Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ օդն անմիջապես չի տաքասում Արեգակի ճառագայթներից: Երկիր մոլորակի լույսի և ջերմության հիմ­նական աղբյուրն Արեգակն է: Արեգակից ստացվող ջերմության շնորհիվ՝ սկզբից տաքանում է երկրագնդի մակերևույթը, և ապա՝ այդ ջերմությունը հաղորդվում է մթնոլորտին:Արեգակի ճառագայթներն ազատ անցնում են օդի միջով, և այն գրեթե չեն տաքացնում։
  2. Ներքնոլորտում ըստ բարձրության ինչպե՞ս է փոխվում օդի ջեր­մաստիճանը: Երկրի մակերևույթից ինչքան բարձրանում ենք դեպի վեր, այնքան օ­դի ջերմաստիճանը նվազում է: Հայտնի է, որ ներքնոլորտի ստորին շերտե­րում յուրաքանչյուր 1 կմ բարձրանալիս օդի ջերմաստիճանը նվազում է։
  3. Ինչո՞ւ երկրագնդի տարբեր լայնություններ տարբեր քանակությամբ ջերմություն են ստանում Արեգակից: Երկ­րագնդի վրա Արեգակից ստացվող ջերմութ­յունը բաշխվում է խիստ անհավասարաչափ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխարհագրական տարբեր լայնություն­ներում Արեգակի ճառագայթները տարբեր անկ­յան տակ են ընկնում Երկրի մակերևույթի վրա։
  4. Երևանում օդի ջերմաստիճանը +250C է: Հաշվեք, թե նույն պահին օդի ջերմաստիճանը որքա՞ն կլինի Արագածի գագաթին, եթե վերջինս Երևանից բարձր է մոտ 3 կմ:

+25-3*5=+10

  1. Ի՞նչ է մթնոլորտը, ի՞նչ գազերից է կազմված: Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է: Մթնոլորտը կազմված է տարբեր գազերից: Դրանցից գերակշռողը եր­կուսն են՝ ազոտը  և թթվածինը: Մթնոլորտը պարունակում է նաև չնչին քանակությամբ ածխաթթու գազ, օզոն, արգոն, ջրածին և այլ գազեր:
  2. Ինչո՞ւ օդը չի ցրվում-հեռանում Երկրից: Ձգողականության շնորհիվ օդը չի ցրվում-հեռանում երկրի երեսից:
  3. Ո՞րն է մթնոլորտի վերին սահմանը: Մթնոլորտի վերին սահմանն արտաքին ոլորտն է:
  4. Ըստ բարձրության՝ ի՞նչ շերտեր են առանձնացնում մթնոլորտում: Լինում են՝ արտաքին ոլորտ, վերնոլորտ, ներքնոլորտ։
  5. Ինչո՞ւ է ներքնոլորտը համարվում մթնոլորտի ամենակարևոր շերտը: Ներքնոլորտը ամենակարևոր շերտն է, որովհետև այստեղ են առաջանում ամպերը, անձրևը, ձյունը և կարկուտը:
  6. Ի՞նչ դեր ունի օզոնի շերտը: Օզոնի շերտր կլանում է Արեգակից եկող, կյանքի համար վտանգավոր ուլտրամա­նուշակագույն ճառագայթները: