղացնել։ Բացառություն են մի քանի ներգործական սեռի բայեր՝ ունեմ, ունենալ, գիտեմ, գիտենալ, ուզենալ, ափսոսալ, երդվել, հովվել, երկնել և այլն, որոնք վ ածանց չեն ստանում և կրավորական չեն դառնում, կամ դա խիստ հազվադեպ է լինում՝ պատվել («մեծարել»), հեծնել, հավանել, սովորել, ուզել, նվագել, վայելել, ըմբոշխնել և այլն (տես նաև սույն մատենաշարի «Շարահյուսություն» գիրքը)։
2,Կրավորական է այն բայը, որի նշանակած գործողությունը որևէ առարկայից անցնում է ենթակային, որը կրում է դրա ներ գործությունը` ջարդվել, սիրվել, հրավիրվել, բռնվել: Ենթակայի կրած գործողությունը կատարող առարկան լինում է նախադասության ներգործող խնդիրը (Տունն ավերվեց երկրաշարժից: Բաժակը ջարդվեց Հասմիկի կողմից): Կրավորական սեռի բայերը ունենում են վ ածանց, առանց որի բայը դառնում է ներգործական՝ նշանակվել – նշանակել, բերվել – բերել։
Կրավորական բայերը կազմվում են՝ վ ավելացնելով ե խոնարհման բայերի ներկայի հիմքին (բեր–ել > բեր–վ–ել, գտն–ել > գտն–վ–ել), ա խոնարհման բայերի կատարյալի հիմքին (խաղ–ալ > խաղաց–վ–ել, մոռան–ալ > մոռաց–վ–ել), պատճառական և պատճառակերպ բայերի – ցն– ածանցի ն–ի փոխարեն (թռցն–ել > թոց–վ–ել, մոտեցն–ել > մոտեց–վ– ել, լցն–ել > լց–վ–ել)։ Բացառություն են ե խոնարհման անկանոն անել, դնել, տանել բայերը, որոնք կազմվում են կատարյալի հիմքից (ան– ել > ար–վ–ել, դն–ել > դր–վ–ել, տան–ել > տար–վ–ել)։ Բացառություն կարելի է համարել նաև բաց թողնել բայը, որի կատարյալի հիմքից կազմված բաց թողվել ձևը նախընտրելի է ներկայի հիմքից կազմված բաց թողնվել տարբերակից։
Կրավորական ածանցով բոլոր բայերը և խոնարհման են և խոնարհվում են ե խոնարհման պարզ բայերի նման:
- Չեզոք է այն բայը, որի նշանակած գործողությունը ենթակայից չի անցնում որևէ առարկայի, և ոչ էլ ենթական է կրում դրա ներգործությունը՝ ննջել, կռկռալ, հեռանալ, թմրել։ Չեզոք սեռի (այսինքն՝ անսեռ) բայը չի ունենում ո՛չ ուղիղ, ո՛չ ներգործող խնդիր (Պապս բազմոցին ննջում էր: Ես անընդհատ նայում էի ժամացույցին։ Ոտքս թմրել էր անշարժ մնալուց):
Չեզոք սեռի բայերի ձևաբանական առանձնահատկությունն այն է, որ դրանք կամ չունեն և չեն կարող ստանալ վ ածանց՝ սառչել, մտնել, ծիծաղել, կամ էլ ունեն և չեն կարող կորցնել վ ածանցը` բնակվել, գանգատվել, գժվել, զբաղվել, թաքնվել, խելագարվել, կորսվել, համարձակվել, հարձակվել, հարմարվել, հիասթափվել, հնազանդվել, հպատակվել, հրաժարվել, մոլորվել, մռայլվել, նմանվել, չքվել, պարտվել, սթափվել, սիրահարվել, սխալվել, սսկվել, վախճանվել, վհատվել, ուշաթափվել, օգտվել և այլն։ Բացառություն են ազդել և ներգործել բայերը, որոնք ուղիղ խնդիր չեն ստանում (չեզոք սեռի են), սակայն ստանում են վ ածանց և դառնում կրավորական: Չեզոք սեռի են նաև– և –ան– սոսկածանցներով բայերը (բացառություն է լվանալ բայը): Չեզոք սեռի բայերը, ստանալով պատճառական ածանց կամ տալ բայը, դառնում են ներգործական սեռի բայեր՝ սպասել > սպասեցնել, փախչել > փախցնել, զրնգալ > զրնգացնել, սթափվել > սթափեցնել, սողալ > սողալ տալ: 1.Ընդգծե՛ք կրավորական սեռի 3 բայ.
ա) երեսապատվել, անպատվել, կախարդվել, համարձակվել, գժտվել, անջատվել
բ) ուշաթափվել, զինաթափվել, չքվել, լքվել, թեքվել, գգվել
գ) հարմարվել, համարվել, սիրվել, գժվել, զբաղվել, շարժվել,
դ) կազմվել, հաշտվել, նկատվել, հաջողվել, վիճակվել, արձակվել ե) նետահարվել, խելագարվել, մերժվել, հրաժարվել, երդվել, խզվել
զ) ճարահատվել, շրջապատվել, հիասթափվել, բեռնաթափվել, խե- լագարվել, փառաբանվել
է) զզվել, պոկվել, թոթվել, մխիթարվել, ընդհարվել, պրկվել
ը) զարկվել, թաքնվել, քննարկվել, բնակվել, վհատվել, ավարտվել
թ) պապանձվել, մոլորվել, տարվել, նշվել, հրճվել, քշվել
ժ) հակառակվել, կործանվել, ուսումնասիրվել, սխալվել, ավերվել, գրկախառնվել 2. Ընդգծե՛ք չեզոք սեռի 3 բայ.
ա) շոշափել, սարսափել, խարխափել, ընդգրկել, ծվատել, ծագել
բ) երևալ, որսալ, երերալ, փութալ, գիտենալ, ուրանալ
գ) սիրահարվել, արագացվել, հարձակվել, մանրացվել, շաղափվել, հպատակվել
դ) բարձել, տրոփել, տեսնել, թոթափել, հանգել, վարարել
ե)զայրանալ, հասկանալ, հերոսանալ, հագենալ, շշնջալ, ափսոսալ
զ) նորոգվել, հնազանդվել, գանգատվել, օրորվել, ողողվել, թոթովել
է) սովել, գովել, ժողովել, ծարավել, մլավել, նզովել 3.Ընդգծե՛ք կրավորական ածանցով 3 բայ.
ա) չվել, ցրվել, տրոհվել, խռովել, թաթավել, համալրվել
բ) հոլովել, երկատվել, հաշվել, հմայվել, կռվել, շնորհվել
գ) կռահվել, բարելավել, ապահովել, բաղդատվել, արյունոտվել, հովվել 5.Ընդգծե՛ք ներգործական սեռի 3 բայ.
ա) ննջել, գլորել, վազել, պատմել, տխրել, թրջել
բ) տրտնջալ, կարդալ, մրմնջալ, խրխնջալ, աղալ, ճռճռալ
գ) հասնել, ոստնել, գտնել, լինել, մեկնել, անել
դ) իմանալ, լողանալ, հղանալ, ծուլանալ, հեռանալ, մոռանալ
ե) փնչացնել, քնեցնել, խռմփացնել, փչացնել, ճռճռացնել, ծպպացնել
զ) կամենալ, վախենալ, ունենալ, ուզենալ, պարծենալ, մոտենալ
է) վերցնել, զարթնել, հանգցնել, սավառնել, մտնել, հարցնել 6.Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք տվյալ նախադասությանը համապատասխանողը.
ա) Ինչ (վերաբերում, վերաբերվում) է ձեզ, դուք կարող եք հանգիստ ձեր գործը շարունակել։
բ) Մենք հակընդդեմ հայց ենք տվել, որ մեզ նույնպես (տուժված, տուժած) կողմ ճանաչեն:
գ) Ձեռքերս ցրտից (ճաքճքվել, ճաքճքել) են, և չեմ կարողանում նույ- նիսկ լվացվել։
դ) Սանդուղքով իջնելիս միշտ բազրիքից (բռնի՛ր, բռնվի՛ր), որ չսայ- թաքես:
ե) Ասում է, որ ինձնից (խռովել, խռովվել) է և այլևս չի ուզում հետս հանդիպել։
զ) Երեկվանից չի հաջողվում մեր թղթակցի հետ (կապնվել, կապվել) և նորություններ իմանալ բանակցությունների ընթացքի վերաբերյալ: է) Մեր դասարանի ավագի հետ այսօր նորից (վիճվել, վիճել եմ:
Կենսաբանություն
1,Երկկենցաղները արտաքին կառուցվածքի ինչ առանձահատկություններ գիտեք
Երկկենցաղների արտաքին տեսքի առանձնահատկություններից է իրենց մաշկը։ Երկկենցաղների մաշկը մերկ է, զուրկ է թեփուկներից: Սակայն դրա փոխարեն այն հարուստ է լորձ արտադրող գեղձերով ու շատ անգամ այդ լորձը նույնիսկ թունավոր է:
2,Ներկայացնել Հայաստանում հանդիպող երկկենցաղներին
Հայաստանում կան բավականին շատ երկկենցաղներ, ավելի քան 53 տեսակ։ Դրանց մեջ են մտնում իսկական մողեսներ, սափրագլուխներ, իժեր, ցամաքային կրիաներ և ուրիշները:
3,Ինչպե՞ս են բազմանում երկկենցաղները
Իրենք բազմանում են սեռական ձևով արտաքին բեղմնավորմամբ։ Իրենց մոտ լավ է արտահայտված սեռական դեմոֆրիզմը, էգերը ավելի մեծ են, իսկ արունները փոքր, բայց ավելի գունավոր ու նաև ունեն հատուկ օրգաններ էգերին գրավելու համար՝ ռեզոնատորներ։
English 25.04.2024





