Գիտե՞ք, որ գարուն է արդեն․․․

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Իմ բացված սրտում հնչում է մի երգ.
— Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Ինչ եմ տեսնում և լսում բանաստեղծությունը կարդալիս։
Ես լսում եմ և տեսնում եմ, որ կարծես գյուղում նստած ես և վայլում ես գարունը։
Ինչ եմ զգում բանաստեղծությունը կարդալիս։
Ես բանաստեղծությունը կարդալիս ըզգում եմ, որ մեր գյուղում խոտերի վրա նստած եմ
Ինչ մտքեր ծնվեցին բանաստեղծությունը կարդալիս։
Ինչ պես կվեռնագրեիր բանաստեղծությունը։