257.Կետերը փոխարինիր ինչպիսի՞ կամ ո՞ր հարցերին պատասխանող բառերով կամ բառակապակցություններով (որոշիչներով):
Օրինակ`
… ջրով լվացվեց: Զուլալ ջրով լվացվեց: Սարերից եկող ջրով լվացվեց:
Բուրավետ ծաղիկներն օրորվում են մաքուր զեփյուռից:
Արաքս Գետը ողողել էր գեղեցիկ քաղաքի տներն ու պարիսպները:
Ծեր ճանապարհորդը պատմում էր անբնակելի անապատի մասին:
Գետը քամուց շղարշով էր ծածկվել:
Լեռների բարձր ստվերները ծածկել էին հարթ դաշտերն ու հովիտները: Հնէաբանները հին դամբարանից կեղտոտ գործիքներ գտան:
258.Ընդգծված ծավալուն որոշիչները (որոշիչ բառակապակցությունները) գրի՛ր որոշյալից հետո: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:
Օրինակ`
Անտառաբնակ բուի նման մի կին քաշում էր գանգակի պարանր: Զանգակի պարանը քաշում էր մի կին` նման անտառաբնակ բուի:
Սրտաբուխ ու մտերիմ այդ ձայնը ուշքի բերեց նրան:
Գարնան երեկոյի նման գգվող մի ժպիտ թառել էր դեմքին: — Մի ժպիտ՝ գարնան երեկոյի նման գգվող, թառել էր դեմքին։
Կոշտուկներով պատած ու հողաբույր ձեռքերը հարգանք էին ներշնչում:- Ձեռքերը՝ կոշտուկներով պատած ու հողաբույր, հարգանք էին ներշնչում։
Անտառային հավերժահարսի նման մի աղջիկ հանկարծ փայտահատին մոտեցավ:-Մի աղջիկ՝ անտառային հավերժասրահի նման, հանկարծ փայտահատին մոտեցավ։
Երկարոտն ու նրբակազմ մի կին անցնում էր մեր փողոցով: — Մի կին՝ երկարոտ ու նրբակազմ, անցնում էր մեր փողոցով։
Գազանիկը մարդու ձեռքերին նմանվող երկար, բարակ ու ոսկրոտ մատներով թաթեր ուներ: — Գազանիկը՝ երկար,բարակ ու ոսկրոտ մատներով թաթեր ուներ, մորդու ձեռքերին նմանվող։
259.Տրվսւծ ծավալուն որոշիչներն ավելացրո՛ւ ընդգծված գոյականներին այնպես, որ լինեն նրանցից առաջ և հետո: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:
Օրինակ`
Ծեր ու իմաստուն հեքիաթասաց: Ջրաղացը լռել էր արդեն: — Ծեր ու իմաստուն հեքիաթասաց ջրաղացը լռել էր արդեն:
Ջրաղացը` ծեր ու իմաստուն հեքիաթասաց, լռել էր արդեն:
Արդեն լռել էր ջրաղացը` ծեր ու իմաստուն հեքիաթասաց:
Խուճապահար թռչունի նման: Մի աղջիկ մոտեցավ հավաքվածներին: — Խուճապահար թռչունի նման մի աղջիկ մոտեցավ հավաքվածներին։ Աղջիկը՝ խուճապահար թռչունի նման, մոտեցավ հավաքնավծներին։ Մի աղջիկ մոտեցավ հավաքվածներին՝ խուճապահար թռչունի նման։
Վերջալույսի շողերով օծված: Լեռն առասպելական մի նահապետ էր կարծես: — Վերջալույսի շողերով օծված լեռն առասպելական մի նահապետ էր կարծես: Լեռն՝ վերջալույսի շողով օծված, առասպելական մի նահապետ էր կարծես։ Լեռն առասպելական մի նահապետ էր կարծես՝ վերջալույսի շողերով օծված։
Կարկաչուն ու հստակ ձայնը գլուխը գցած: Զանգը բոլորին հավաքում էր եկեղեցում: — Կարկաչուն ու հստակ ձայնը գլուխը գցած զանգը բոլորին հավաքում էր եկեղեցում: Զանգը՝ կարկաչուն ու հստակ ձայնը գլուխը գցած, բոլորին հավաքում էր եկեղեցում:
Բոլորին եկեղեցում էր հավաքում զանգը՝ կարկաչուն ու հստակ ձայնը գլուխը գցած:
261.Հարցական դերանունները փոխարինի´ր համապատասխան որոշիչ բառակապակցություններով:
Հեռագիրը` ո՞ր, բերել էին գիշերը:
Ծաղիկը` ինչպիսի՞, դաշտում կարծես միակն էր:
Աշունը շուկան լցրել է մրգերով` ինչպիսի՞:
Նրա հիասթափությունը մատնում էին աչքերը` ինչպիսի՞:
Մի ժպիտ` ինչպիսի՞, թառել էր դեմքին:
Հեռագիրը` ո՞ր, բերել էին գիշերը:
Հեռագիրը՝ որ գիշերն էին բերել։
Ծաղիկը` ինչպիսի՞, դաշտում կարծես միակն էր:
Գեղեցիկ ու գույզգույն ծաղիկը դաշտում կարծես միակն էր։
Աշունը շուկան լցրել է մրգերով` ինչպիսի՞:
Աշունը շուկան լցրել է համեղագույն մրգերով։
Նրա հիասթափությունը մատնում էին աչքերը` ինչպիսի՞:
Նրա հիասթափությունը մատնում էին կապույտ աչքերը։
Մի ժպիտ` ինչպիսի՞, թառել էր դեմքին:
Մի կասկածելի ժպիտ թառել էր դեմքին։
262.Կետադրի՛ր:
Ընկերս՝ զվարթ ու կատակաբան, շուրջն էր հավաքել բոլոր հյուրերին:
Կանաչազարդ դաշտավայրը՝ ցողված վաղորդյան մարգարիտներով, վառվում էր ծիածանի ամենանուրբ գույներով:
Այդ առավոտ, տեսածս առաջին բանը՝ մեր ծիրանենին էր ծաղկազգեստ ու բուրող:
Մայրամուտին ծովը՝ շառագույն ու հանդարտ, հանկարծ ալեկոծվեց:
263.Հարցական դերանունները փոխարինի՛ր հատկացուցիչներով:
Ո՞ւմ աչքն ամբողջ օրը ճանապարհին էր: – Մոր աչքն ամբողջ օրը ճանապարհին էր:
Միշտ հիշում է ո՞ւմ խոսքը: – Միշտ հիշում է իմաստուն պապի խոսքը:
Ինչի՞ ջուրը բարձրացել էր ձնհալից: –Գետի ջուրը բարձրացել էր ձնհալից:
Ինչի՞ արմատները շատ խորն էին թափանցել: – Ծառի արմատները շատ խորն էին թափանցել:
Ինչի՞ փողոցները լայն էին և ուղիղ: – Քաղաքի փողոցները լայն էին և ուղիղ:
264.Ընդգծված բառերին ավելացրո՛ւ հատկացուցիչ լրացումներ, որոնք ցույց տան, թե դրանք (հատկացյալները) ո՛ւմ, կամ ինչի՛ն են պատկանում կամ վերաբերում:
- Ձկները լույսի պատճառով շատ խորն էին իջել: – Գետի ձկները լույսի պատճառով շատ խորն էին իջել:
- Սիրով կարդում էր բանաստեղծությունները: – Սիրով կարդում էր Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունները:
- Երեկոն շատ խաղաղ էր: – Հանդիպման երեկոն շատ խաղաղ էր:
- Խանութն արդեն երկար ժամանակ փակ էր: – Գյուղի խանութն արդեն երկար ժամանակ փակ էր:
- Հրամանները շատ արագ էին կատարվում: – Հրամանատարի հրամանները շատ արագ էին կատարվում:
265.Նախադասություններն ընդարձակի´ր` ընդգծված հատկացուցիչի և հատկացյալի միջև ավելացնելով փակագծում տրված բառակապակցությունը: Կետադրությանն ուշադարությո´ւն դարձրու:
Օրինակ`
Արեգակի խավարումը սարսափ առաջացրեց մարդկանց մեջ: (ընդամենը մի քանի րոպե տևող) – Արեգակի` ընդամենը մի քանի րոպե տևող խավարումը սարսափ առաջացրեց մարդկանց մեջ:
Նոբելի գործարանները ցրված էին Եվրոպայով մեկ: (պայթուցիկ նյութեր արտադրող)
Նոբելի կտակր կարծես թե հակասում էր նրա ապրած կյանքին: (մարդության խաղաղասիրությունն ու զարգացումը խթանող)
Վիկտոր Համբարձումյանը դարձավ աստղաֆիզիկայի ամբիոնի առաջին վարիչը: (իր իսկ նախաձեռնությամբ ստեղծված)
Նա նկատեց, որ փայտանյութի բաղադրությունր ինչ-որ բանով խաղողի շաքարն է հիշեցնում (թղթի ու արհեստական մետաքսի վերածվող):
Քիմիկոսներն էին ելք փնտրում այդ երկրների բնակչությանն օգնելու: (գյուղատնտեսական մթերքների կարիք ունեցող)
266.Ընդգծված հատկացուցիչների և հատկացյալների կապը հստակ ցույց տալու համար կա՛մ շարադասությունը փոխիր, կա՛մ կետադրիր:
Առագաստանավի անցյալ դարում ապրած նավապետի գրառումներում մի հետաքրքիր փաստ կա:
Վարելահողերի անտառներ հատելու միջոցով ընդարձակման հետ հաճախացան խորշակները, որոնք իսկական պատուհաս են հողագործության համար:
Հողի սև մրրիկներից պաշտպանող բարեկամը անտառն է:
Մթնոլորտը կեղտոտում են նաև անտառային հրդեհների արևի դեմքր ծածկող ծուխն ու հրաբխային մուրը:
Մարդիկ ուտելի քարաքոսի «մանանայի» նման գետնին ցրված հատիկները հավաքում ու ալյուր էին սարքում:
Անձրևների և հալոցքի ջրի լեռնային ապարներր մաշեցնող շիթերը քայքայում են նաև շատ հանքային աղեր:
267.Տրված նախադասությունների ընդգծված անդամները համեմատի՛ր. Բ խմբի լրացումներն ինչո՞վ են տարբերվում Ա խմբի որոշիչներից: Փորձի՛ր բացատրել, թե ինչո՛ւ են դրանք բացահայտիչ կոչվում:
Ա. Մեծ գիտնական Նյուտոնը քիչ աշակերտներ է ունեցել:
Բ. Նյուտոնը` մեծ գիտնականը, քիչ աշակերտներ է ունեցել:
Ա. Մի օր նրա դուռը թակեց նախկին ծովագնաց էդմունդ Հալեյը:
Բ. Մի օր նրա դուռը թակեց էդմունդ Հալեյր` նախկին ծովագնացը:
Ա. «Թագավորական աստղագետ» Հալեյը հիմնականում պարզեց գիսավորների շարժման գաղտնիքները:
Բ. Հալեյը` «Թագավորական աստղագետը», հիմնականում պարզեց գիսավորների շարժման գաղտնիքները:
Ա խմբի նախադասություններում ընդգծված բառերը որոշիչներ են
Բ խմբում այդ նույն բառերը դառնում են բացահայտիչներ
268.Ընդգծված որոշիչներն ըստ օրինակի դարձրո՛ւ բացահայտիչ: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:
Օրինակ`
Սիրո աստվածուհի Աստղիկը լողանում էր Արածանիի ջրերում: Աստղիկը` սիրո աստվածուհին, լողանում էր Արածանիի ջրերում:
Հայաստանի ամենամեծ լիճ Սևանից սկիզբ է առնում միայն Հրազդանը:
Սևանից, Հայաստանի ամենամեծ լճից, սկիզբ է առնում միայն Հրազդանը:
Տղան մոտեցավ չարաճճի գեղեցկուհի արքայադստերը:
Տղան մոտեցավ արքայադստերը, չարաճճի գեղեցկուհուն:
Զորքր պաշարում է երկրի մայրաքաղաք Նինվեն ու սպասում նոր հրամանի:
Զորքը պաշարում է Նինվեն, երկրի մայրաքաղաքը, ու սպասում նոր հրամանի:
Կինը հարևաններին բողոքում է իր ոչ ու փուչ մարդ Նազարից:
Կինը հարևաններին բողոքում է Նազարից, իր ոչ ու փուչ մարդուց:
Նազարի հետ կռվող Սաքոն էլ էր այդ հարսանիքում:
Սաքոն, Նազարի հետ կռվողը, էլ էր այդ հարսանիքում:
Արյունոտվում էր զորավարի սիրտը իր հայրենիք Իտալիայի թշվառ վիճակից:
Զորավարի սիրտը արյունոտվում էր Իտալիայի, իր հայրենիքի, թշվառ վիճակից:
Ծերունին հաճախ էր իր թոռնիկ Կարոյով հպարտանում:
Ծերունին հաճախ էր հպարտանում Կարոյով, իր թոռնիկով:
269.Հարցական դերանունների փոխարեն համապատասխան բացահայտիչներ գրի՛ր:
Միքայելը` ո՞վ, երեկ մեր տանն էր:
Տանտիրուհուց` ումի՞ց, հեռագիր էր ստացել:
Տղան անհամբեր սպասում էր Սևուկի` ինչի՞ երևալուն:
Մայրը որդուց` ումի՞ց, արդեն երկար ժամանակ լուր չուներ:
Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը` ո՞ւմ:
Հրազդանը` ի՞նչը, Երևանով է անցնում:
270.Կետադրի՛ր:
Մենք՝ ես ու Ցոլակը, մտանք բակ։
Ընկերներս՝ գլխաբաց, չթե հասարակ շապիկով երկու տղա, քայլում էին գետափով։
Ես ու իմ ընկերը Անդոն հաց ենք տանում նրա հոր՝ բրուտ Ավագի համար։
Կարմիր շորերով աղջիկը, այդ բարձրահասակ երեխան, հեռացավ կտուրից ու մոտեցավ աղջիկներին։
Մուխի մեջ երևաց ոսկե ծամիկներով Ազնոն՝ դուստրը իմ վաղեմի ծանոթի։
Քամին, աշխարհի հզոր ու անսանձ ոգին, վայրագ ուժով խառնեց-պղտորեց գետի անշարժ ջրերը։
Մեր երեխաներիս աչքը չէր հեռանում արագիլներից։
Ամենավերին աստիճանին կանգնած էր իմ բարեկամը՝ Բաֆուտի Ֆոնը։
Ծառերից՝ հազարամյա կաղնիներից, կանցնես ու կտեսնես փնտրածդ հյուղակը։