2. Lightning
3. sun
4. thunder
5. hot
6. shower

bad – badly
loud – loudly
quiet – quietly
lucky – luckily
easy – easily
good – good
hard – hard
English 4/18/2024

Պարապմունք 53
Թեմա՝ Պատկերացում քառանիստի մասին։

Քառանիստ կոչվում է այն բազմանիստը, որի նիստերը չորս եռանկյուններ են:

Քառանիստն ունի 4 նիստ, 4 գագաթ, 6 կող:
Եռանկյուններից մեկը կոչվում է քառանիստի հիմք, մնացած երեքը՝ կողմնային նիստեր:
Գոյություն ունեն քառանիստի տարբեր տեսակներ: Ամենահաճախը հանդիպում են դրանցից հետևյալ երեքը (տես ներքևի նկարները):
— հավասարանիստ՝ քառանիստ, որի բոլոր չորս նիստերը հավասար եռանկյուններ են,
— կանոնավոր եռանկյուն բուրգ՝ հիմքում հասարակողմ եռանկյուն է, իսկ կողմնային նիստերը հավասար հավասարասրուն եռանկյուններ են,
— կանոնավոր քառանիստ՝ բոլոր չորս նիստերը հավասարակողմ եռանկյուններ են:


Կանոնավոր քառանիստի բոլոր կողերի երկարությունները և նիստերի մակերեսները հավասար են:
Առաջադրանքներ։
1․Քառանիստի վերաբերյալթվարկված պնդումներից ո՞րն է ճիշտ: Ընտրել ճիշտ պնդումը:
- Քառանիստի լրիվ մակերևույթը չորս քառանկյուններ են:
- Քառանիստի կողմնային մակերևույթը երեք եռանկյուններ են:
- Քառանիստի յուրաքանչյուր նիստ ուղղանկյուն է:
2․ Հետևյալնկարներից ո՞րն է քառանիստը: Նշել ճիշտ տարբերակը:
ա)

բ)

գ)

Ա-ն
3. Ի՞նչ հատկություններ ունի հետևյալտարածաչափական պատկերը:

ա) Անվանումը՝
- քառանիստ
- կանոնավոր քառանիստ
- հավասարանիստ
- կանոնավոր եռանկյուն բուրգ
- կանոնավոր զուգահեռանիստ
բ) Նկարագիրը՝ Բոլոր չորս նիստերը ․․․․․ են:
գ) Հատկությունները՝
- կողմնային նիստերը ուղղահայաց են հիմքին
- բոլոր կողերը հավասար են
- բոլոր նիստերը հավասար եռանկյուններ են
- բոլոր նիստերը եռանկյուններ են
- բոլոր կողմնային կողերը հավասար են
- չունի զուգահեռ նիստեր
- հիմքում հավասարակողմ եռանկյուն է
- բոլոր կողմնային նիստերը հավասար եռանկյուններ են
- ունի երկու հիմք
4․ Տրված է TPRS քառանիստը: Որոշել բոլոր կողերի գումարը, եթե քառանիստը կանոնավոր է և նրա մի կողի երկարությունը 7.5 սմ է:

7.5 * 6 = 45
5․ Կանոնավոր քառանիստի կողը 18 սմ է: Հաշվել կանոնավոր քառանիստի պարագիծը։

6 * 18 = 108
6․ Կանոնավոր քառանիստի բոլոր կողերի գումարը 48 սմ է: Հաշվել կանոնավոր քառանիստի կողի երկարությունը։
48 / 6 = 8
Պարապմունք 52



Բեկյալ են հանդիսանում առաջին և երկրորդ պատկերները։
2․ Տրված է 3 կետ: Քանի՞ երկու կողմերով տարբեր բեկյալներ կարելի է գծել, որոնց գագաթները տրված կետերն են: Գծել գծագիրը;

3․ Առանց ինքնահատումների փակ բեկյալն ունի 4 կողմ: Կարող են արդյո՞ք նրա կողմերն ունենալ հետևյալ երկարությունները:
ա) 6 սմ, 5 սմ, 4 սմ, 3 սմ -ոչ
բ) 2 սմ, 2 սմ, 3 սմ, 7 սմ-ոչ
Նշված երկու դեպքերում էլ ծայրակետերը չեն միանում, քանի որ երկարությունները համապատասխան չեն։
4. Տրված են 4 կետեր: Քանի՞ տարբեր բաց ու փակ (բայց առանց ինքնահատումների) բեկյալներ կարելի է գծել, որոնց գագաթները տրված կետերն են:

ա) Երկու կողմերով բեկյալների թիվը՝ 6:
բ) Երեք կողմերով բաց բեկյալների թիվը՝ 4:
գ) Երեք կողմերով փակ բեկյալների թիվը՝ 4:
դ) Չորս կողմերով փակ բեկյալների թիվը՝ 1:
5. Նկարում հատվածների միջոցով պատկերված են թվանշաններ: Դրանցից որո՞նք են՝ ա) պարզ բեկյալ/բ,գ,դ,ե,զ,է,ը,ժ/, բ) պարզ փակ բեկյալ/ա/։

6․ Նվազագույնը քանի՞ օղակ ունի՝ բեկյալը, փակ բեկյալը:
Բեկյանը նվազագույնը ունի 2 օղակ, իսկ փակ բեկյալը՝ 3:
7․ Առնվազն քանի՞ օղակ ունի բեկյալը, եթե այն ունի մի ուղղի վրա գտնվող ոչ հարևան օղակներ: Գծագրեք այդպիսի բեկյալ:
Օղակները առնվազն կարող են լինել չորսը։

8․Որքա՞ն կարող է լինել AB հատվածի երկարությունը, եթե նրա ծայրակետերը միացված են բեկյալով, որի օղակների երկարություններն են՝
ա) 6 սմ, 8սմ, 10սմ
Այս դեպքում AB հատվածի երկարությունը 24 սմ է։
բ) 2սմ, 3,1սմ և 5,3սմ
Այս դեպքում AB հատվածի երկարությունը 10,4 սմ է։
9․ Բեկյալը բաղկացած է 5 հատվածից որոնց երկարություններն են 2 սմ, 5 սմ, 8 սմ, 11 սմ և 20 սմ։ Հաշվել բեկյալի երկարությունը։
2+5+8+11+20=46սմ/բեկյալի երկարություն/
Պարապմունք 53
Թեմա՝ Բեկյալի երկարությունը։
Հարթության վրա վերցնենք մի քանի կետեր և դրանք հաջորդաբար միացնենք հատվածներով: Արդյունքում ստացվում է մի երկրաչափական պատկեր, որին անվանում են բեկյալ գիծ, կամ պարզապես, բեկյալ: Ընդ որում, բեկյալի համար կարևոր է, որ կամայական երկու հարևան հատվածներ պետք է չգտնվեն մի ուղղի վրա: Հաջորդաբար իրար միացված հատվածները կազմում են մի պատկեր, որը կոչվում է բեկյալ:
Եթե բեկյալի առաջին և վերջին կետերը համընկնում են, ապա բեկյալը կոչվում է փակ:
Եթե բեկյալի հատվածները հատվում են, ապա բեկյալը կոչվում է ինքնահատվող:

Հատվածի ծայրակետերը կոչվում են բեկյալի գագաթներ, դրանցից A1 և A5-ը բեկյալի ծայրակետերն են: Հատվածները, որոնցից բաղկացած է բեկյալը, կոչվում են բեկյալի օղակներ:Եթե բեկյալի ծարակետերը համընկնում են, բեկյալը կոչվում է փակ: Փակ բեկյալի օրինակ է եռանկյունը:
Եթե բեկյալի ոչ հարևան օղակները ունեն ընդհանուր կետ, ապա բեկյալը կոչվում է ոչ պարզ բեկյալ:

Բեկյալի պարզ օղակների երկրարությունների գումարը կոչվում է բեկյալի երկարություն:
Реклама
Հատկություն Բեկյալի երկարությունը մեծ է նրա ծայրակետերի հեռավորությունից:
Այս պնդումը ևս մեկ անգամ հաստատում է, որ երկու կետերի ամենակարճ ճանապարհը այդ կետերը միացնող հատվածն է:
Առաջադրանքներ։
1․ Նշել բեկյալները:
1,2 բեկյալներ
2․ Տրված է 3 կետ: Քանի՞ երկու կողմերով տարբեր բեկյալներ կարելի է գծել, որոնց գագաթները տրված կետերն են: Գծել գծագիրը;
3․ Առանց ինքնահատումների փակ բեկյալն ունի 4 կողմ: Կարող են արդյո՞ք նրա կողմերն ունենալ հետևյալ երկարությունները:
ա) 6 սմ, 5 սմ, 4 սմ, 3 սմ; բ) 2 սմ, 2 սմ, 3 սմ, 7 սմ:
4. Տրված են 4 կետեր: Քանի՞ տարբեր բաց ու փակ (բայց առանց ինքնահատումների) բեկյալներ կարելի է գծել, որոնց գագաթները տրված կետերն են:

ա) Երկու կողմերով բեկյալների թիվը՝
բ) Երեք կողմերով բաց բեկյալների թիվը՝
գ) Երեք կողմերով փակ բեկյալների թիվը՝
դ) Չորս կողմերով փակ բեկյալների թիվը՝
5. Նկարում հատվածների միջոցով պատկերված են թվանշաններ: Դրանցից որո՞նք են՝ ա) պարզ բեկյալ, բ) պարզ փակ բեկյալ։

6․ Նվազագույնը քանի՞ օղակ ունի՝ բեկյալը, փակ բեկյալը:
7․ Առնվազն քանի՞ օղակ ունի բեկյալը, եթե այն ունի մի ուղղի վրա գտնվող ոչ հարևան օղակներ: Գծագրեք այդպիսի բեկյալ:
8․Որքա՞ն կարող է լինել AB հատվածի երկարությունը, եթե նրա ծայրակետերը միացված են բեկյալով, որի օղակների երկարություններն են՝ ա) 6 սմ, 8սմ, 10սմ, բ) 2սմ, 3,1սմ և 5,3սմ:
9․ Բեկյալը բաղկացած է 5 հատվածից որոնց երկարություններն են 2 սմ, 5 սմ, 8 սմ, 11 սմ և 20 սմ։ Հաշվել բեկյալի երկարությունը։
1.Ի՞նչ մասնիկներից է կազմված ատոմի միջուկը, և ինչո՞վ են նրանք տարբերվում մեկը մյուսից:
Պրոտոններ: Պրոտոններն ունեն դրական էլեկտրական լիցք։ Պրոտոնի զանգվածը մոտավորապես հավասար է նեյտրոնի զանգվածին։ Պրոտոնները հայտնաբերվում են ատոմի միջուկում և որոշում նրա ատոմային թիվը, որը որոշում է տարրի քիմիական հատկությունները։ Քիմիական ռեակցիաներում պրոտոնները կարող են մասնակցել ատոմների միջև քիմիական կապերի ձևավորմանը։
2.Ատոմի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ: Ատոմը կազմված է.
ա) միջուկից և էլեկտրոններից
բ) պրոտոններից և էլեկտրոններից
գ) պրոտոններից և նեյտրոններից
դ) նեյտրոններից և էլեկտրոններից
- Ինչի՞ է հավասար տվյալ ատոմի միջուկի լիցքը.
ш) 0
p) +1
գ) այդ տարրի ատոմային համարին պարբերական համակարգում
դ) տարրի հարաբերական ատոմային զանգվածին
- Որքա՞ն է պրոտոնի լիցքը.
Ա)+1
Բ)-1
Գ)0
- Ինչի՞ է հավասար նեյտրոնի լիցքը.
ш) -1
p) +1
4)0
η) Ζ
- Ինչպե՞ս կարելի է որոշել նեյտրոնների թիվն ատոմի միջուկում, եթե հայտնի են վերջինիս լիցքն ու զանգվածային թիվը:
- Ո՞րն է առավելագույն թվով բնական իզոտոպներ ունեցող տարրը։
- Ինչո՞վ է տարբերվում դեյտերիումը «սովորական» ջրածնից, ծանր ջուրը (D_{2}*O) սովորական ջրից (H2O):
- Ինչո՞վ են տարբերվում 35 CI և 37CI իզոտոպները.
1) միջուկի լիցքի մեծությամբ
2) միջուկում առկա պրոտոնների թվով
3) էլեկտրոնների թվով
4) միջուկում առկա նեյտրոնների թվով
- Ո՞ր շարքում է ճիշտ ներկայացված K իզոտոպում առկա պրոտոնների, էլեկտրոնների և նեյտրոնների թիվը՝ համապատասխանորեն.
1) 19, 19, 19
2) 19, 19, 20
3) 19, 20, 19
4) 19, 19, 18
Թեստային աշխատանք. բայի գործածությունը, 19.04-22.04
- Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:
1) չեն անշարժացել, շատացող, բարձրացա, վարձած
2) եկած, չեմ մոռանա, արածում է, պիտի գնայիր
3) տված, հասա, կկայունանա, խաղացած
4) դարձող, լեռնանում են, ժպտում եմ, դիմացել է
2. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:
1) դարձե՛ք, ելա, կջանամ, մի՛ տուր
2) մոռացել եմ, պիտի կարդայինք, ցնծաց, կտոկան
3) կերանք, հոգացող, բարձրացավ, տալիս է
4) պիտի խաղա, ցնցեց, ջանում է, ցոլցլաց
3. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:
1) մի՛ եկ, հասկացել եմ, զայրացել է, տվեց
2) ասաց, տո՛ւր, դարձի՛ր, դողաց
3) պիտի հուսանք, թողել եմ, գալիս է, վշշում է
4) եղա, հավատալ, խոսող, զղջում է
4. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ե խոնարհման:
1) չեն շարժվում, շատանում է, հիշեցի, պարում է
2) հեռացել են, շտապեցի, գովերգեցին, պիտի խոսեիր
3) փակցրած, եղավ, կերանք, վառված
4) վազեց, պատկերելու էր, գոհացի՛ր, կդիմադրի
5. Ո՞ր շարքում դերբայական ձևի սխալ կազմություն կա:
1) թռչելիս, կարոտած, դիպչող, մոտեցած
2) նստեցնել, սառչած, ուրախացող, խմեցնել
3) փախչելիս, սառչող, կպած, աշխատեցնել
4) փրկված, շփոթեցնել, կառչող, խոսող
6. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:
1) Արշակը փորձել էր Զինայի հետ փախչել արտասահման, բայց ոստիկանությունը նրան բռնել էր և տեղեկացրել Սմբատին:
2) Սարի լանջին բուսած մանուշակները բացել էին աչիկները և ժպտում էին արևին:
3) Բժիշկը պատվիրել էր օրը երկու անգամ դեղ կաթացնել հիվանդի աչքերի մեջ:
4) Գարնանային արևը հալեցրել էր ձյունը, ու վարարած գետերը դուրս էին եկել իրենց ափերից:
7. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:
1) Երբ փորձում էի նրան հիշեցնել տված խոստումները, չլսելու էր տալիս:
2) Դաշտի խաղաղության մեջ քնքշորեն բուրացող ծաղիկները մի պահ մեղմեցին նրա հոգու ցավը:
3) Անծայրածիր հեռուներում աստիճանաբար մգացող լեռների սուր կատարները ահարկու տպավորություն էին թողնում:
4) Կարդալիս հանկարծ զգում էի, որ կտրվել եմ իրականությունից ու դարձել գրքի հերոսների ուղեկիցը
8. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:
1) Երկրաշարժից տուժած մարդկանց օգնության ձեռք մեկնեց ողջ աշխարհը:
2) Խանութի բացման օրը բոլոր հյուրերին նվիրեցին խոնավեցնող քսուքներ:
3) Կապտավուն նժույգ հեծած ձիավորը ընթանում էր լարված և ուշադիր:
4) Շատ կարդալուց աչքի լույսը պակասել էր, ու ջահել օրերի նման այլևս մի քանի օրում մի գիրք չէր կարողանում ավարտել:
9. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:
1) Անձրևի կաթած տեղը մի մեծ խոռոչ էր բացվել:
2) Մթության մեջ խարխափելով` փոքրիկներն առաջ էին շարժվում ու հանկարծ իրար կպնելիս սարսափած ճչում էին ու կծկվում:
3)Երեխայի համար գնեցինք հեքիաթներ պատմող մի տիկնիկ և խոսող շնիկ:
4) Ես ամեն կերպ փորձում էի զգույշ դիպչել նրա վերքին, որպեսզի ցավ չպատճառեի:
10. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:
1) Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար:
2) Որևէ բան մտածելիս նա սովորաբար ձեռքը դնում է ճակատին:
3) Քայլելուց դիմացդ էլ չես նայում, դրա համար էլ հաճախ ես սայթաքում:
4) Այսքան մտածելուց գլուխս պայթում է:
11. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև չկա։
1) Եթե ես ցանկանայի փախնել, ոչ ոք ինձ չէր խանգարի:
2) Այդ միջադեպը քարոզարշավի վրա ոչ մի ազդեցություն էլ չի կարող թողել:
3) Ինքն ասաց, որ շատ կարդալուց վնաս չկա:
4) Այդ մարդը ուտելուց միշտ խոսում էր և ծիծաղում:
12. Ո՞ր նախադասության մեջ բայի խոնարհման սխալ ձև չկա:
1) Ալիքները հսկա սառցաբեկորները թռցրեցին դեպի ծովի խորքը:
2) Սարի հետևում հանգչել էին վերջին շողերը, երբ մենք շարժվեցինք դեպի վրանները:
3) Ծովի մեղմօրոր ալիքները դիպչեցին նրա մերկ սրունքներին, և նա սրթսրթաց:
4) Մի պահ միայն գրավվելով լուսնկա երեկոյով` թագուհին դարձյալ խորասուզվեց մտքերի օվկիանոսում:
13. Ո՞ր նախադասության մեջ պատճառական բայի կազմության սխալ ձև կա:
1) Երբեմն նստում էր դիմացս և խոսեցնում մեր սարերից ու լսում էր թաքուն համակրանքով:
2) Գրողի ներկայացրած մարդկային աշխարհում իշխում է գեղեցիկը:
3) Հետո տիրացուին գրել է տալիս այդ երեք անունները` նրան ուրիշ ոչինչ չհայտնելով:
4) Առաջին բուժօգնություն ցույց տալու ժամանակ պետք է անշարժեցնել վնասված վերջույթը:
14. Ո՞ր նախադասության մեջ դերբայի կամ ձևաբայի (կախյալ դերբայի) սխալ ձև չկա։
1) Դատարանը տուժվածից ցուցմունք վերցրեց կատարվածի վերաբերյալ:
2) Շատ անսպասելի կորում է նաև տիկնոջ վերջին հույսը:
3) Դեմքի թարմ գույնը պահպանելու համար մաշկը պետք է շարունակ խոնավացնել։
4) Ջրի ցայտերը դիպչում են ապակուն ու անմիջապես սառում: