Պարապմունք 53

Թեմա՝ Պատկերացում քառանիստի մասին։

Tetraedr2.jpg

Քառանիստ  կոչվում է այն բազմանիստը, որի նիստերը չորս եռանկյուններ են:

Tetraedrs_nereg.png

Քառանիստն ունի 4 նիստ, 4 գագաթ, 6 կող:

Եռանկյուններից մեկը կոչվում է քառանիստի հիմք, մնացած երեքը՝ կողմնային նիստեր:

Գոյություն ունեն քառանիստի տարբեր տեսակներ: Ամենահաճախը հանդիպում են դրանցից հետևյալ երեքը (տես ներքևի նկարները): 

—  հավասարանիստ՝ քառանիստ, որի բոլոր չորս նիստերը հավասար եռանկյուններ են,

—  կանոնավոր եռանկյուն բուրգ՝ հիմքում հասարակողմ եռանկյուն է, իսկ կողմնային նիստերը հավասար հավասարասրուն եռանկյուններ են, 

—  կանոնավոր քառանիստ՝ բոլոր չորս նիստերը հավասարակողմ եռանկյուններ են:

Tetraedrs_reg.png
Tetraedrs_trijst_piram.png

Կանոնավոր քառանիստի բոլոր կողերի երկարությունները և նիստերի մակերեսները հավասար են:

Առաջադրանքներ։

1․Քառանիստի վերաբերյալթվարկված պնդումներից ո՞րն է ճիշտ: Ընտրել ճիշտ պնդումը:

  • Քառանիստի լրիվ մակերևույթը չորս քառանկյուններ են:
  • Քառանիստի կողմնային մակերևույթը երեք եռանկյուններ են:
  • Քառանիստի յուրաքանչյուր նիստ ուղղանկյուն է:

2․ Հետևյալնկարներից ո՞րն է քառանիստը: Նշել ճիշտ տարբերակը:

ա)

qara4.png

բ)

զուգ.png

գ)

r.png

Ա-ն

3. Ի՞նչ հատկություններ ունի հետևյալտարածաչափական պատկերը:

qara2.png

ա) Անվանումը՝

  • քառանիստ
  • կանոնավոր քառանիստ
  • հավասարանիստ
  • կանոնավոր եռանկյուն բուրգ
  • կանոնավոր զուգահեռանիստ

բ) Նկարագիրը՝ Բոլոր չորս նիստերը ․․․․․ են:

գ) Հատկությունները՝

  • կողմնային նիստերը ուղղահայաց են հիմքին
  • բոլոր կողերը հավասար են
  • բոլոր նիստերը հավասար եռանկյուններ են
  • բոլոր նիստերը եռանկյուններ են
  • բոլոր կողմնային կողերը հավասար են
  • չունի զուգահեռ նիստեր
  • հիմքում հավասարակողմ եռանկյուն է
  • բոլոր կողմնային նիստերը հավասար եռանկյուններ են
  • ունի երկու հիմք

4․ Տրված է TPRS քառանիստը: Որոշել բոլոր կողերի գումարը, եթե քառանիստը կանոնավոր է և նրա մի կողի երկարությունը 7.5 սմ է:

Tetraedr3.png

7.5 * 6 = 45

5․ Կանոնավոր քառանիստի կողը 18 սմ է: Հաշվել կանոնավոր քառանիստի պարագիծը։

qara3.png

6 * 18 = 108

6․ Կանոնավոր քառանիստի բոլոր կողերի գումարը 48 սմ է: Հաշվել կանոնավոր քառանիստի կողի երկարությունը։
48 / 6 = 8

Թողնել մեկնաբանություն