Թեստային աշխատանք. բայի գործածությունը, 19.04-22.04

  1. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:

1) չեն անշարժացել, շատացող, բարձրացա, վարձած

2) եկած, չեմ մոռանա, արածում է, պիտի գնայիր

3) տված, հասա, կկայունանա, խաղացած

4) դարձող, լեռնանում են, ժպտում եմ, դիմացել է

2. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:

1) դարձե՛ք, ելա, կջանամ, մի՛ տուր

2) մոռացել եմ, պիտի կարդայինք, ցնծաց, կտոկան

3) կերանք, հոգացող, բարձրացավ, տալիս է

4) պիտի խաղա, ցնցեց, ջանում է, ցոլցլաց

3. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:

1) մի՛ եկ, հասկացել եմ, զայրացել է, տվեց

2) ասաց, տո՛ւր, դարձի՛ր, դողաց

3) պիտի հուսանք, թողել եմ, գալիս է, վշշում է

4) եղա, հավատալ, խոսող, զղջում է

4. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ե խոնարհման:

1) չեն շարժվում, շատանում է, հիշեցի, պարում է

2) հեռացել են, շտապեցի, գովերգեցին, պիտի խոսեիր

3) փակցրած, եղավ, կերանք, վառված

4) վազեց, պատկերելու էր, գոհացի՛ր, կդիմադրի

5. Ո՞ր շարքում դերբայական ձևի սխալ կազմություն կա:

1) թռչելիս, կարոտած, դիպչող, մոտեցած

2) նստեցնել, սառչած, ուրախացող, խմեցնել

3) փախչելիս, սառչող, կպած, աշխատեցնել

4) փրկված, շփոթեցնել, կառչող, խոսող

6. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:

1) Արշակը փորձել էր Զինայի հետ փախչել արտասահման, բայց ոստիկանությունը նրան բռնել էր և տեղեկացրել Սմբատին:

2) Սարի լանջին բուսած մանուշակները բացել էին աչիկները և ժպտում էին արևին:

3) Բժիշկը պատվիրել էր օրը երկու անգամ դեղ կաթացնել հիվանդի աչքերի մեջ:

4) Գարնանային արևը հալեցրել էր ձյունը, ու վարարած գետերը դուրս էին եկել իրենց ափերից:

7. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:

1) Երբ փորձում էի նրան հիշեցնել տված խոստումները, չլսելու էր տալիս:

2) Դաշտի խաղաղության մեջ քնքշորեն բուրացող ծաղիկները մի պահ մեղմեցին նրա հոգու ցավը:

3) Անծայրածիր հեռուներում աստիճանաբար մգացող լեռների սուր կատարները ահարկու տպավորություն էին թողնում:

4) Կարդալիս հանկարծ զգում էի, որ կտրվել եմ իրականությունից ու դարձել գրքի հերոսների ուղեկիցը

8. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:

1) Երկրաշարժից տուժած մարդկանց օգնության ձեռք մեկնեց ողջ աշխարհը:

2) Խանութի բացման օրը բոլոր հյուրերին նվիրեցին խոնավեցնող քսուքներ:

3) Կապտավուն նժույգ հեծած ձիավորը ընթանում էր լարված և ուշադիր:

4) Շատ կարդալուց աչքի լույսը պակասել էր, ու ջահել օրերի նման այլևս մի քանի օրում մի գիրք չէր կարողանում ավարտել:

9. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:

1) Անձրևի կաթած տեղը մի մեծ խոռոչ էր բացվել:

2) Մթության մեջ խարխափելով` փոքրիկներն առաջ էին շարժվում ու հանկարծ իրար կպնելիս սարսափած ճչում էին ու կծկվում:

3)Երեխայի համար գնեցինք հեքիաթներ պատմող մի տիկնիկ և խոսող շնիկ:

4) Ես ամեն կերպ փորձում էի զգույշ դիպչել նրա վերքին, որպեսզի ցավ չպատճառեի:

10. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:

1) Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար:

2) Որևէ բան մտածելիս նա սովորաբար ձեռքը դնում է ճակատին:

3) Քայլելուց դիմացդ էլ չես նայում, դրա համար էլ հաճախ ես սայթաքում:

4) Այսքան մտածելուց գլուխս պայթում է:

11. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև չկա։

1) Եթե ես ցանկանայի փախնել, ոչ ոք ինձ չէր խանգարի:

2) Այդ միջադեպը քարոզարշավի վրա ոչ մի ազդեցություն էլ չի կարող թողել:

3) Ինքն ասաց, որ շատ կարդալուց վնաս չկա:

4) Այդ մարդը ուտելուց միշտ խոսում էր և ծիծաղում:

12. Ո՞ր նախադասության մեջ բայի խոնարհման սխալ ձև չկա:

1) Ալիքները հսկա սառցաբեկորները թռցրեցին դեպի ծովի խորքը:

2) Սարի հետևում հանգչել էին վերջին շողերը, երբ մենք շարժվեցինք դեպի վրանները:

3) Ծովի մեղմօրոր ալիքները դիպչեցին նրա մերկ սրունքներին, և նա սրթսրթաց:

4) Մի պահ միայն գրավվելով լուսնկա երեկոյով` թագուհին դարձյալ խորասուզվեց մտքերի օվկիանոսում:

13. Ո՞ր նախադասության մեջ պատճառական բայի կազմության սխալ ձև կա:

1) Երբեմն նստում էր դիմացս և խոսեցնում մեր սարերից ու լսում էր թաքուն համակրանքով:

2) Գրողի ներկայացրած մարդկային աշխարհում իշխում է գեղեցիկը:

3) Հետո տիրացուին գրել է տալիս այդ երեք անունները` նրան ուրիշ ոչինչ չհայտնելով:

4) Առաջին բուժօգնություն ցույց տալու ժամանակ պետք է անշարժեցնել վնասված վերջույթը:

14. Ո՞ր նախադասության մեջ դերբայի կամ ձևաբայի (կախյալ դերբայի) սխալ ձև չկա։

1) Դատարանը տուժվածից ցուցմունք վերցրեց կատարվածի վերաբերյալ:

2) Շատ անսպասելի կորում է նաև տիկնոջ վերջին հույսը:

3) Դեմքի թարմ գույնը պահպանելու համար մաշկը պետք է շարունակ խոնավացնել։

4) Ջրի ցայտերը դիպչում են ապակուն ու անմիջապես սառում:

կենսաբանություն

1,Համացանցից գտնել  10 հետաքրքիր փաստեր սողունների մասին։

1.       Աշխարհում գոյություն ունի սողունների ավելի քան 8000 տեսակ: Նրանք բնակվում եմ յուրաքանչյուր մայրցամաքում, բայցի Անտարկտիկայից (այնտեղ չափազանց ցուրտ է):

2.       Օձը տեղաշարժվում է հողին հենելով փորի վրա եղած թեփուկները, որոնց վրա ներսից տարբեր թեքությամբ ճնշում են կողոսկրերի ծայրերը: Եթե թեփուկները հենարան չունենան, օձը չի կարողանա շարժվել: Օրինակ նա կարող է արագ բարձրանալ ծառն ի վեր, սակայն ապակե մակերևույթին օձն անօգնական է:

3.       Օձերի   մաշկածածկույթի   տակ   կա   մի   շերտ`  միջնաշերտ,  որը   դատարկ  տարածություն   է   և   կատարում   է   ջերմամեկուսիչ   օդային   բարձիկի   դեր, երբ  նրանք   հպվում  են  շիկացած  քարերին:

4.       Կոկորդիլոսի երախից ազատվելու համար պետք է բթամատերով ուժգին սեղմել նրա աչքերի վրա:

5.       Քամելեոնի լեզուն կրկնակի երկար է նրա մարմնից:

6.       Կոմոդո հսկայական մողեսները հարձակվում են անգամ եղջերուի և վարազի վրա:

7.       Օձը կարող է 3 տարի քնել:

8.       Հնում կրիայի պատյանից սանր են պատրաստել:

9.       Կրիաներն ապրում են բոլոր մայրցամաքներում և բոլոր եղանակային պայմաններում, թեև ցուրտ այնքան էլ չեն սիրում:

10.   Կան շատ փոքրիկ կրիաներ (մարմնի երկարությունը՝ 7.5 սմ, քաշը՝ 50 գ), կան և բավական մեծերը (մարմնի երկարությունը՝ 254 սմ, քաշը՝ 600 կգ):

2,Հայաստանում տարածված ի՞նչ սողուններ են ձեզ հայտնի, ներկայացնել մի քանի օրինակ

Հիմնական հոդված՝ Հայաստանի սողունների ցանկ

Հայաստանում տարածված է սողունների 53 տեսակ։ Հայտնի են կուսածին տեսակներ (օրինակ՝ Հայաստանում տարածված ժայռային մողեսների 4 տեսակները), ձվադրող, ձվակենդանածին ու կենդանածին տեսակներ։

ՀՀ-ում հանդիպում են նաև ջրային կրիաների՝ 2, ցամաքային կրիաների՝ 1, մողեսների՝ 26, կույր օձիկների՝ 1, վիշապների՝ 1, սահնօձերի՝ 18, իժերի՝ 4 տեսակ։

3,Ներկայացնել սողունների բազմացումը

Ի տարբերություն երկկենցաղների, սողունների բազմացումը և զարգացումը կապված չէ ջրային միջավայրի հետ։Սողունների բեղմնավորումը ներքին է։ Արուները սերմնաբջիջներ պարունակող սերմնահեղուկը տեղափոխվում է կոյանոցի մեջ։ Սերմնաբջիջները բարձրանում են ձվատարով և թափանցում ձվաբջջի մեջ. տեղի է ունենում բեղմնավորում։ Բեղմնավորումից հետո զարգանում են ձվերը։ Սողունների ձուն խոշոր է, ծածկված է ամուր թաղանթով, հարուստ է սննդանյութերով։ Սողունները ձվադրում են տաք տեղերում՝ նեխած աղբակույտերի կամ ավազի մեջ։ Սաղմը զարգանում է ձվում եղած սննդանյութերի հաշվին։ Ձվերից դուրս են գալիս լիարժեք ձևավորված օրգանիզմներ։ Որոշ սողուններ ձվակենդանածին են՝ ձվերը մնում են ձվատարում մինչև զարգացման ավարտը, և ձագերը ձվերից դուրս են գալիս անմիջապես ձվադրման պահին։ 

Պարապմունք 51

Թեմա՝ Զուգահեռ ուղիղների հեռավորությունը։

Թեորեմ: Երկու զուգահեռ ուղղիներից յուրաքանչյուրի բոլոր կետերը հավասարահեռ են մյուս ուղղից:

Հետևաբար, երկու զուգահեռ ուղիղների հեռավորությունը որոշվում է ուղիղներից մեկի ցանկացած կետից մյուս ուղղին տարված ուղղահայացով:

Զուգահեռ ուղիղներից մեկի կամայական կետի հեռավորությունը մյուս ուղղից կոչվում է զուգահեռ ուղիղների միջև հեռավորություն:

Հարցեր և առաջադրանքներ։

1․ Ո՞ր ուղիղներն են կոչվում զուգահեռ։

Այն ուղիղները, որոնք չեն հատվում, կոչվում են զուգահեռ ուղիղներ։

2․ Գրել զուգահեռ ուղիղների հատկությունը։

Երկու զուգահեռ ուղղիներից յուրաքանչյուրի բոլոր կետերը հավասարահեռ են մյուս ուղղից:

3․ a և b զուգահեռ ուղիղների հեռավորությունը 4 սմ է, իսկ a և c զուգահեռ ուղիղների հեռավորությունը՝ 9 սմ։ Գտեք b և c ուղիղների հեռավորությունը։ Դիտարկել բոլոր հնարավոր դեպքերը և գծել գծագիրը։

9սմ-4սմ=5սմ/bc/: Երկրորդ տարբերակով կարելի է c-ն տանել վերև, b-ն մեջտեղ, իսկ a-ն՝ ներքև/9սմ+4սմ=13սմ/։

4․ Հեռավորությունը a և b զուգահեռ ուղիղների միջև 19 սմ է, իսկ հեռավորությունը  a և c  զուգահեռ ուղիղների միջև՝ 34 սմ: Որոշել  b և c ուղիղների փոխադարձ դասավորվածությունը: Որքա՞ն է հեռավորությունը b և c ուղիղների միջև: Դիտարկել բոլոր հնարավոր դեպքերը և գծել գծագիրը։

34սմ-19սմ=15սմ։ Փոխադարձ դասավորվածությունը զուգահեռ է։ Երկրորդ տարբերակով կարելի է c-ն տանել վերև, b-ն մեջտեղ, իսկ a-ն՝ ներքև/34սմ+19սմ=53սմ/։

5․ Հայտնի է, որ ABC եռանկյան AB և BC կողմերի միջնուղղահայացների հատման կետը գտնվում է ABC եռանկյան AC կողմի վրա: ա) Որոշել այն հատվածների երկարությունները, որոնց D կետով բաժանվում է AC հատվածը, եթե AC=60 սմ:

60 սմ։2=30սմ/AD=DC/:

բ)  Պարզել ADB եռանկյան տեսակը:

  • հավասարակողմ
  • հավասարասրուն
  • ոչ հավասարասրուն
  • ուղղանկյուն
  • հնարավոր չէ պարզել

գ) Պարզել CDB եռանկյան տեսակը:

  • հավասարակողմ
  • հավասարասրուն
  • ոչ հավասարասրուն
  • ուղղանկյուն
  • հնարավոր չէ պարզել

6․ AB ուղիղը զուգահեռ է CD ուղղին։ Գտեք այդ ուղիղների հեռավորությունը, եթե ∠ADC = 30o, AD = 8 սմ։

8սմ:2=4սմ

7․ Գտնել ABCD ուղղանկյան պարագիծը, եթե A անկյան կիսորդը տրոհում է BC կողմը 45,6 սմ և 7,85 սմ երկարությամբ հատվածների։

45,6+7,85=53,45

2×45,6=91,2

2×53,45=106,9

106,9+91,2=198,1

Պարապմունք 50

Հարցեր և առաջադրանքներ։

1․ Գրել միջնուղղահայացի սահմանումը։

Հատվածին ուղղահայաց և նրա միջնակետով անցնող ուղիղը կոչվում է հատվածի միջնուղղահայաց:

2․ Գրել միջնուղղահայացի հատկությունը։

Թեորեմ: Միջնուղղահայացի ցանկացած կետ հավասարահեռ է այդ հատվածի ծայրակետերից:

3․ Գրել կիսորդի սահմանումը։

Անկյան գագաթից ելնող և այն երկու հավասար անկյունների բաժանող ճառագայթը կոչվում է անկյան կիսորդ։

4․ Գրել միջնուղղահայացի հատկությունը։

Թեորեմ: Միջնուղղահայացի ցանկացած կետ հավասարահեռ է այդ հատվածի ծայրակետերից:

5․ Չփռված O անկյան կիսորդի M կետից տարված են այդ անկյան կողմերին ուղղահայացներ՝ MA-ն և MB-ն: Գտի՛ր MA-ն, եթե MB=12:

MB=MA=12սմ

6․ ABC եռանկյան AA1 և BB1 կիսորդները հատվում են M կետում: Գտնել ACM և BCM անկյունները, եթե ∠AMB=1360։

∠AMB=1360

1800-1360=440

440:2=220

7․ ABC եռանկյան BC կողմի միջնուղղահայացը D կետում հատում է AC կողմը: Գտնել՝

ա) AD-ն և CD-ն, եթե BD=5սմ, AC=8,5սմ,

Քանի որ BD=5սմ, AC=8.5սմ, ⇒ CD=5սմ, AD=AC-CD=8.5սմ-5սմ=3,5սմ: 

բ) AC-ն, եթե BD=11,4սմ, AD=3,2 սմ:

Քանի որ BD=11.4սմ, AD=3.2սմ, ⇒ CD=11.4սմ, AC=AD+CD=11.4սմ+3.2սմ=14.6սմ: 

8․ BK-ն ABC անկյան կիսորդն է; Գտնել K կետի հեռավորությունը անկյան կողմերից, եթե BK=14 սմ, ∠B=60օ:

14:2=7սմ/հեռավորություն/

9. Ըստ գծագրի տվյալների՝ գտնել CAD և ADE անկյունները․

90օ-40օ=50օ(∠A)

50օ:2=25օ

90օ-25օ=65օ(∠D)

∠C=∠E=90օ

10. ABC եռանկյան ∠A և ∠B անկյունների կիսորդները հատվում են K կետում: Այդ կետը միացված է C գագաթի հետ: Որոշել ∠BCK-ն, եթե  ∠AKB=130°-ի:

Քանի որ անկյունները կիսված են կիսորդի միջոցով, որը նշանակում է հավասար բաժանել, ապա՝ ∠AKB=∠BCK=130°:

Թեմա՝ Կոորդինատային հարթություն։

Նկարիր պատկերները կոորդինատների օգնությամբ.

Ուղտ՝

1) (- 9; 6), (- 5; 9), (- 5; 10), (- 4; 10), (- 4; 4), (- 3; 4), (0; 7), (2; 4), (4; 7), (7; 4), (9; 3), (9; 1), (8; — 1), (8; 1), (7; 1), (7; — 7), (6; — 7), (6; — 2), (4; — 1), (- 5; — 1), (- 5; — 7), (- 6; — 7), (- 6; 5), (- 7;5), (- 8; 4), (- 9; 4), (- 9; 6).

2) Աչք (- 6; 7).

Ջայլամ

1) (0; 0), (- 1; 1), (- 3; 1), (- 2; 3), (- 3; 3), (- 4; 6), (0; 8), (2; 5), (2; 11), (6; 10), (3; 9), (4; 5), (3; 0), (2; 0), (1; — 7), (3; — 8), (0; — 8), (0; 0).

2) Աչք (3; 10).

Աղվես՝

1) (- 3; 0), (- 2; 1), (3; 1), (3; 2), (5; 5), (5; 3), (6; 2), (7; 2), (7; 1,5), (5; 0), (4; 0), (4; — 1,5), (3; — 1), (3; — 1,5), (4; — 2,5), (4,5; — 2,5), (- 4,5; — 3), (3,5; — 3), (2; — 1,5), (2; — 1), (- 2; — 2), (- 2; — 2,5), (- 1; — 2,5), (- 1; — 3), (- 3; — 3), (- 3; 2), (- 2; — 1), (- 3; — 1), (- 4; — 2), (- 7; — 2), (- 8; — 1), (- 7; 0), (- 3; 0).

2)Աչք (5; 2).

Մուկ՝

1) (3; — 4), (3; — 1), (2; 3), (2; 5), (3; 6), (3; 8), (2; 9), (1; 9), (- 1; 7), (- 1; 6),(- 4; 4), (- 2; 3), (- 1; 3), (- 1; 1), (- 2; 1), (-2; — 1), (- 1; 0), (- 1; — 4), (- 2; — 4),(- 2; — 6), (- 3; — 6), (- 3; — 7), (- 1; — 7), (- 1; — 5), (1; — 5), (1; — 6), (3; — 6), (3; — 7), (4; — 7), (4; — 5), (2; — 5), (3; — 4).

2)Պոչ (3; — 3), (5; — 3), (5; 3).

3) Աչք (- 1; 5).

Եվս մեկ պատկեր ընտրել ինտերնետից և գծել/կենդանի չլինի/։

Ձևաբայեր

Անորոշ դերբայ-ել,ալ-երգել, խաղալ

Ենթակայական դերբայ- ող, ացող-երգող, խաղացող

Հարակատար դերբայ-ած, ացած-երգած, խաղացած

Համակատար դերբայ-իս /ելիս, ալիս/- երգելիս, խաղալիս

Սրանք հայերենի անկախ դերբայներն են։ Անկախ են կոչվում, որովհետև գործածվում են նախադասության մեջ ինքնուրույն՝ առանց օժանդակ բայի։

1․Կազմիր հետևյալ բայերի անորոշ, ենթակայական, հարակատար և համակատար դերբայները՝

սիրել-սիրող,սիրած,սիրելիս

գրել-գրող,գրած,գրելիս

կարդալ-կարդացող,կարդացած,կարդալիս

գնալ-գնացող,գնացած,գնալիս

փախչել-փախչող,փախած,փախչելիս

գտնել-գտնող,գտած,գտնելիս

մոտենալ-մոտեցող,մոտեցած,մոտենալիս

հարստանալ-հարստացող,հարստացած,հարստանալիս

թռչել- թռչող, թռած, թռչելիս

վախեցնել- վախեցնող, վախեցրած, վախեցնելիս

հանգչել- հանգչող, հանգած, հանգչելիս

եռացնել- եռացնող, եռացրած, եռացնելիս

եռալ- եռացող, եռացած, եռալիս

սիրվել- սիրվող, սիրված, սիրվելիս

գտնվել- գտնվող, գտնված, գտնվելիս

թռչկոտել- թռչկոտող, թռչկոտած, թռչկոտելիս

կտրատել- կտրատող, կտրատած, կտրատելիս

2․ Բակունցի Լառ- Մարգարը պատմվածքից դուրս գրիր անկախ դերբայները, որոշի՛ր խոնարհման տիպը /ա,ե/։

տեսնել-ե խոնարհում

անցնել-ե խոնարհում

զարկվել-ե խոնարհում

խաբել-ե խոնարհում

գցել-ե խոնարհում

վարձել-ե խոնարհում

կապել-ե խոնարհում

անցյալ-ա խոնարհում

գողանալ խոնարհում

3․ Առաջին վարժության բայերից ընտրիր հինգը, դրանց անորոշ, ենթակայական, հարակատար և համակատար դերբայներով կազմիր նախադասություններ։

Եռացող ջուրը թափվում էր կաթսայից։

Գիշերը երեխան վախեցած լաց էր լինում։

Թռչելիս ագռավը խփնվեց ծառի և ցած ընկավ։

Ամեն առավոտ դպրոց գնալիս ես հանդիպում եմ իմ ընկերոջը։

Հնագետները կարողացան գտնել հին վազ, որին ավելի էր քան 100 տարի։

Պարապմունք 51

Հարցեր և առաջադրանքներ։

1․ Ի՞նչ է կոորդինատային առանցքը։

Ուղիղը, որի վրա ընտրված է սկզբնակետ, դրական ուղղություն և միավոր հատված, կոչվում է կոորդինատային առանցք։

2․ Ի՞նչն են անվանում կոորդինատային առանցքի կետի կոորդինատ։

Կոորդինատային առանցքի կամայական կետին նշված կանոնով համապատասխանեցրած թիվն անվանում են այդ կետի կոորդինատ։

3․ Ո՞ր հարթության է կոչվում  կոորդինատային հարթություն:

Դեռ XVII-րդ դարում ֆրանսիացի մաթեմատիկոս և փիլիսոփա Ռենե Դեկարտը (1596−1650) հարթության վրա կետի դիրքը նկարագրելու համար առաջարկեց երկու կոորդինատների մեթոդը: Այդ պատճառով կոորդինատային համակարգը կոչվում է նրա անունով:

4․ Քանի՞ մասի են բաժանում առանցքները կոորդինատային հարթությունը։

Կոորդինատային առանցքները հարթությունը բաժանում են 4 մասերի, որոնք կոչվում են քառորդներ:

I-ին քառորդում են գտնվում աբսցիսների և օրդինատների առանցքների դրական մասերը:

II-րդ քառորդում գտնվում են աբսցիսների առանցքի բացասական և օրդինատների առանցքի դրական մասերը:

III-րդ քառորդում են աբսցիսների և օրդինատների առանցքների բացասական մասերը:

IV-րդ քառորդում գտնվում են աբսցիսների առանցքի դրական և օրդինատների առանցքի բացասական մասերը:

5․ Կառուցել պատկերները կոորդինատային առանցքի վրա․
ա) (-9;-4), (-8;1), (-4;4), (-2;6), (-1,5;3,5), (1;1), (3;-3), (4;-5), (6;-5), (6;-3), (6;4), (7;6), (5;6), (4;5), (6;4);

բ)  (-12;1), (-5;3), (0;2), (4;1), (6;-3), (13;-2), (13;3), (4;1)։

6․ Կոորդինատային հարթության վրա կառուցե՛ք ABC եռանկյունը․
ա) A (+1, +1), B (+4, +2), C (+1, +5),

բ) A (+1, +2), B (–4, –2), C (–3, +3),

գ) A (–3, 0), B (+3, –2), C (+3, +2)

7․ Կոորդինատային հարթության վրա կառուցե՛ք ABCD քառանկյունը ․
ա) A (–3, +2), B (+1, +1), C (+2, –2), D (–3, –4),

բ) A (+4, 0), B (–2, +1), C (–3, –4), D (+4, –3)։

8․ Հետևյալ կետերով կառուցել կենդանու պատկեր GEOGEBRA ծրագրով։

ա) Ծիծեռնակ՝

(-5; 4), (-7; 4), (-9; 6), (-11; 6), (-12; 5), (-14; 5), (-12; 4), (-14; 3), (-12; 3), (-11; 2), (-10; 2),(-9; 1), (-9; 0), (-8; -2), (0; -3), (3; -2), (19; -2), (4; 0), (19; 4), (4; 2), (2; 3), (6; 9), (10; 11),  (3; 11), (1; 10), (-5; 4),
Աչք՝ (-10,5; 4,5)․

բ) Բադ՝

(3; 0), (1; 2), (-1; 2), (3; 5), (1; 8), (-3; 7), (-5; 8), (-3; 4), (-6; 3), (-3; 3), (-5; 2),(-5; -2), (-2;-3), (-4; -4), (1; -4), (3; -3), (6; 1), (3; 0) և (-1; 5)․

գ) Արջ՝

(4;-4), (4;-6), (8,5;-7,5), (9;-7), (9;-6), (9,5;-5), (9,5;-3,5), (10;-3), (9,5;-2,5), (4;5), (3;6), (2;6), (0;5),(-3;5), (-7;3), (-9;-1), (-8;-5), (-8;-7), (-4,5;-8), (-4,5;-7), (-5;-6,5), (-5;-6), (-4,5;-5), (-4;-5), (-4;-7), (-1;-7),(-1;-6), (-2;-6), (-1;-4), (1;-8), (3;-8), (3;-7), (2;-7), (2;-6), (3;-5), (3;-6), (5;-7),(7;-7),
Ականջ՝ (6;-4), (6;-3), (7;-2,5), (7,5;-3),
Աչք՝ (8;-6)․

դ) Նապաստակ՝
(5;1), (6;2), (6;3), (5;6), (4;7), (5;8), (6;8), (8;9), (9;9), (7;8), (9;8), (6;7), (7;6), (9;6), (11;5), (12;3), (12;2), (13;3), (12;1), (7;1), (8;2), (9;2), (8;3), (6;1), (5;1) և  (5;7)։

ե) Աղավնի՝

(-4;8), (-5;7), (-5;6), (-6;5), (-5;5), (-5;4), (-7;0), (-5;-5), (-1;-7), (3;-7), (9;-2), (13;-2), (14;-1), (6;1),(8;4), (15;7), (3;8), (2;7), (0;3), (-1;3), (-2;4), (-1;6), (-2;8), (-4;8)

զ) Շուն՝

(1;-3), (2;-3), (3;-2), (3;3), (4;3), (5;4), (5;6), (4;7), (3;7), (2;6), (3;5), (3;5,5), (4;5), (3;4), (2;5), (-3;5), (-4;6), (-4;9), (-5;10), (-5;11), (-6;10), (-7;10), (-7;10), (-7;8), (-9;8), (-9;7), (-8;6),(-6;6), (-7;3), (-6;2), (-6;-1), (-7;-2), (-7;-3), (-6;-3), (-4;-2), (-4;2), (1;2), (2;-1), (1;-2), (1;-3):

Պարապմունք 49

Թեմա՝ Կետի հեռավորությունը ուղղից;

Առաջադրանքներ։

1․Նշել այն հատվածը, որը X կետի հեռավորությունն է a ուղղից։

Հեռավորությունը՝ XG:

2․Հեռավորությունը a և b զուգահեռ ուղիղների միջև 19 սմ է, իսկ հեռավորությունը a և c զուգահեռ ուղիղների միջև՝ 34 սմ:

Perpend3.png

ա/ Որոշել b և c ուղիղների փոխադարձ դասավորվածությունը:

Զուգահեռ են

բ/ Որքա՞ն է հեռավորությունը b և c ուղիղների միջև:

34-19=15սմ/bc/

3․ T կետից ուղղին տարված են TP ուղղահայացը և TR թեքը: GEOGEBRA ծրագրով գծել գծագիրը և որոշել T կետի հեռավորությունը ուղղից, եթե ուղղահայացի և թեքի երկարությունների գումարը 32 սմ է, իսկ դրանց տարբերությունը՝ 2 սմ:

32սմ-2սմ=30սմ

30սմ:2=15սմ/ուղղահայաց/

15սմ+2սմ=17սմ/թեք/

4․ Հավասարակողմ եռանկյան մեջ տարված է AM=29 սմ երկարությամբ միջնագիծը: Հաշվել M կետի հեռավորությունը AC կողմից: GEOGEBRA ծրագրով գծել գծագիրը։

Ուղղանկյուն եռանկյան 30°-ի անկյան դիմացի էջը հավասար է ներքնաձիգի կեսին (ներքնաձիգը երկու անգամ մեծ է 30°-ի դիմացի էջից):

Քանի որ հավասարակողմ եռանկյուն յուրաքանչյուր անկյունը 60° է, ապա այն կիսելուց ստացվում է 30° :Հետևելով այս կանոնին, լուծումը ստացվում է՝ 29սմ:2=14,5սմ։

5․ ABC հավասարասրուն եռանկյան AB և BC սրունքներին տարված բարձրությունները հատվում են M կետում: BM ուղիղը հատում է AC հիմքը N կետում: Որոշել  AN−ը, եթե AC=50 սմ:

Քանի որ տարված բարձրությունը համարվում է նաև միջնագիծ և կիսորդ, ապա՝ 50սմ:2=25սմ/AN/։

6․ ABC հավասարակողմ եռանկյան մեջ տարված է AD կիսորդը: D կետի և AC ուղղի միջև հեռավորությունը 10 սմ է: Գտեք A գագաթի հեռավորությունը BC ուղղից:

Քանի որ D կետի հեռավորությունը AC ուղղից 10 սմ է, ապա BC-ն հավասար է 2DC = 20սմ, քանի որ եռանկյունը հավասարակողմ է => BC = AC = AB = 20սմ:

7․ CDE ուղղանկյուն եռանկյան CE ներքնաձիգի և CD էջի գումարը 33 սմ է, իսկ տարբերությունը՝ 5 սմ: Գտեք C գագաթի հեռավորությունը DE ուղղից

CE+CD=33սմ

CE-CD=5սմ

CE+CD-CE+CD=33-5=28սմ

2CD=18սմ

CD=14սմ

8․ CE հիմքով CDE հավասարասրուն եռանկյան մեջ տարված է CF բարձրությունը: Գտնել ∠ECF-ը, եթե ∠D=640:

180սմ-64սմ=116սմ

116սմ:2=58սմ

<C=<E=58սմ

58սմ+90սմ=148սմ

180սմ-148սմ=32սմ

Պատ. <ECF=32սմ:

Շարունակում ենք բացահայտել բայ խոսքի մասը

1․Ընդգծե՛ք բայի 5 անդեմ ձև.

ա) սիգալ, ծավալ, ողբալ, անկյալ, ձնհալ, հոգալ, դնչկալ, կապալ, փռթկալ, կչկչալ
բ) դավել, խոցեն, լարած, թվեմ, կատվեն, նավել, կարի, գրող, սուրա, սիրելիս
գ) ողբաց, հարբած, գրբաց, դարձված, աստված, տարած, խոզարած, հորած, կորած, կասկած

2․Ընդգծե՛ք բայի 5 դիմավոր ձև.

ա) մորթին, մկկան, հուսար, կոմիսար, վարի, վայրի, տեսա, փեսա, դիր, ընտիր
բ) ելաք, սլաք, հավաք, հանգաք, զնգաք, զանգակ, ամուրի, ավերի, ասա, կաթսա
գ) գնաց, քնած, երբեք, անարժեք, մարի, մորի, արա՛, քուրա, կոթող, թո՛ղ, ա՛ռ, վառ
դ) կոտեմ, կուտեմ, համեմ, հանեմ, դրժեմ, դժխեմ, խոհեմ, խորհեմ, նսեմ, լսեմ

3․ Ընդգծե՛ք հարակատար դերբայի 3 ձև.

ա) երգող, գրկած, նստոտել, բազմած, հրավիրված, կռվելիս, լրագրող
բ) քնեած, հանգած, միգամած, խմած, համատարած, կոտորած
գ) հայահալած, չնայած, տավարած, հատած, գործած, հասարակած
դ) տխրամած, փախած, վարկած, նշանած, խորոված, անկասկած

4․Ընդգծե՛ք ենթակայական դերբայի 3 ձև.

ա) փոքրացող, այգացող, կարճափող, շոշափող, սևաքող, շաղափող բ) անսքող, ամոքող, բանթող, քերթող, թևալող, տապալող
գ) բանագող, դրվագող, քանդող, դոնդող, եռակող, ծաղկող

5․Ընդգծե՛ք համակատար դերբայի 3 ձև.

ա) պաշտելիս, ասուլիս, պտղամիս, հազալիս, օազիս, բանալիս
բ) ավետիս, ածելիս, հասպիս, հայելիս, մեղրամիս, թնդալիս

6․Ընդգծե՛ք ներկա ժամանակին վերաբերող 3 բայաձև.

ա) գտնում եմ, եկել ենք, տալիս ես, պետք է ասեմ, չենք դնում, չեմ խաղալու
բ) չեմ ասի, չարժի, գնա՛, գալիս է, չիմացար, ի սպաս եմ դնում
գ) ունես, չի տալիս, մոտեցրել է, չեմ երդվելու, չեք ասում, չգաս
դ) թույլ տալի՞ս ես, բազում էին, չէ, շունչ առա, չի պատկերացնում, կգամ
ե) չի գնա, չունեմ, չհարելիս, չքվում է, գլուխ մի տար, չեն գալիս

7․ Ընդգծե՛ք անցյալ ժամանակին վերաբերող 3 բայաձև.

ա) թեքենք, կոտրել ենք, գտա, չեմ մտնի, ի վիճակի չեմ, պիտի գնայի
բ) չի լալիս, կար, մի տեսեք, լալիս էր, մեղրամիս է, կտար
գ) խաղացինք, չի կարելի, դդում ես, վերցնեիր, եկել եմ, ներկա է

8․ Ընդգծե՛ք ապառնի ժամանակին վերաբերող 3 բայաձև.

ա) չեմ հասկացել, մի՛ գնա, կամ, կտրտմես, հատում եմ, կարելու եք
բ) համեղացրու, զատվել են, արշավեմ, անհատնում են, ասուլիս է, բեր գ) վեր չեմ կենում, պիտի մնամ, վրա են տալիս, մի գնեք, ասա, չկամ

9․ Ընդգծե՛ք առաջին դեմքի 3 բայաձև.

ա) չմտնեն, ծարավեմ, դիմադրեինք, չափեիք, գնա, պրծա
բ) հասանք, մոռացաք, գրվելու եմ, ծարավի, իմանայի, չեն խոսել

10․Ընդգծե՛ք երկրորդ դեմքի 3 բայաձև.

ա) հասկացար, ասա, գտա, վերցրու, մտներ, հարցնենք բ) տպեցիր, բարձեր, բարձրացանք, եկաք, խոսի, արի

11․Ընդգծե՛ք երրորդ դեմքի 3 բայաձև.

ա) եռաց, կա՛ց, գրավ, գտավ, առարկեցին, կացին
բ) հեռացար, կտար, պոկեց, տարեց, մոտեցավ, տուր
գ) կանչեր, դնչեր, կարածի, կատարածի, մնա, ենթամնա

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․

Ի՞նչ  բնորոշ հատկանիշներ ունեն հոդվածոտանիների տիպի ներկայացուցիչները։

Հոկվածոտանիները երկկողմանի համաչափությամբ, հատվածավորված վերջույթներով և խիտինային ամուր ծածկույթով պատված հատվածավոր կենդանիներ են:

Ի՞նչ կառուցվածք ունի միջատների շնչառական համակարգը։

Բոլոր միջատների շնչառության օրգանները տրախեաներն են:

Ի՞նչ կառուցվածք ունի միջատների աչքերը։

Միջատներին հիմնականում բնորոշ են մեկ զույգ բարդ աչքեր: Որոշ միջատներ, օրինակ՝ մեղուները, բացի պարզ աչքերից ունեն նաև բարդ աչքեր: Բարդ աչքը կազմված է մոտ 3000 փոքր, պարզ աչիկներից, որոնք գունանյութով մեկուսացած են: Այդ պատճառով դրանցից յուրաքանչյուրը տեսնում է առարկայի մի մասը, իսկ բոլոր աչիկները միասին ստեղծում են ողջ պատկերը:

Ինչպե՞ս է ընթանում միջնատների թերի կերպարնափոխությունը։

Այս դեպքում ձվից դուրս եկած թրթուրն արտաքին կառուցվածքով, կենսակերպով, սնման եղանակով նման է հասուն ձևին, սակայն տարբերվում է չափսերով: Մի քանի մաշկափոխությունից հետո միջատն ի վերջո հասունանում է և վերածվում հասուն ձևի:

Ինչպե՞ս է ընթանում Միջատների լրիվ կերպարանափոխությունը։

Այս դեպքում հետսաղմնային զարգացումը կապված է օրգանիզմի արտաքին և ներքին կառուցվածքի շատ խոր փոփոխությունների հետ: Ձվից դուրս եկած թրթուրը շատ նման է օղակավոր որդի: Նրա մարմինը տարբերակված չէ, չունի թևեր, բերանային ապարատն այլ տիպի է, ճանճի թրթուրներն ընդհանրապես անոտ են: Օրինակ՝ թիթեռը ունի ծծող, իսկ նրա թրթուրը՝ կրծող բերանային ապարատ: Թրթուրը որպես առանձնյակ սնվում է, աճում, տեղաշարժվում, զարգանում, որից հետո հասնելով հասունության հստակ մակարդակի՝ անցնում է կերպարանափոխության: Թրթուրը դադարում է սնվել, տեղաշարժվել, ամրանում է ծառի ճյուղին և տեղափոխվում հանգստի շրջան, որը կոչվում է հարսնյակային: