Հունվարի 26ից փետրվարի 6

1.Ինչ նպատակով է քլորը օգտագործվում խմելու ջրի մեջ։

Քլորը ջրի մեջ օգտագործվում է ախտահանման համար։

2.Որտե՞ղ են կիրառվում ֆտորի միացությունները։

Ֆտորի միացությունները կիրառվում են ատամի մածուկներում և արդյունաբերությունում։

3.Ինչո՞ւ է սննդի մեջ ավելացվում յոդ (յոդացված աղ)։

Յոդը ավելացվում է սննդի մեջ վահանաձև գեղձի բնական աշխատանքի համար։

4.Ո՞ր հալոգենի միացություններն են օգտագործվում լուսանկարչության մեջ։

Լուսանկարչության մեջ օգտագործվում են բրոմի միացությունները (օր. արծաթի բրոմիդ)։

5.Ինչ նյութի արտադրության մեջ է օգտագործվում քլորը (նշել մեկ օրինակ)։

Քլորը օգտագործվում է պլաստմասսայի (PVC) արտադրության մեջ։

6.Ինչո՞ւ քլորը, լինելով թունավոր գազ, լայնորեն կիրառվում է կենցաղում։

Քլորը կիրառվում է, որովհետև փոքր քանակով արդյունավետ ախտահանիչ է։

7.Ինչո՞ւ չի կարելի օգտագործել ֆտոր պարունակող նյութեր մեծ քանակով։

Ֆտորը մեծ քանակով թունավոր է և վնասում է ատամներն ու ոսկորները։

8.Ինչո՞ւ է հալոգենների կիրառությունը կարևոր ինչպես արդյունաբերության, այնպես էլ բժշկության մեջ։

Հալոգենները կարևոր են, որովհետև կիրառվում են բժշկության և արդյունաբերության մեջ։

Փարվանա

1. Արքայադստեր կերպարը

Արքայադուստրը չափազանց գեղեցիկ էր, հպարտ և խորհրդավոր։ Նա ուներ իդեալիստական բնավորություն. չէր բավարարվում սովորական ուժով կամ հարստությամբ։ Նա ցանկանում էր գտնել այնպիսի մեկին, ով կապացուցեր իր սիրո անկեղծությունն ու անձնազոհությունը։

2. Անշեջ հուրը

Անշեջ (չմարող) հուրը խորհրդանշում է բացարձակ, մաքուր և հավերժական սերը։ Դա այն ներքին լույսն է, որը չի հանգչում դժվարություններից և որին ձգտում է մարդկային հոգին։

3. Պահանջի վերաբերյալ կարծիք

Արքայադստեր պահանջը թվում է անիրական, բայց խորքում նա փնտրում էր ոգու արիություն։ Նա ուզում էր, որ իր ընտրյալը լինի ոչ թե պարզապես ռազմիկ, այլ մեկը, ով ընդունակ է սխրանքի հանուն վեհ գաղափարի։

4. Փարվանա լիճը

Լիճը գտնվում է Ջավախքում։ Ըստ բալլադի՝ այն գոյացել է արքայադստեր արցունքներից, որոնք թափվել են սպասումից ու հուսահատությունից։ Այն սառն է, վճիտ և պարուրված տխուր լեգենդով։

5. Պատմությունը փեսացուի անունից

«Մենք հավաքվել էինք աշխարհի բոլոր կողմերից՝ հզոր ու հարուստ։ Տեսանք նրան ու շնչակտուր եղանք գեղեցկությունից։ Բայց նա մեզանից ոչ թե արյուն կամ ոսկի ուզեց, այլ՝ անշեջ հուրը։ Մենք ցրվեցինք աշխարհով մեկ՝ փնտրելով այդ լույսը, բայց սերը դժվար է գտնել, ու մենք այդպես էլ չվերադարձանք…»։

6. Անհասկանալի բառեր

Բալլադ – Պատմողական բնույթի քնարական բանաստեղծություն։
Անշեջ – Չմարող, հավերժ վառվող։
Վեհ – Բարձր, մեծաշուք։
Դժխեմ – Դաժան, անողոք։

7. Ստեղծագործության գաղափարը

Գաղափարը իդեալին ձգտելն է։ Թումանյանը ցույց է տալիս, որ մարդիկ (թիթեռները) պատրաստ են զոհվել հանուն լույսի ու սիրո, նույնիսկ եթե այդ լույսն անհասանելի է։

8. Էսսե՝ «Արցունքներից ծնված լիճը»

Կան պատմություններ, որոնք չեն ավարտվում հարսանիքով, այլ դառնում են բնության մի մասնիկ։ Փարվանա լիճը հենց այդպիսի մի տխուր հիշողություն է։ Այն ծնվել է ոչ թե աղբյուրներից, այլ սպասումից։ Արքայադուստրը սպասում էր մի լույսի, որը այդպես էլ չեկավ։ Նրա արցունքները խեղդեցին բերդը՝ դառնալով լուռ ու սառը ջուր։

Այս լեգենդը մեզ սովորեցնում է, որ երբեմն մեր սպասումներն ու երազանքներն այնքան մեծ են լինում, որ իրական աշխարհը չի կարողանում դրանք տեղավորել իր մեջ։ Փարվանան այսօր էլ կա՝ որպես ապացույց, որ մեծ սերն ու մեծ վիշտը երբեք չեն անհետանում, այլ վերածվում են հավերժական խորհրդանիշների։

Ինտեգրված Էսսե։ Թեմա՝ «Տիգրան և Աժդահակ»։ 

Հայ ժողովրդի պատմությունն ու դիցաբանությունը հարուստ են հերոսական պատմություններով, որոնցից մեկը «Տիգրան և Աժդահակ» ավանդությունն է։ Այս պատմությունը ներկայացնում է պայքարը բարու և չարի, հայրենիքի պաշտպանության և զավթողական մտադրությունների միջև։

Տիգրանը ներկայացվում է որպես հզոր և իմաստուն արքա, որը սիրում էր իր հայրենիքը և պատրաստ էր ամեն գնով պաշտպանել այն։ Նա խիզախ, վճռական և արդար ղեկավար էր։ Մյուս կողմից՝ Աժդահակը՝ մարերի արքան, խորամանկ և նախանձ մարդ էր, որը ցանկացավ տիրել Տիգրանի թագավորությանը։ Նրա նպատակն էր նվաճել և ենթարկել Հայաստանը։

Պատմության ընթացքում Աժդահակը դավադրությամբ փորձում է վնասել Տիգրանին, սակայն Տիգրանը կարողանում է հաղթահարել բոլոր դժվարությունները։ Վերջում նա հաղթում է Աժդահակին՝ ապացուցելով, որ արդարությունն ու հայրենիքի հանդեպ սերը ավելի ուժեղ են, քան չարությունն ու նախանձը։

Այս ավանդությունը կարևոր դեր ունի մեր ազգային ինքնագիտակցության ձևավորման մեջ։ Այն սովորեցնում է լինել համարձակ, պաշտպանել հայրենիքը և երբեք չընկրկել դժվարությունների առաջ։ Տիգրանի կերպարը մեզ համար օրինակ է՝ ուժեղ, հայրենասեր և արդար առաջնորդի։

Ինտեգրված Էսսե։ Թեմա՝ «Հայկ և Բել» — «Ազատություն»։

Հայ ժողովրդի պատմության ու առասպելների մեջ առանձնահատուկ տեղ ունի Հայկի և Բելի պատմությունը, որը ոչ միայն հերոսական պայքարի դրվագ է, այլև ազատության գաղափարի խորհրդանիշ։ Հայկ Նահապետը ներկայացվում է որպես արդար, խիզախ և անկախության ձգտող առաջնորդ, իսկ Բելը՝ բռնակալ թագավոր, որը ցանկանում էր իշխել բոլորի վրա։

Ըստ ավանդության՝ Բելը պահանջում էր, որ Հայկը ենթարկվի իրեն և ծառայի իր իշխանությանը։ Սակայն Հայկը չէր ցանկանում ապրել բռնապետության պայմաններում։ Նրա համար ամենաթանկ արժեքը ազատությունն էր՝ սեփական հողի վրա, սեփական կամքով ապրելու իրավունքը։ Այդ պատճառով նա իր ընտանիքով ու մարդկանցով հեռացավ Բաբելոնից և հաստատվեց Արարատի երկրում։

Բելը, չհաշտվելով Հայկի որոշման հետ, զորքով շարժվեց նրա դեմ։ Սակայն ճակատամարտում Հայկը հաղթեց Բելին՝ ապացուցելով, որ ազատության համար պայքարը արդար է և կարող է հաղթանակ բերել նույնիսկ ուժեղ թշնամու դեմ։ Այդ հաղթանակը դարձավ հայ ժողովրդի անկախության խորհրդանիշը։

Այս առասպելը մեզ սովորեցնում է, որ ազատությունը մարդկային ամենամեծ արժեքներից է։ Այն պահանջում է խիզախություն, հավատ և պատրաստակամություն՝ պաշտպանելու սեփական իրավունքներն ու հայրենիքը։ Հայկի կերպարը դարեր շարունակ ոգեշնչել է հայ ժողովրդին՝ հիշեցնելով, որ անկախությունն ու արժանապատիվ կյանքը նվաճվում են պայքարով։

English 17.02.2026

Text 1

Once a sailor went ashore on the coast of South America. He had a number of blue woollen caps with him, which he wanted to sell. On his way to the town some distance from the coast, he had to pass through a forest in which there were great numbers of monkeys. At noon, with the sun directly overhead and the heat intense, the sailor decided to take a rest. He lay down under the shade of a large tree, took one of the caps, put it on his head, and soon fell asleep.

When he awoke, he found, to his surprise, that the caps were all gone! Soon he heard a loud noise among the thick branches above him, and he looked up. He saw the trees alive with monkeys, and on the head of each monkey was a blue woollen cap! The monkey had watched his actions, had stolen his caps while he slept and had put them on, and now they did not pay any attention to his shouts.

When the sailor saw that he could not get his caps back, he pulled off the one that he had on his head and threw it on the ground, crying out, “If you want to keep the rest, you may take this one too!” To his great surprise, the little animals did the same. Each took the cap off its head and threw it on the ground. The sailor got his caps back and went away in triumph.

1. There were a lot of monkeys.

a) at some distance from the forest

b) in the wood not very far from the coast

c) on the coast of South America

2. What did the sailor decide to do at noon?

a) to try on one of the woollen caps

b) to take off his cap as it was very hot

c) to lie down and rest

3. What did the sailor see when he woke up?

a) The monkeys were wearing his caps.

b) His companions had all gone.

c) There were a lot of birds singing in the trees.

4. Seeing that he could not take the caps back, the sailor

a) sat down and began to cry

b) thought that it was a funny sight and laughed heartily

c) thought that he could never have the caps back

5. What did the little monkeys do?

a) They repeated the sailor’s actions.

b) They were touched by the sailor’s tears and returned the caps.

c) They took the cap off the sailor’s head.

ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐՈՒՄ

Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
Էն անլույս մըթնում
Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում։

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում։

Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՜ն, զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում։

Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված-հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում։

Ու մեր աչքերը նայում են կարոտ
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե երբ կըբացվի պայծառ առավոտ
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում։

1.Ո՞վ է «Մենք»-ը. Հայ ժողովուրդը։

2.«Մեր ճամփեն». Հայոց պատմական ուղին՝ լի փորձություններով ու գոյապայքարով։

3.«Պայծառ առավոտ». Ազատություն, խաղաղություն և լուսավոր ապագա։

4.Բառերի երանգը. * Խավար, արնոտ, սուգ՝ տառապանք և ցավ։

Պայծառ, կանաչ՝ հույս և վերածնունդ։

Տրամադրությունը. Ծանր թախծից դեպի լավատեսական սպասում։

5.Կրկնվող տողերը. Յուրաքանչյուր տան վերջին երկու տողերը (օրինակ՝ «Հայոց լեռներում, դըժար լեռներում»

6.Ինչպիսի՞ն են լեռները. Դժվար, բարձր, արնոտ, սուգի և կանաչ (ժողովրդի վիճակի արտացոլանքը)։

7.Ինչի՞ մասին է. Հայ ժողովրդի դժվարին ճակատագրի, հոգևոր գանձերի պահպանման և անմեռ հույսի մասին։

Կարդում ենք Տերյան

Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի։
     
Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսեղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն։
     
Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է, և այրում,
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,
Թե՞ վերքերն իմ հրահրուն։
     
Ահով ահա կանչում եմ քեզ
Ցոլա, ցնորք Նաիրի՛, —
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի…

1.  Ի՞նչ տրամադրություն է գերիշխում՝ հույս, ցավ, հավատ, վախ, այլ։ 

Կարծում եմ գերիշխում է հույսը, ինչն էլ բխում է սրտում եղած ցավից։ Տերյանն ցանկանում էր տեսնել Նայրին վառ ու գույնզգույն, բայց միթե՞ դա վերջն էր։

2.  Ո՞ր նախադասությունը կարող ես համարել հռետորական հարց։ 

«Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի»։

3.  Բանաստեղծն իրեն վերջին պոետն է համարում․ դա հուսահատությո՞ւն է, թե՞ պատասխանատվություն։ 

Կարծում եմ, Տերյանն այս տեղերը գրելիս բառերին է փոխանցել հոգու հուսահատություն, քանի որ ցանկությունը մեծ էր տեսնել չքնաղ Նայրին, որն շարունակում է ծաղկել և մնալ պատմության մեջ։

4. Գրի՛ր Նաիրի երկրի պատասխանը պոետին։ 

Չէ՛, վերջինը դու չես, իմ երգիչ,
Քո ձայնով ես շնչում եմ դեռ։
Քո խոսքի մեջ է իմ արեգակը,
Քո ցավի մեջ՝ իմ հավերժ վերքը։

Ո՛չ, դու վերջին պոետը չես։
Ես չեմ մահացել, միայն նիրհել էի։
Քո երգով ես կրկին ապրում,
Քո խոսքով՝ նորից արթնանում։

Քանի դեռ դու ինձ հիշում ես,
Ես կենդանի եմ, պոե՛տ։

5. Ինչպիսի՞ն է Նաիրին՝ ըստ այս բանաստեղծության։ 

Խորն ու պայծառ, լուսեղ և արքայական։ Միաժամանակ այն պատված էր ցավով, սակայն քաղցր խոսք ուներ, որ հնչում էր ինչպես աղոթք։

ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

1. Ո՞ր բառերն ու արտահայտություններն են ցույց տալիս գարնան գալուստը։

Ժպտում են նորից անտառ ու ձորակ, զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել։

2.Ներկայացրո՛ւ բանաստեղծության քնարական հերոսի զգացումները, նաև առանձնացրո՛ւ այդ զգացումները նկարագրող տողերը։

Կարծում եմ Տերյանի համար բավականին ուրախալի փաստ է գարնան գալուստը, քանի որ նա ձմեռը մռայլ գույներով է պատկերացնում, և դա կարելի է ենթադրել նրա բառերից՝ որոնք ընտրված են գարնան գալուստը մեկնաբանելու համար։ Ինձ համար ամբողջ բանաստեղծությունն ու բոլոր տողերը զգացմունքներ են և նկարագիր։

3. Բացատրի՛ր ,,մենության բանտ,, արտահայտությունը։ 

Մենության բանտ արտահայտությունը վերաբերվում է ձմռանը, և հաճախ մարդիկ ձմռանը սթրես են ապրում և գարնան գալուստով սրտերը ջերմանում են։Ձմեռն իրականում իր մեջ միապաղաղություն ունի, այն սիրուն եղանակ է, սակայն հիմնականում ամեն ուր սպիտակ է, նույն գույները, նույն եղանակը։

4. Դո՛ւրս գրիր մակդիրներ։

Հրեղեն խաղ, զվարթ ծիծաղ։

5. Ինչո՞ւ է գարունը հաճախ ներկայացվում  նոր կյանքի և հույսի խորհրդանիշ։

Քաանի որ ձմեռվա ձյան և ցուրտ եղանակից հետո, ամեն առավոտ բացվում է արևը, ծաղիկները սկսում են ծաղկելմ ձյունը հալչում է, եղանակը տաքանում է կարծես կյանքը նոր գույն է ստանում։

6.Քո կարծիքով՝ բանաստեղծությունը ավելի շատ բնությա՞ն, թե՞ մարդու ներաշխարհի մասին է։ Հիմնավորի՛ր։

Կարծում եմ բանաստեղությունը մարդու ներաշխարհի և իր գլխում գարնան պատկերի մասին է, որը բխում է բնության պատկերից։

7. Կարո՞ղ է բնությունն ազդել մարդու հոգեվիճակի վրա։ 

Այո, միանշանակ։ Ինձ մոտ սովորաբար այդպես է։

9. Բանաստեղծության  վերջին տողը փոխի՛ր՝ ոճը պահելով։ 

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Խոնարհվում եմ քեզ, արևածագ գարուն…

Իմ խաղաղ երեկոն է հիմա

Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս, և՛ տըխուր, և՛ անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ…

Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր —
Քո պա՛տկերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։

Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ…

1. Բացատրի՛ր բառերը՝ մեղմալույս, անուրջ, անեղծ, փարոս։

Մեղմալույս-մեղմ լույս ունեցող

Անուրջ-երազ, տեսիլք

Անեղծ-չվնասված

Փարոս-ուղեցույց, առաջնորդ

2. Ի՞նչ հոգեվիճակ է արտահայտում ,,իմ խաղաղ երեկոն է,, արտահայտությունը։

Հաճախ թեժ օրվա ավարտից հետո, երբ երեկոյան լինում ենք մեր սենյակում, առաջ է գալիս այդ խաղաղ երեկոն, երբ ամփոփում ենք մեր օրը, մտածում այն հարցերի մասին որոնք մեզ անհանգստացնում են, հիշում մեր կյանքի բոլոր անմոռանալիները։

3. Ըստ քեզ ՝ ո՞ւմ է դիմում հեղինակը։

Սիրած էակին Կնոջը, Գարնանը Բնությանը, Սեփական հոգուն և ընթերցողին

4. Մեկնաբանի՛ր այս քառատողը՝ 

Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ…

Սիրելի մարդու մոտ լինելը շատ ավելի է գունավորում կյանքը և օգնում անցնել բոլոր դժվարությունների միջով։ Անգամ եթե նա կողքիդ չէ, զգացմունքը նույնպես ունի իր ուժը։ Եվ այս տեղերում հեղինակն ասում է․ թող անունդ լինի ինձ ուղեկից կյանքի բոլոր դժվարությունների ժամանակ։

5. 4-5 նախադասությամբ ներկայացրո՛ւ բանաստեղծության բովանդակությունը, ասելիքը։ 

Բանաստեղծը նկարագրում է իր խաղաղ, մեղմ ու մի փոքր տխուր երեկոն՝ լեցուն քնքուշ հիշողություններով։ Նա խոստովանում է, որ երբեք չի մոռանա իր մաքուր, առաջին սիրո պատկերը։ Թեև տարիները կանցնեն, երազները կարող են մարել, այդ հիշատակը կմնա անեղծ ու պայծառ նրա հոգում։ Նույնիսկ կյանքի դժվարությունների, տանջանքների ու հիասթափությունների միջով անցնելիս այդ անունը նրա համար կդառնա փարոս՝ առաջնորդելով նրան սուտ կյանքի և դառը մահվան դեմ։

Թմկաբերդի առումը

1.Անհասկանալի բառերի բացատրություն

Նադիր – Պարսից շահ, տիրակալ։

Գոռ – Ահեղ, հզոր, սարսափազդու։

Դավ – Դավադրություն, խարդախություն։

Գինարբուք – Խնջույք, հարբեցողություն։

Անմահական – Հավերժական, չմեռնող։

2. «Նախերգանքի» մեկնաբանություն

Նախերգանքը պոեմի փիլիսոփայական հիմքն է։ Թումանյանն այստեղ խոսում է կյանքի անցողիկության և բարի գործի անմահության մասին։

Տեսակետ: Մարդն ունի կարճ կյանք, բայց նրա թողած հետքը (լավ կամ վատ գործը) ապրում է դարերով։ Այն սովորեցնում է, որ նյութական հարստությունն ու փառքը ժամանակավոր են, իսկ բարոյական արժեքները՝ հավերժ։

3. Հերոսների բնութագրում

Թաթուլ իշխան – Քաջ, անպարտելի և հայրենասեր ռազմիկ։ Նա մարմնավորում է հայկական ոգու անկոտրում ուժը։ Թշնամին չի կարողանում հաղթել նրան բաց մարտում։

Թմկա տիրուհի – Գեղեցիկ, բայց փառամոլ և թուլակամ կին։ Նա դավաճանում է ամուսնուն և հայրենիքին՝ հավատալով շողոքորթ խոստումներին։

Նադիր շահ – Նենգ, խորամանկ և դաժան տիրակալ։ Նա հասկանում է, որ ուժով չի կարող հաղթել Թաթուլին, ուստի դիմում է ստորության՝ օգտագործելով կնոջ թուլությունը։

4. Տիրուհու շարժառիթները և «արդարացումը»

Տիրուհու դավաճանության հիմնական պատճառը փառամոլությունն ու վախն էր։ Շահի ուղարկած երգիչները գովերգում էին նրա գեղեցկությունը և խոստանում ավելի մեծ փառք ու իշխանություն Պարսկաստանում։

Արդարացման փորձ: Կարելի է ասել, որ նա զոհ դարձավ կնոջ նկատմամբ կիրառված հոգեբանական նենգ մանիպուլյացիային։ Նա երազում էր ավելի մեծ աշխարհի ու փառքի մասին, քան կարող էր տալ լեռների մեջ փակված բերդը, և կուրացավ այդ փայլից։

5. Ստեղծագործության գաղափարը

Հիմնական գաղափարը բարի գործի հավերժությունն է և դավաճանության անարգանքը։ Հեղինակը շեշտում է, որ ոչ մի դավաճանություն չի մնում անպատիժ, և միայն նա է ապրում սերունդների հիշողության մեջ, ով իր կյանքն ապրել է արժանապատիվ ու բարի գործերով։

6. Գեղարվեստական կարևոր հատվածներ

Ինձ համար առավել կարևոր են.

1.Նախերգանքը – Իր խորը փիլիսոփայական մտքերով։

2.Տիրուհու և Շահի երկխոսությունը վերջում – Երբ Շահը հարցնում է, թե արդյոք Թաթուլը քաջ էր ու գեղեցիկ, և ստանալով դրական պատասխան՝ հրամայում է սպանել տիրուհուն։ Սա արդարության և դավաճանության նկատմամբ արհամարհանքի ամենացայտուն պահն է։