Բայի սեռը

Սեռը արտահայտում է բայի՝ խնդիր վերցնելու հատկությունը և հարաբերությունը այդ խնդրի ու ենթակայի հետ:
Ըստ սեռի՝ բայերը լինում են երեք հիմնական տեսակի՝ ներգործական, կրավորական և չեզոք:

1,Ներգործական է այն բայը, որի նշանակած գործողությունը ենթակայից անցնում է որևէ առարկայի, որը կրում է դրա ներգործությունը՝ ջարդել, սիրել, հրավիրել, բռնել, թողնել, աղալ: Ենթակայի գործողությունը կրող առարկան լինում է նախադասության ուղիղ խնդիրը և ստանում է ի՞նչ(ը) կամ ո՞ւմ հարցը (Հասմիկը ջարդեց բաժակը։ Երեխան ամենից շատ սիրում է իր մորը)։ Ներգործական սեռի բայերի ձևային առանձնահատկությունն այն է, որ դրանք մեծ մասամբ կարող են ստանալով բայածանց և դառնալ կրավորական՝ հարգել – հարգվել, դնել – դրվել, կամ էլ ունեն պատճառական ածանց՝ մոտեցնել, թռցնել, խաղացնել։ Բացառություն են մի քանի ներգործական սեռի բայեր՝ ունեմ, ունենալ, գիտեմ, գիտենալ, ուզենալ, ափսոսալ, երդվել, հովվել, երկնել և այլն, որոնք վ ածանց չեն ստանում և կրավորական չեն դառնում, կամ դա խիստ հազվադեպ է լինում՝ պատվել («մեծարել»), հեծնել, հավանել, սովորել, ուզել, նվագել, վայելել, ըմբոշխնել և այլն (տես նաև սույն մատենաշարի «Շարահյուսություն» գիրքը)։

2,Կրավորական է այն բայը, որի նշանակած գործողությունը որևէ առարկայից անցնում է ենթակային, որը կրում է դրա ներ գործությունը` ջարդվել, սիրվել, հրավիրվել, բռնվել: Ենթակայի կրած գործողությունը կատարող առարկան լինում է նախադասության ներգործող խնդիրը (Տունն ավերվեց երկրաշարժից: Բաժակը ջարդվեց Հասմիկի կողմից): Կրավորական սեռի բայերը ունենում են վ ածանց, առանց որի բայը դառնում է ներգործական՝ նշանակվել – նշանակել, բերվել – բերել։

    Կրավորական բայերը կազմվում են՝ վ ավելացնելով ե խոնարհման բայերի ներկայի հիմքին (բեր–ել > բեր–վ–ել, գտն–ել > գտն–վ–ել), ա խոնարհման բայերի կատարյալի հիմքին (խաղ–ալ > խաղաց–վ–ել, մոռան–ալ > մոռաց–վ–ել), պատճառական և պատճառակերպ բայերի – ցն– ածանցի ն–ի փոխարեն (թռցն–ել > թոց–վ–ել, մոտեցն–ել > մոտեց–վ– ել, լցն–ել > լց–վ–ել)։ Բացառություն են ե խոնարհման անկանոն անել, դնել, տանել բայերը, որոնք կազմվում են կատարյալի հիմքից (ան– ել > ար–վ–ել, դն–ել > դր–վ–ել, տան–ել > տար–վ–ել)։ Բացառություն կարելի է համարել նաև բաց թողնել բայը, որի կատարյալի հիմքից կազմված բաց թողվել ձևը նախընտրելի է ներկայի հիմքից կազմված բաց թողնվել տարբերակից։
    Կրավորական ածանցով բոլոր բայերը և խոնարհման են և խոնարհվում են ե խոնարհման պարզ բայերի նման:

    1. Չեզոք է այն բայը, որի նշանակած գործողությունը ենթակայից չի անցնում որևէ առարկայի, և ոչ էլ ենթական է կրում դրա ներգործությունը՝ ննջել, կռկռալ, հեռանալ, թմրել։ Չեզոք սեռի (այսինքն՝ անսեռ) բայը չի ունենում ո՛չ ուղիղ, ո՛չ ներգործող խնդիր (Պապս բազմոցին ննջում էր: Ես անընդհատ նայում էի ժամացույցին։ Ոտքս թմրել էր անշարժ մնալուց):
      Չեզոք սեռի բայերի ձևաբանական առանձնահատկությունն այն է, որ դրանք կամ չունեն և չեն կարող ստանալ վ ածանց՝ սառչել, մտնել, ծիծաղել, կամ էլ ունեն և չեն կարող կորցնել վ ածանցը` բնակվել, գանգատվել, գժվել, զբաղվել, թաքնվել, խելագարվել, կորսվել, համարձակվել, հարձակվել, հարմարվել, հիասթափվել, հնազանդվել, հպատակվել, հրաժարվել, մոլորվել, մռայլվել, նմանվել, չքվել, պարտվել, սթափվել, սիրահարվել, սխալվել, սսկվել, վախճանվել, վհատվել, ուշաթափվել, օգտվել և այլն։ Բացառություն են ազդել և ներգործել բայերը, որոնք ուղիղ խնդիր չեն ստանում (չեզոք սեռի են), սակայն ստանում են վ ածանց և դառնում կրավորական: Չեզոք սեռի են նաև– և –ան– սոսկածանցներով բայերը (բացառություն է լվանալ բայը): Չեզոք սեռի բայերը, ստանալով պատճառական ածանց կամ տալ բայը, դառնում են ներգործական սեռի բայեր՝ սպասել > սպասեցնել, փախչել > փախցնել, զրնգալ > զրնգացնել, սթափվել > սթափեցնել, սողալ > սողալ տալ: 1.Ընդգծե՛ք կրավորական սեռի 3 բայ.
      ա) երեսապատվել, անպատվել, կախարդվել, համարձակվել, գժտվել, անջատվել
      բ) ուշաթափվել, զինաթափվել, չքվել, լքվել, թեքվել, գգվել
      գ) հարմարվել, համարվել, սիրվել, գժվել, զբաղվել, շարժվել,
      դ) կազմվել, հաշտվել, նկատվել, հաջողվել, վիճակվել, արձակվել ե) նետահարվել, խելագարվել, մերժվել, հրաժարվել, երդվել, խզվել
      զ) ճարահատվել, շրջապատվել, հիասթափվել, բեռնաթափվել, խե- լագարվել, փառաբանվել
      է) զզվել, պոկվել, թոթվել, մխիթարվել, ընդհարվել, պրկվել
      ը) զարկվել, թաքնվել, քննարկվել, բնակվել, վհատվել, ավարտվել
      թ) պապանձվել, մոլորվել, տարվել, նշվել, հրճվել, քշվել
      ժ) հակառակվել, կործանվել, ուսումնասիրվել, սխալվել, ավերվել, գրկախառնվել 2. Ընդգծե՛ք չեզոք սեռի 3 բայ.
      ա) շոշափել, սարսափել, խարխափել, ընդգրկել, ծվատել, ծագել
      բ) երևալ, որսալ, երերալ, փութալ, գիտենալ, ուրանալ
      գ) սիրահարվել, արագացվել, հարձակվել, մանրացվել, շաղափվել, հպատակվել
      դ) բարձել, տրոփել, տեսնել, թոթափել, հանգել, վարարել
      ե)զայրանալ, հասկանալ, հերոսանալ, հագենալ, շշնջալ, ափսոսալ
      զ) նորոգվել, հնազանդվել, գանգատվել, օրորվել, ողողվել, թոթովել
      է) սովել, գովել, ժողովել, ծարավել, մլավել, նզովել 3.Ընդգծե՛ք կրավորական ածանցով 3 բայ.
      ա) չվել, ցրվել, տրոհվել, խռովել, թաթավել, համալրվել
      բ) հոլովել, երկատվել, հաշվել, հմայվել, կռվել, շնորհվել
      գ) կռահվել, բարելավել, ապահովել, բաղդատվել, արյունոտվել, հովվել 5.Ընդգծե՛ք ներգործական սեռի 3 բայ.
      ա) ննջել, գլորել, վազել, պատմել, տխրել, թրջել
      բ) տրտնջալ, կարդալ, մրմնջալ, խրխնջալ, աղալ, ճռճռալ
      գ) հասնել, ոստնել, գտնել, լինել, մեկնել, անել
      դ) իմանալ, լողանալ, հղանալ, ծուլանալ, հեռանալ, մոռանալ
      ե) փնչացնել, քնեցնել, խռմփացնել, փչացնել, ճռճռացնել, ծպպացնել
      զ) կամենալ, վախենալ, ունենալ, ուզենալ, պարծենալ, մոտենալ
      է) վերցնել, զարթնել, հանգցնել, սավառնել, մտնել, հարցնել 6.Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք տվյալ նախադասությանը համապատասխանողը.

    ա) Ինչ (վերաբերում, վերաբերվում) է ձեզ, դուք կարող եք հանգիստ ձեր գործը շարունակել։
    բ) Մենք հակընդդեմ հայց ենք տվել, որ մեզ նույնպես (տուժված, տուժած) կողմ ճանաչեն:
    գ) Ձեռքերս ցրտից (ճաքճքվել, ճաքճքել) են, և չեմ կարողանում նույ- նիսկ լվացվել։
    դ) Սանդուղքով իջնելիս միշտ բազրիքից (բռնի՛ր, բռնվի՛ր), որ չսայ- թաքես:
    ե) Ասում է, որ ինձնից (խռովել, խռովվել) է և այլևս չի ուզում հետս հանդիպել։
    զ) Երեկվանից չի հաջողվում մեր թղթակցի հետ (կապնվել, կապվել) և նորություններ իմանալ բանակցությունների ընթացքի վերաբերյալ: է) Մեր դասարանի ավագի հետ այսօր նորից (վիճվել, վիճել եմ:

    Թեստային աշխատանք. բայի գործածությունը, 19.04-22.04

    1. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:

    1) չեն անշարժացել, շատացող, բարձրացա, վարձած

    2) եկած, չեմ մոռանա, արածում է, պիտի գնայիր

    3) տված, հասա, կկայունանա, խաղացած

    4) դարձող, լեռնանում են, ժպտում եմ, դիմացել է

    2. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:

    1) դարձե՛ք, ելա, կջանամ, մի՛ տուր

    2) մոռացել եմ, պիտի կարդայինք, ցնծաց, կտոկան

    3) կերանք, հոգացող, բարձրացավ, տալիս է

    4) պիտի խաղա, ցնցեց, ջանում է, ցոլցլաց

    3. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:

    1) մի՛ եկ, հասկացել եմ, զայրացել է, տվեց

    2) ասաց, տո՛ւր, դարձի՛ր, դողաց

    3) պիտի հուսանք, թողել եմ, գալիս է, վշշում է

    4) եղա, հավատալ, խոսող, զղջում է

    4. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ե խոնարհման:

    1) չեն շարժվում, շատանում է, հիշեցի, պարում է

    2) հեռացել են, շտապեցի, գովերգեցին, պիտի խոսեիր

    3) փակցրած, եղավ, կերանք, վառված

    4) վազեց, պատկերելու էր, գոհացի՛ր, կդիմադրի

    5. Ո՞ր շարքում դերբայական ձևի սխալ կազմություն կա:

    1) թռչելիս, կարոտած, դիպչող, մոտեցած

    2) նստեցնել, սառչած, ուրախացող, խմեցնել

    3) փախչելիս, սառչող, կպած, աշխատեցնել

    4) փրկված, շփոթեցնել, կառչող, խոսող

    6. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:

    1) Արշակը փորձել էր Զինայի հետ փախչել արտասահման, բայց ոստիկանությունը նրան բռնել էր և տեղեկացրել Սմբատին:

    2) Սարի լանջին բուսած մանուշակները բացել էին աչիկները և ժպտում էին արևին:

    3) Բժիշկը պատվիրել էր օրը երկու անգամ դեղ կաթացնել հիվանդի աչքերի մեջ:

    4) Գարնանային արևը հալեցրել էր ձյունը, ու վարարած գետերը դուրս էին եկել իրենց ափերից:

    7. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:

    1) Երբ փորձում էի նրան հիշեցնել տված խոստումները, չլսելու էր տալիս:

    2) Դաշտի խաղաղության մեջ քնքշորեն բուրացող ծաղիկները մի պահ մեղմեցին նրա հոգու ցավը:

    3) Անծայրածիր հեռուներում աստիճանաբար մգացող լեռների սուր կատարները ահարկու տպավորություն էին թողնում:

    4) Կարդալիս հանկարծ զգում էի, որ կտրվել եմ իրականությունից ու դարձել գրքի հերոսների ուղեկիցը

    8. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:

    1) Երկրաշարժից տուժած մարդկանց օգնության ձեռք մեկնեց ողջ աշխարհը:

    2) Խանութի բացման օրը բոլոր հյուրերին նվիրեցին խոնավեցնող քսուքներ:

    3) Կապտավուն նժույգ հեծած ձիավորը ընթանում էր լարված և ուշադիր:

    4) Շատ կարդալուց աչքի լույսը պակասել էր, ու ջահել օրերի նման այլևս մի քանի օրում մի գիրք չէր կարողանում ավարտել:

    9. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:

    1) Անձրևի կաթած տեղը մի մեծ խոռոչ էր բացվել:

    2) Մթության մեջ խարխափելով` փոքրիկներն առաջ էին շարժվում ու հանկարծ իրար կպնելիս սարսափած ճչում էին ու կծկվում:

    3)Երեխայի համար գնեցինք հեքիաթներ պատմող մի տիկնիկ և խոսող շնիկ:

    4) Ես ամեն կերպ փորձում էի զգույշ դիպչել նրա վերքին, որպեսզի ցավ չպատճառեի:

    10. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:

    1) Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար:

    2) Որևէ բան մտածելիս նա սովորաբար ձեռքը դնում է ճակատին:

    3) Քայլելուց դիմացդ էլ չես նայում, դրա համար էլ հաճախ ես սայթաքում:

    4) Այսքան մտածելուց գլուխս պայթում է:

    11. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև չկա։

    1) Եթե ես ցանկանայի փախնել, ոչ ոք ինձ չէր խանգարի:

    2) Այդ միջադեպը քարոզարշավի վրա ոչ մի ազդեցություն էլ չի կարող թողել:

    3) Ինքն ասաց, որ շատ կարդալուց վնաս չկա:

    4) Այդ մարդը ուտելուց միշտ խոսում էր և ծիծաղում:

    12. Ո՞ր նախադասության մեջ բայի խոնարհման սխալ ձև չկա:

    1) Ալիքները հսկա սառցաբեկորները թռցրեցին դեպի ծովի խորքը:

    2) Սարի հետևում հանգչել էին վերջին շողերը, երբ մենք շարժվեցինք դեպի վրանները:

    3) Ծովի մեղմօրոր ալիքները դիպչեցին նրա մերկ սրունքներին, և նա սրթսրթաց:

    4) Մի պահ միայն գրավվելով լուսնկա երեկոյով` թագուհին դարձյալ խորասուզվեց մտքերի օվկիանոսում:

    13. Ո՞ր նախադասության մեջ պատճառական բայի կազմության սխալ ձև կա:

    1) Երբեմն նստում էր դիմացս և խոսեցնում մեր սարերից ու լսում էր թաքուն համակրանքով:

    2) Գրողի ներկայացրած մարդկային աշխարհում իշխում է գեղեցիկը:

    3) Հետո տիրացուին գրել է տալիս այդ երեք անունները` նրան ուրիշ ոչինչ չհայտնելով:

    4) Առաջին բուժօգնություն ցույց տալու ժամանակ պետք է անշարժեցնել վնասված վերջույթը:

    14. Ո՞ր նախադասության մեջ դերբայի կամ ձևաբայի (կախյալ դերբայի) սխալ ձև չկա։

    1) Դատարանը տուժվածից ցուցմունք վերցրեց կատարվածի վերաբերյալ:

    2) Շատ անսպասելի կորում է նաև տիկնոջ վերջին հույսը:

    3) Դեմքի թարմ գույնը պահպանելու համար մաշկը պետք է շարունակ խոնավացնել։

    4) Ջրի ցայտերը դիպչում են ապակուն ու անմիջապես սառում:

    Ձևաբայեր

    Անորոշ դերբայ-ել,ալ-երգել, խաղալ

    Ենթակայական դերբայ- ող, ացող-երգող, խաղացող

    Հարակատար դերբայ-ած, ացած-երգած, խաղացած

    Համակատար դերբայ-իս /ելիս, ալիս/- երգելիս, խաղալիս

    Սրանք հայերենի անկախ դերբայներն են։ Անկախ են կոչվում, որովհետև գործածվում են նախադասության մեջ ինքնուրույն՝ առանց օժանդակ բայի։

    1․Կազմիր հետևյալ բայերի անորոշ, ենթակայական, հարակատար և համակատար դերբայները՝

    սիրել-սիրող,սիրած,սիրելիս

    գրել-գրող,գրած,գրելիս

    կարդալ-կարդացող,կարդացած,կարդալիս

    գնալ-գնացող,գնացած,գնալիս

    փախչել-փախչող,փախած,փախչելիս

    գտնել-գտնող,գտած,գտնելիս

    մոտենալ-մոտեցող,մոտեցած,մոտենալիս

    հարստանալ-հարստացող,հարստացած,հարստանալիս

    թռչել- թռչող, թռած, թռչելիս

    վախեցնել- վախեցնող, վախեցրած, վախեցնելիս

    հանգչել- հանգչող, հանգած, հանգչելիս

    եռացնել- եռացնող, եռացրած, եռացնելիս

    եռալ- եռացող, եռացած, եռալիս

    սիրվել- սիրվող, սիրված, սիրվելիս

    գտնվել- գտնվող, գտնված, գտնվելիս

    թռչկոտել- թռչկոտող, թռչկոտած, թռչկոտելիս

    կտրատել- կտրատող, կտրատած, կտրատելիս

    2․ Բակունցի Լառ- Մարգարը պատմվածքից դուրս գրիր անկախ դերբայները, որոշի՛ր խոնարհման տիպը /ա,ե/։

    տեսնել-ե խոնարհում

    անցնել-ե խոնարհում

    զարկվել-ե խոնարհում

    խաբել-ե խոնարհում

    գցել-ե խոնարհում

    վարձել-ե խոնարհում

    կապել-ե խոնարհում

    անցյալ-ա խոնարհում

    գողանալ խոնարհում

    3․ Առաջին վարժության բայերից ընտրիր հինգը, դրանց անորոշ, ենթակայական, հարակատար և համակատար դերբայներով կազմիր նախադասություններ։

    Եռացող ջուրը թափվում էր կաթսայից։

    Գիշերը երեխան վախեցած լաց էր լինում։

    Թռչելիս ագռավը խփնվեց ծառի և ցած ընկավ։

    Ամեն առավոտ դպրոց գնալիս ես հանդիպում եմ իմ ընկերոջը։

    Հնագետները կարողացան գտնել հին վազ, որին ավելի էր քան 100 տարի։

    Շարունակում ենք բացահայտել բայ խոսքի մասը

    1․Ընդգծե՛ք բայի 5 անդեմ ձև.

    ա) սիգալ, ծավալ, ողբալ, անկյալ, ձնհալ, հոգալ, դնչկալ, կապալ, փռթկալ, կչկչալ
    բ) դավել, խոցեն, լարած, թվեմ, կատվեն, նավել, կարի, գրող, սուրա, սիրելիս
    գ) ողբաց, հարբած, գրբաց, դարձված, աստված, տարած, խոզարած, հորած, կորած, կասկած

    2․Ընդգծե՛ք բայի 5 դիմավոր ձև.

    ա) մորթին, մկկան, հուսար, կոմիսար, վարի, վայրի, տեսա, փեսա, դիր, ընտիր
    բ) ելաք, սլաք, հավաք, հանգաք, զնգաք, զանգակ, ամուրի, ավերի, ասա, կաթսա
    գ) գնաց, քնած, երբեք, անարժեք, մարի, մորի, արա՛, քուրա, կոթող, թո՛ղ, ա՛ռ, վառ
    դ) կոտեմ, կուտեմ, համեմ, հանեմ, դրժեմ, դժխեմ, խոհեմ, խորհեմ, նսեմ, լսեմ

    3․ Ընդգծե՛ք հարակատար դերբայի 3 ձև.

    ա) երգող, գրկած, նստոտել, բազմած, հրավիրված, կռվելիս, լրագրող
    բ) քնեած, հանգած, միգամած, խմած, համատարած, կոտորած
    գ) հայահալած, չնայած, տավարած, հատած, գործած, հասարակած
    դ) տխրամած, փախած, վարկած, նշանած, խորոված, անկասկած

    4․Ընդգծե՛ք ենթակայական դերբայի 3 ձև.

    ա) փոքրացող, այգացող, կարճափող, շոշափող, սևաքող, շաղափող բ) անսքող, ամոքող, բանթող, քերթող, թևալող, տապալող
    գ) բանագող, դրվագող, քանդող, դոնդող, եռակող, ծաղկող

    5․Ընդգծե՛ք համակատար դերբայի 3 ձև.

    ա) պաշտելիս, ասուլիս, պտղամիս, հազալիս, օազիս, բանալիս
    բ) ավետիս, ածելիս, հասպիս, հայելիս, մեղրամիս, թնդալիս

    6․Ընդգծե՛ք ներկա ժամանակին վերաբերող 3 բայաձև.

    ա) գտնում եմ, եկել ենք, տալիս ես, պետք է ասեմ, չենք դնում, չեմ խաղալու
    բ) չեմ ասի, չարժի, գնա՛, գալիս է, չիմացար, ի սպաս եմ դնում
    գ) ունես, չի տալիս, մոտեցրել է, չեմ երդվելու, չեք ասում, չգաս
    դ) թույլ տալի՞ս ես, բազում էին, չէ, շունչ առա, չի պատկերացնում, կգամ
    ե) չի գնա, չունեմ, չհարելիս, չքվում է, գլուխ մի տար, չեն գալիս

    7․ Ընդգծե՛ք անցյալ ժամանակին վերաբերող 3 բայաձև.

    ա) թեքենք, կոտրել ենք, գտա, չեմ մտնի, ի վիճակի չեմ, պիտի գնայի
    բ) չի լալիս, կար, մի տեսեք, լալիս էր, մեղրամիս է, կտար
    գ) խաղացինք, չի կարելի, դդում ես, վերցնեիր, եկել եմ, ներկա է

    8․ Ընդգծե՛ք ապառնի ժամանակին վերաբերող 3 բայաձև.

    ա) չեմ հասկացել, մի՛ գնա, կամ, կտրտմես, հատում եմ, կարելու եք
    բ) համեղացրու, զատվել են, արշավեմ, անհատնում են, ասուլիս է, բեր գ) վեր չեմ կենում, պիտի մնամ, վրա են տալիս, մի գնեք, ասա, չկամ

    9․ Ընդգծե՛ք առաջին դեմքի 3 բայաձև.

    ա) չմտնեն, ծարավեմ, դիմադրեինք, չափեիք, գնա, պրծա
    բ) հասանք, մոռացաք, գրվելու եմ, ծարավի, իմանայի, չեն խոսել

    10․Ընդգծե՛ք երկրորդ դեմքի 3 բայաձև.

    ա) հասկացար, ասա, գտա, վերցրու, մտներ, հարցնենք բ) տպեցիր, բարձեր, բարձրացանք, եկաք, խոսի, արի

    11․Ընդգծե՛ք երրորդ դեմքի 3 բայաձև.

    ա) եռաց, կա՛ց, գրավ, գտավ, առարկեցին, կացին
    բ) հեռացար, կտար, պոկեց, տարեց, մոտեցավ, տուր
    գ) կանչեր, դնչեր, կարածի, կատարածի, մնա, ենթամնա

    Բակունցի մասին պատմում են ժամանակակիցները 09.04-11.04

    Բակունցից ավելի հմայիչ մարդ ես չեմ հիշում այն ժամանակվա գրական շրջանակում: Մի ձգողական ուժ կար Բակունցի մեջ, որ քաշում էր դեպի իրեն: Բայց ինքը, հակառակ իր սիրալիր պահվածքին, մի խորհրդավոր անհաղորդություն էր կրում իր մեջ: Որքան էլ անկեղծանում էր (իսկ նա երբեք սառը խոսակցություն չէր վարում), զգում էիր, որ, այնուամենայնիվ, հոգու շատ դռներ քո առջև փակ են մնում: Նկատել էի նաև մի բան: Չարենցը, ծայրահեղորեն տրամադրության տեր մարդ, բորբոքուն ու անհավասարակշիռ, որ հաճախ հաշիվ չէր տալիս, թե իր հետ խոսողը կի՞ն է, տղամա՞րդ, բոլորովին այլ էր Բակունցի ներկայությամբ, քաշվում էր, զսպվում, նեղվում նույնիսկ: Եթե կարելի է ասել՝ Բակունցը դյուրամատչելի չէր անգամ Չարենցի համար, ու՜ր մնաց՝ իմ ու ինձ նման երիտասարդների համար, որոնց աչքին Չարենցը և Բակունցը գրական կուռքեր էին: 

    Քիչ էր պատահում, որ գար գրական հավաքույթներին, գրեթե չէր խառնվում վեճերին, պահում էր իրեն այնպես, որ հետը չէին վիճում: Հազարից մեկ էր միջամտում վեճ-զրույցներին, իսկ միջամտելիս էլ մեծ մասամբ նրա ասածը գրչակից ըկերներն ընդունում էին իբրև վերջնական խոսք:
    Մի երեկո իր տանն էի: Զրուցում էինք, հետաքրքվում էր երիտասարդությամբ: Չեմ հիշում մի հանդիպում, որ նա այդ հարցին չանդրադառնար:
    — Երիտասարդությունը մեր ապագան է: Մենք լավ պիտի իմանանք, թե նա ինչպիսին է: Երիտասարդության նկատմամբ անտարբեր մնալ, նշանակում է անտարբեր լինել քո իսկ վաղվա օրվա հանդեպ:
    Գրողների տանն էր: Մի քանի գրողներ խմբված զրուցում էին: Միտս է Բակունցի խոսքը. «Ուշադրություն դարձրե՞լ եք, որ մանկության մասին ամենքն էլ լավ են գրում: Հիշողությունը պահպանում է տեսածից ու ապրածից ամենաթանկագինը, ինչ որ պետք չէ, մոռացվում է, առաջնակարգը երկրորդականից ջոկում է ժամանակը, զտում, թողնում ամենաէականը»:
    Ճարտարապետների հավաքույթն էր: Շատերը խոսեցին: Հիշողությանս մեջ մնացել է Բակունցի մի խոսքը. «Կառուցեք այնպես, որ շենքը ժպտա, փողոցով անցնողի հետ խոսի, մի բան ասի»:
    Մի օր ասաց.
    — Ես թախիծին դեմ չեմ: Իմ մեջ, հավատացեք, տխրություն շատ կա: Բայց թախիծը մտնում է ընթերցողի հոգու խորքերը և իր գործը անում, երբ ներքուստ, անհայտ, անհասկանալի մի անկյունից լուսավորված է, պայծառացած:
    Չեմ հանդիպել մի ուրիշ՝ ավելի ներդաշնակ մարդու, քան Ակսել Բակունցն էր: Ամեն ինչ գեղեցիկ էր նրա մեջ՝ և՛ մտքերը, և՛ գործերը, անգամ հագուստը: Այ քեզ ամբողջական անձնավորություն: Հիմա, երբ անդրադառնում եմ նրան, չեմ կարող ասել, թե մի ուրիշ գրող նրա հմայքն ուներ: Եվ զարմանալի կերպով կարողանում էր հույզը ենթարկել մտքին, միտքը՝ հագեցնել զգացմունքով: Բռնկումների գոնե ես վկա չեմ եղել, տեսել եմ հանգիստ, խաղաղ, հավասարակշռված, բայց հասկացել եմ, որ հոգում միշտ մի բան անհանգիստ է, այրվում է ներսից: Որ նա մտավորական էր բառի իսկական իմաստով, ճիշտ է: Որ տարիները հղկել ու մշակել էին նրան, այդ էլ ճիշտ է: Բայց ինձ թվում էր, որ նա ծնվել էր ներդաշնակ, ծնվել էր ամբողջական: Հակասություն չկար գրողի և մարդու միջև, ինչպես նաև կարողության և խնդիրների ստեղծագործական լուծման, կոչման և գործունեության:
    Շատ վաղ և դաժանորեն ակամա նա հրաժեշտ տվեց աշխարհին, մարդկանց, զբաղմունքին, երազներին… Կայծակը կաղնու անտառներ է այրում, ուր մնաց, որ խնայեր այդ մեկին: Կայծակից զարկված Բակունցը մնաց կեսճանապարհին: Եվ նա մշտական մի վիշտ է մեր գրականության համար:

    Ռուբեն Զարյան  «Հուշապատում»

    Առաջադրանքներ։

    1․Գտի՛ր հետաքրքիր տեղեկություններ և փաստեր Բակունցի կյանքի և գործունեության մասին, ներկայացրո՛ւ բլոգումդ, համեմատի՛ր դասընկերներիդ գրածի հետ։

    2Կարդա հուշը և փորձիր հեղինակի նկարագրած Բակունցին համեմատել քո ճանաչած Բակունցի հետ (որքան դու հասցրել ես ճանաչել Բակունց հեղինակին նրա ստեղծագործությունների միջոցով)։

    3․ Կարդա նաև կենսագրությունը։

    Անկախ դերբայներ

    Անորոշ դերբայ-ել,ալ-երգել, խաղալ

    Ենթակայական դերբայ- ող, ացող-երգող, խաղացող

    Հարակատար դերբայ-ած, ացած-երգած, խաղացած

    Համակատար դերբայ-իս /ելիս, ալիս/- երգելիս, խաղալիս

    Սրանք հայերենի անկախ դերբայներն են։ Անկախ են կոչվում, որովհետև գործածվում են նախադասության մեջ ինքնուրույն՝ առանց օժանդակ բայի։ 

    1․Կազմիր հետևյալ բայերի անորոշ, ենթակայական, հարակատար և համակատար դերբայները՝ սիրել, գրել, կարդալ, գնալ, փախչել, գտնել, մոտենալ, հարստանալ, թռչել, վախեցնել, հանգչել, հանգցնել, եռացնել, եռալ, սիրվել, գտնվել, թռչկոտել, կտրատել։

    սիրել-սիրող, սիրած, սիրելիս

    գրել-գրող, գրած, գրելիս

    կարդալ-կարդացող, կարդացած, կարդալիս

    գնալ-գնացող, գնացած, գնալիս

    փախչել-փախչող, փախչած, փախչելիս

    գտնել-գտնող, գտնված, գտնվելիս

    մոտենալ-մոտեցող, մոտեցած, մոտենալիս

    հարստանալ-հարստացող, հարստացած, հարստանալիս

    թռչել-թռչող, թռչացած, թռչելիս

    վախեցնել-վախեցող, վախեցած, վախենալիս

    հանգչել-հանգչող, հանգած, հանգչելիս

    հանգցնել-հանգցնող, հանգցրած, հանգցնելիս

    եռացնել-եռացնող, եռացրած, եռացնելիս

    եռալ-եռացող, եռացած, եռալիս

    սիրվել-սիրվող, սիրված, սիրվելիս

    գտնվել-գտնվող, գտնված, գտնվելիս

    թռչկոտել-թռչկոտող, թռչկոտած, թռչկոտելիս

    կտրատել-կտրատող, կտրատած, կտրատելիս

    2․ Բակունցի Լառ- Մարգարը պատմվածքից դուրս գրիր անկախ դերբայները, որոշի՛ր խոնարհման տիպը /ա,ե/։

    տեսնել-ե խոնարհում

    անցնել-ե խոնարհում

    զարկվել-ե խոնարհում

    խաբել-ե խոնարհում

    գցել-ե խոնարհում

    վարձել-ե խոնարհում

    կապել-ե խոնարհում

    անցյալ-ա խոնարհում

    գողանալ խոնարհում

    3․ Առաջին վարժության բայերից ընտրիր հինգը, դրանց անորոշ, ենթակայական, հարակատար և համակատար դերբայներով կազմիր նախադասություններ։

    Եռացող ջուրը թափվում էր կաթսայից։

    Գիշերը երեխան վախեցած լաց էր լինում։

    Թռչելիս ագռավը խփնվեց ծառի և ցած ընկավ։

    Ամեն առավոտ դպրոց գնալիս ես հանդիպում եմ իմ ընկերոջը։

    Հնագետները կարողացան գտնել հին վազ, որին ավելի էր քան 100 տարի։

    Ակսել Բակունց, «Լառ- Մարգարը»

    • Ո՞վ էր Լառ- Մարգարը, որտեղի՞ց էր եկել այդ գյուղ, ինչո՞վ էր զաբաղվում: 
    • Լառ Մարգարը լավ գյուղացի մարդ, էր նա սիրում էր իր այգիներ, արտերը, սիրում էր ջրել իր բույսերը:
    • Ինչպիսի՞ մարդ էր Լառ- Մարգարը. բնութագրիր նրա բնավորությունը երկու նախադասությամբ: 
    • Նա շատ լավ մարդ էր, աշխատասեր էր, սիրում և գնահատում էր իր արած գործը, սակայն նա միշտ ուրախ չէր:
    • Ի՞նչ հանգամանքներով էր նա այդ նա հայտնվել այդ գյուղում. իր ցանկությա՞մբ, թե՞… 
    • Պղտոր հեղեղի բերանն ընկած տաշեղի պես Լառ-Մարգարը շատ ափերի էր զարկվել, վերջը ալիքը լափու է տվել և Լառ-Մարգարին իր թոռան հետ գցել այդ գյուղը։ Լառ-Մարգարը իր կամքով չէր հայտնվել այդ գյուղում, նա այդ գյուղից չէր։
    • Ամպերին նայելով՝ ի՞նչ հիշողություններ էին արթնանում Լառ- Մարգարի մեջ: 
    • Մի ճերմակ ամպ, թափանցիկ ու անձև, հանդարտ լողում էր լազուրի մեջ։ Լառ-Մարգարին թվում էր, թե երկինքը մի հսկա տաշտ է, մեջը լի լեղակած ջուր և ամպը՝ լվացքի մոռացված կտոր տաշտի ջրի մեջ։ Լառ-Մարգարը նայում էր ամպի կտորին, ինչքա՜ն հանդարտ էր լողում, ձևը փոխում, մերթ պռունկը ձգում, մերթ ետ քաշում։
    • Ի՞նչ թաքուն ցավ ուներ Լառ- Մարգարը հոգում պահած: 
    • Ես կարծում եմ, որ դա այն ցավն էր, որ նա երբեմն կարոտում էր իր գյուղը:
    • Ի՞նչ էր բերել իր հետ նա հայրենի ծննդավայրից: 
    • Նա իր հետ բերել էր իր թոռան, նրանք միասին էին:
    • Կա՞ արդյոք Լառ- Մարգարին ուրախացնող ինչ-որ բան… 
    • Կարծում եմ, որ ոչ, նաև կարծում եմ, որ շատ քիչ բան կա, որ կարող է երջանկություն պարգևել նրան:
    • Պատմվածքից դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր բառարանի օգնությամբ:
    • Լագլագ-Երկար կտուցով ու երկար ոտքերով չվող մեծ թռչուն:
    • Ղարիբ-պանդուխտ
    • Պատմվածքից առանձնացրո՛ւ բնության նկարագրության քեզ դուր եկած հատվածը, փորձի՛ր գտնել համեմատություն, փոխաբերություն, մակդիր արտահայտչամիջոցները:
    • Ամռան շոգին, երբ արևն այնքան մոտ է, ջերմությանը շատ, երբ շները շոգից տան ստվերում պառկում են, լեզուն հանած թնչին տալիս,– առվի եզերքին միշտ էլ կարելի է տեսնել Լառ-Մարգարին, ոտքերը մինչև ծնկները բաց, գլխին մի սպիտակ շոր, բահն ուսին:
    • Պատմվածքը քո կարդացած ո՞ր ստեղծագործության հետ կհամեմատես,ինչո՞ւ:
    • Վստահ կարող եմ ասել, որ այս պատմվածքը այնքան յուրահատուկ և տարբերվող էր, որ ես չեմ կարող այն համեմատել որևէ ստեղծագործության հետ:

    Եկեք ճիշտ գործածենք բայերը, 08.04.2024թ.

    1.Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք տվյալ նախադասությանը համապատասխանողը։

    ա) Երեխան երկար լաց (լինելիս, լինելուց) շնչակտուր եղավ և նվաղեց։

    բ) Ցանկապատի վրայով (թռչելիս, թռնելիս) տղան ոլորեց ոտքը և ստիպված էր մի քանի օր անցկացնել անկողնում պառկած:
    գ) Պարտադիր չէ՝ շշուկով խոսեք. երեխան քնած (չի, չէ):

    դ) Դավադիր գնդակը թիկունքից էր (դիպել, դիպչել) նրան ու տեղնուտեղը սպանել:
    ե) Այգում (զբոսնելիս, զբոսնելուց) անսպասելիորեն գտա մի քանի օր շարունակ ինձ չարչարող խնդրի լուծման ուղին

    2. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.

    ա) Տնօրենն ավելացրեց, որ ինքը բոլորովին էլ դեմ (չէ, չի) այդ առաջարկությանը։
    բ) Արդեն երեք հեքիաթ եմ պատմել, բայց երեխան դեռ քնած (չի, չէ):
    գ) Բայց նա երբեք էլ կողմ (չէ, չի) եղել մեր՝ արտասահման մեկնելուն։
    դ) Ես համոզվեցի, որ այդ երիտասարդը մարդ (չի, չէ) և երբեք էլ մարդ չի դառնա։

    3. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.

    ա) Մանկամարդ աղջիկը, մոմակալը ձեռքին, միջանցքով քայլում էր շատ զգույշ, որ մոմը (չհանգեր, չհանգչեր) օդի հանդիպակաց հոսանքից։
    բ) Երազում ես հաճախ (թռնում, թռչում) եմ, և դա գերագույն հաճույք է:
    գ) Ճակատդ հարվածից կարմրել է, և եթե սառը թրջոց չդնես, (կուռչի, կուռի)։
    դ) Հալածյալը (թռչեց, թռավ) ջրով լի խրամատի վրայով և կարողացավ խուսափել հետապնդողներից։
    ե) Ոչ ոք երբևէ չի (փախչել, փախել) իր ճակատագրից, որքան էլ հեռու է եղել սնահավատությունից։

    զ) Ծնողների անուշադրության պատճառով երեխան մտավ առվակը և (թռչեց, թրջեց) կոշիկներն ու գուլպաները:
    է) Վիրավոր զինվորն ընկերոջը խնդրում էր իրեն (թողնել, թողել) և վերադառնալ խրամատ, բայց ընկերը ամեն կերպ ջանում էր վիրավորին օգնել:

    4. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծեք ճիշտը.

    ա) Քիմիական այդ նյութը (գործածվում է, գործ է ածվում) տարատեսակ օծանելիքներ պատրաստելու համար:
    բ) Հարգելիս, (վեր մի՛ կաց, մի՛ վեր կաց). մենք նստած կզրուցենք:

    գ) Սարեր ու ձորեր, իմ վիշտը (լացեք, լացեցեք), այս աշխարհում ինձ մխիթարող չունեմ:
    դ) Գնա, քեզ հարմար ու քեզ արժանի տեղ գտիր, քեզ այս տունն այլևս (թողող, թողնող) չկա։
    ե) Կրթությամբ լինելով բանասեր՝ Սուրենը անցավ վերապատրաստման դասընթաց և (դարձավ, դառավ) հաշվապահ:
    զ) Կարենը դեռ դպրոցական տարիքից իր վերնաշապիկն ու գուլպաներն ինքն է (լվանում, լվում)։
    է) Մենք այդ տղաներին մի քանի համապատասխան խոսք (ասեցինք, ասացինք), ու նրանք հասկացան, թե ում հետ գործ ունեն:
    ը) Պետավտոտեսչության նոր որոշման համաձայն՝ (մգացված, մգեցված) ապակիներով ավտոմեքենաների երթևեկն արգելվում է:
    թ) Հարգելի՛ ուղևորներ, երթուղայինների վարորդներին (մի՛ թույտ վեք, թույլ մի՛ տվեք) մեքենայում ծխել և վնաս տալ ձեր առողջությանը։
    ժ) Հեռավոր երկրներից հում մսեղեն հնարավոր է ներմուծել միայն (սառացված, սառեցված) վիճակում:
    ժա) Վերջին անգամ բաժակները (լցրինք, լցրեցինք), բայց չգիտես ինչու ոչ ոք այլևս չէր ուզում ո՛չ բաժակաճառ ասել, ո՛չ խմել։
    ժբ) Ա՛յ հոգուդ մեռնեմ, ինչու չես (թողում, թողնում)՝ այդ անպատկառին մի երկու լավ խոսք ասեմ, որ իմանա՝ ում հետ ինչպես պետք է խոսել։

    5. Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով հետևյալ բայերն այնպես, որ մի դեպքում արտահայտեն գործողության կատարման հրաման, մի դեպքում՝ պայման, մեկ այլ դեպքում՝ հարկադրանք: Կազմածդ նախադասությությունները համեմատի՛ր իրար հետ: Գալ, լալ, տալ, դառնալ, լինել, դնել, անել, սիրել, կարդալ, թռչել, թրջել, մոտենալ, մոտեցնել,հանգչել, մտնել:

    Օրինակ՝ գալ- Արի՛ մեր քաղաք, որտեղ ամեն ինչ հետաքրքիր է: (հրաման): Կգամ, եթե խոստանաս ինձ լսել:(պայման) Պիտի գա, որովհետև խոստացել է: (հարկադրանք)

    Լալ- Մի լացիր մեր տանը:(հրաման) Մի վիրավորիր ինձ թե չէ կլամ:(պայման) Պիտի լամ, որովհետև հողակավորություն է: (հակադրանք)

    տալ-Հեռախոսդ հենց հիմա տուր ինձ:(հրաման)Պետք է դա տաս ինձ, որ միասին խաղանք: (պայման) Դա տուր Արամին, թե չէ քեզ նորը չեմ գնի:(հակադրանք)

    դառնալ-Դու ուսուցիչ դարձի՜ր:(հրաման) Դու կդառնաս ծրագրավորող, որ շատ գումար աշխատես:(պայման) Պետք է լավ մարդ դառնաս, թե չէ տուն չես ունենա:(հակադրանք)

    լինել

    Գործնական քերականություն բայից, 01. 04. 2024թ.

    1. Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից բայեր կազմի´ր:

    Ա. Ծաղիկ,-ծաղկեցնել,ծաղկել

    քար-քարանալ

    անուն-անվանել

    քարոզ-քարոզել

    ձև-ձևացնել 

    Բ. Մեծ-մեծացնել

    բարձր-բարձրացնել 

    կարմիր-կարմրել 

    տափակ-տափակել, տափակացնել 

    սուր-սրել

    Ոչինչ-ոչնչացնել,ոչնչանալ 

    բոլոր-,բոլորել 

    նույն-նույնանալ,նույնացնել

    ամբողջ-ամբողձացնել,ամողջացնել 

    Կրկին-կրկնել

    արագ-արագացնել,

    դանդաղ-դանդաղել

    հաճախ-հաճախացնել

    2Տրված բայերից նորերը ստացի´ր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:

    Ա. Նայել-վերանայել 

    կառուցել-վերակառուցել,

    գրել-արտագրել,ստորագրել, մակագրել 

    ճառել-հակաճառել,

    դառնալ-անդրդառալ

    հայտնել-արտահայտել
    Բ.Անդր, վեր, արտ, հակ, մակ, ստոր:

    3.Տեքստից դուրս գրիր բայերը, որոշիր, թե որոնք են ե խոնարհման, որոնք՝ ա խոնարհման։

    Ցատկում էի, երբլսեցիդպրոցի զանգի ձայնը, և հիշեցի, որ դա ամենից առաջ տխրեցրեցինձ, քանի որ գիտեի, որ ուշացելեմ: Սակայն մի ակնթարթ անց այլևս չմտահոգվեցի ուշանալուս համար, որպես արդարացում ունենալովթե՛ հասուն տանձերը, և թե՛ ցատկելուհայտնագործությունը:

    Ցատկում,ցատկել -պատկանում է ե խոնարման 

    լսեցի,լսել-պատկանում է ե խոնարման 

    հիշեցի,հւիշել-պատկանում է ե խոնարման

    գիտեի,գտենալ-,ատկանում է ա խոնարման

    տխրեցրեց,տխրեցնե-պատկանում է ե խոնարման

    ուշացել,ուշանալ- պատկանում է ա խոնարման

    չմտահոգվեցի,չմտահոգվել- պատկանում է ա խոնարման

    արդարացում,արդարանալ-պատկանում է ա խոնարման

    4. Տրված բայերը դարձրու պատճառական.

    Սովորել-սովորացնկել
    քնել-քնեցնել
    պայծառանալ-պայծարացնել
    զգալ-զգացնել
    զբաղվել-զբաղեցնել
    զնգալ-զնգացնել
    դադարել-դադարեցնել
    փայլել-փայլեցնել
    նրբանալ-նրբացնել
    ծաղկել-ծաղկեցնել

    5.Գտիր առաջին շարքի բայերի հոմանիշները երկրորդ շարքում:
    ա. հիանալ, ապաքինվել, դալկանալ, պարծենալ, չքանալ, ընկղմվել, ոգևորել:
    բ.  գոտեպնդել, անհայտանալ, սուզվել, զմայլվել, հպարտանալ, գունատվել, առողջանալ:

    հիանալ-

    ա. ննջել, կողոպտել, հանդգնել, մտածել, ենթարկվել, վրնջալ, մարտնչել;
    բ.  համարձակվել, պայքարել, հնազանդվել, խորհել, խրխնջալ, թալանել, նիրհել:

    6. Նախադասություններում գտի՛ր սխալ կազմված բայաձևերը և գրի՛ր ճիշտը: 

    Ինչ-որ մութ մարդկանց հետ էր կապնվել:

    Ինչ-որ մութ մարդկանց հետ էր կապվել:


    Տղաները վիճվում էին բակում, ու վեճը կատակի նման չէր:


    Դեռ շատ կտուժվես` ինձ չլսելով:

    Դեռ շատ կտուժես` ինձ չլսելով:


    Խոսքս քեզ չի վերաբերվում:

    Խոսքս քեզ չի վերաբերում:

    7. Նախադասությունները ժխտական դարձրո՛ւ:
    Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում:

    Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ չի նստում:


    Կաքավաբերդի բարձունքի  միակ ծաղիկը ալպիական մանուշակն է:

    Կաքավաբերդի բարձունքի  միակ ծաղիկը ալպիական մանուշակը չէ:

    Գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում:

    Գունավոր բզեզին մանուշակը ճոճք չի թվում:


    Պարիսպների գլխին ցինն ու անգղը բույն էին դրել:

    Պարիսպների գլխին ցինն ու անգղը բույն չէին դրել:


    Ներս մտնողն իմ մայրն է:

    Ներս մտնողն իմ մայրն չի


    Քաղցած այծը նույնիսկ ամենաուղիղ ծառն էլ կբարձրանա:

    Քաղցած այծը նույնիսկ ամենաուղիղ ծառն էլ չի բարձրանա։

     8. Նախադասության բայերը ժխտակա՛ն դարձրու և ստացված ու տրված նախադասությունների մտքերը համենատի՛ր:

    Այդ ուղտերին չեք տեսնի, եթե կենդանաբանական այգի գնաք:
    Եթե փղի վրա հարձակվեն, նա էլ ժանիքը գործի չի դնի:
    Փիղն իր կնճիթով վերից վար ջրում է իրեն, երբ շոգ է լինում:
    Եթե սագը սուզվում է, ուրեմն անձրև է գալու: Իսկ եթե մի ոտքի վրա է կանգնում ու գլուխը թաքցնում թևի տակ, սաստիկ ցուրտ է լինելու: Երբ սագերը դեպի հարավ են չվում, ուրեմն ձմեռը մոտ է:
     Հողի մեջ որ փոս գտնեն, բույն կսարքեն:

    9. Նախադասության միտքն արտահայտի՛ր բայը ժխտական դարձնելով:

    Օրինակ`
    Մենք դժկամորեն գնացինք նրա հետևից:- Մենք հաճույքով չգնացինք նրա հետևից:

    Ամբողջ ճանապարհին մենք միայն մի անգամ կանգ առանք խորհրդակցելու:
    Մեր արածն ապարդյուն աշխատանք էր:
    Կղզու նահանգապետը կամեցավ այծերից փրկել էբենոսի անտառները:
    Նրա մտադրությունը սխալ հասկացան:
    Նրան անլուրջ պատասխան տվեցին:
    Այծերը էբենոս ծառից կարևոր են:

     10. Նախադասությունը ժխտակա՛ն դարձրու  երկու ձևով՝ ընդգծված բառերը չփոխելով և փոխելով: Ստացված նախադասությունների մտքերը համեմատի՛ր:

    Մի ժամանակ բոլորն ուզում էին այստեղ գալ հանգստանալու:
    Բոլորը լրջորեն վերաբերվեցին այդ առաջարկին:
    Ինչ-որ մեկը համառորեն թակում էր ձեր դուռը:
    Երկրում դեռ հարուստ բուսական աշխարհ ունեցող տեղեր կան:
    Դիմորդը բոլոր հարցերին պատասխանեց

    Եղիշե Չարենց, Երկիր Նաիրի,Առաջաբան

    Վաղո՜ւց, վաղո՜ւց մտորում է իմ մեջ մի անհուն ցանկություն: Վաղո՜ւց ելք է փնտրում կուտակված մի կարոտ: Մթի մեջ, գիշերի կեսին, կամ ցերեկը, երբ ես զբաղված եմ լինում առօրյա հոգսերով, կամ անգամ երբ ես տարված եմ լինում գինու կամ կնոջ հմայքով,-ներսը, սրտիս խորքում, գողի պես զգույշ, կամացուկ շարժվում է նա:

    Ինչպես վաղուց տրված մի խոստում, կամ ինչպես ժամանակին չվճարած պարտամուրհակ -ծանրանում է սրտիս, անողոք -ուտում է սիրտս:

    Հաճախ պատկերանում է նա ինձ որպես մի վաղեմի բարեկամ. վաղեմի ծանոթի մի նման, որին ես շատ առաջ եմ հանդիպել, բայց կորցրել եմ հետո -օրերի մշուշից ելնում է նա հաճախ, օրերի մշուշից նայում է ինձ: Երկա՜ր-երկա՜ր նայում է աչքերիս: Ասում է՝ չե՞ս ճանաչում: Մոռացե՞լ ես,-ասում է նա:-Ու սահում է էլի, թաղվում է օրերի մշուշում -կորչում է օրերում:

    Հազա՜ր-հազա՜ր տեսքով ու կերպարանքով պատկերանում է նա ինձ: Լինում է, որ ես թերթ եմ կարդում կամ, ասենք, գնում եմ շուկա փայտ գնելու: Փայտ ծախողն է, ասենք, մի սովորական գյուղացի. մի սայլ փայտ է բերել շուկայում ծախելու: Հարցնում եմ՝ ի՞նչ արժե, բարեկամ, փայտդ:-Այսքան կամ այսքան:-Ու մի պահ, հարցական, նայում է ինձ: Եվ, երևակայո՞ւմ եք,-հանկարծ, այդ ամենասովորական գյուղացու աչքերից -աչքերի մշուշից -սահում է, ինձ է նայում -նա: Նայում է երկա՜ր-երկար: Ասում է՝ չե՞ս ճանաչում:-Մոռացե՞լ ես,-հարցնում է նա: Եվ ես, փայտ գնելու փոխարեն անողոք մորմոքը սրտիս -վերադառնում եմ տուն:

    Երբեմն էլ ես տեսնում եմ նրան… հորս՝ Աբգար աղայի դեղնած, դեղնափայլ… մազերում: Հորս՝ Աբգար աղայի դեղնափայլ մազերից ելնում է նա, հազարամյա -նայում է ինձ: Հազար-հազար տեսքով ու կերպարանքով պատկերանում է նա: Ապրում է, աներևույթ մեր ամեն ինչում:

    Բայց ո՞վ է կամ ի՞նչ է նա -ահա ամենաէականը: Գուցե մեծ լինի զարմանքդ, սիրելի ընթերցող, եթե ասեմ, որ ե՛ս էլ չգիտեմ: Գիտեմ, որ նա -կա, եղել է և հին է, որպես իմ արյունն է -հին: Կա,- զգում եմ, շոշափում եմ սրտով, տեսնում եմ,- բայց հենց որ ուզում եմ բռնեմ, տեսնեմ մարմնավոր, կանգնեցնեմ հաստատ,-կորչում է, դառնում է աներևույթ, ցնդում է, որպես ծուխ կամ ցնորք:

    Գորշ, ամենօրյա, առօրյա մեր կյանքում, կենցաղում, մորմոքում է նա մութ, աներևույթ, կանչում է -ո՞ւր… Երբ, իրիկնադեմին, մեղմ, հատ-հատ ղողանջում է զանգը հին, խարխուլ զանգակատնից -կանչում է նա: Ո՞վ է լսում: Ով էլ որ լսում է -շա՞տ բան է հասկանում: Ես էլ, որ մանկությունից լսել եմ նրա կանչը -շա՞տ բան եմ հասկացել: Բայց էլ ինչո՞ւ է խեղդում ինձ, ինչո՞ւ է կարոտը խեղդում: Ինչո՞ւ է կանչում-մտերիմ, կանչում -անվերջ: Եվ ես ինչո՞ւ եմ ուզում, ինչո՞ւ եմ կամենում փնտրել, գտնել նրան, խոսել նրա հետ-սրտով, սիրել նրան:

    Սիրելի ընթերցո՛ղ: Ների՛ր, որ այս հարցերի պատասխանը չես գտնի այս գրքում: Այս հարցերի պատասխանը քո սրտում, քո հոգում պիտի գտնես: Պիտի ցանկություն զգաս գտնելու: Ուրիշ ոչինչ: Այո:-Ուրիշ ոչինչ…

    -Ինչքա՜ն, ինչքա՜ն անգամ հարցրել եմ ես ինձ, թե ի՞նչ է, վերջապես -Նաիրին: Գուցե քեզ տարօրինակ թվա այս հարցը, սիրելի ընթերցող: Բայց դա նույնքան է բնական, որքան այն հարցը, թե ո՞վ ենք մենք, վերջապես-նաիրցիներս: Ի՞նչ ենք մենք և ո՞ւր ենք գնում: Ի՞նչ ենք եղել երեկ և ի՞նչ պիտի լինենք վաղը:

    Ամեն, ամեն անգամ, երբ նման հարցերը կերել են սիրտս,-մեկը, մի ուրիշը կարծես, ուրվականի նման ելնելով օրերից, օրերի մշուշից, տվել է ուղեղիս չարախինդ մի հարց.-«Չէ՞ր կարելի արդյոք տեսնել մարմնավոր, պատկերացնել հաստատ երկիրը Նաիրի: Նու, թեկուզ հենց իրենց՝ նաիրցիների կյանքում, կենցաղում: Շոշափել այդ երևույթը -նաիրյանը -սրտով, շոշափել մարմնավոր, պատկերել երկրային… Գուցե սուտ է Նաիրին, Նաիրին -չկա… Գուցե -հուշ է միայն,-ֆիկցիա, միֆ:-Ուղեղային մորմոք. սրտի հիվանդություն…»:

    . . . . . . . . . . . . . . .

    Սիրելի ընթերցո՛ղ, թողնում եմ, որ դու… այո, դու — գտնես Նաիրին: Սույն այս իմ պոեմանման վեպում կանցնեն աչքերիդ առաջով բազմաթիվ նաիրցիներ. սիրի՛ր, որին կուզես, գտի՛ր, ում որ սրտում կամ հոգում կամենաս, երկիրը Նաիրի:

    Իսկ եթե, բան է, չգտար-ների՛ր, սիրելիս, ես չեմ մեղավորը… Գուցե ճիշտ որ՝ միրաժ է Նաիրին. ֆիկցիա. միֆ. ուղեղային մորմոք. սրտի հիվանդություն… Իսկ նրա փոխարեն -կա այսօր մի երկիր, որ կոչվում է Հայաստան, և այդ հին երկրում ապրել են երեկ և ապրում են այսօր շատ սովորական մարդիկ՝ սովորական մարդու սովորական հատկություններով: Եվ ուրիշ -ոչինչ: Ոչ մի «երկիր Նաիրի» -այլ միայն -մարդիկ, որ ապրում են այսօր աշխարհի այն անկյունում, որ կոչվում է Հայաստան, որ հիմա դարձել է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, իսկ 1917-ից առաջ ոչ այլ ինչ էր, եթե ոչ Ռուսական Իմպերիայի մի հետամնաց ծայրամասը -և ուրիշ ոչինչ…

    Ուրիշ ոչինչ:

    . . . . . . . . . . . . . . .

    Մնացածը -վեպում:

    Ե. Չ. Մոսկվա. 1921. հոկտեմբեր

    Հարցեր և առաջադրանքներ։

    1․ Տեքստից հանել անհասկանալի բառերն ու արտահայտությունները և բառարանի օգնությամբ բացատրել։

    2․ Ո՞ր երկրի մասին էր խոսում հեղինակը։

    3․ Ի՞նչ կարոտի մասին էր խոսում հեղինակը։

    4․ Մեկնաբանիր հետևյալ տողերը։

    Հաճախ պատկերանում է նա ինձ որպես մի վաղեմի բարեկամ. վաղեմի ծանոթի մի նման, որին ես շատ առաջ եմ հանդիպել, բայց կորցրել եմ հետո -օրերի մշուշից ելնում է նա հաճախ, օրերի մշուշից նայում է ինձ: Երկա՜ր-երկա՜ր նայում է աչքերիս: Ասում է՝ չե՞ս ճանաչում: Մոռացե՞լ ես,-ասում է նա:-Ու սահում է էլի, թաղվում է օրերի մշուշում -կորչում է օրերում:

    5․ Ինչո՞ւ է հեղինակը ընթերցողին պատգամում հարցերի պատասխանները գտնել իր հոգում։ Սիրելի ընթերցո՛ղ: Ների՛ր, որ այս հարցերի պատասխանը չես գտնի այս գրքում: Այս հարցերի պատասխանը քո սրտում, քո հոգում պիտի գտնես: Պիտի ցանկություն զգաս գտնելու: Ուրիշ ոչինչ: Այո:-Ուրիշ ոչինչ…

    6․ Ի՞նչ տարբերություն կա Նաիրի երկրի և Հայաստանի միջև / ըստ ստեղծագործության/։