Արտիստը

1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բացատրի՛ր:

էսթակադա – բարձրացված կամուրջ գնացքների համար

մոնոպոլի – ալկոհոլ վաճառող պետական կրպակ

վառ կերոն – վառվող մոմ

2. Նկարագրի՛ր և բնութագրի՛ր այն միջավայրը, որտեղ հայտնվում է պատմողը:

Պատմողը հայտնվում է բազմազան և հակասական միջավայրերում։ Մի կողմից՝ կա թատրոնի լուսավոր, հանդիսավոր աշխարհը՝ լույսերով, երաժշտությամբ և արվեստի կախարդանքով լի։ Մյուս կողմից՝ կա նավահանգստի մութ, աղմկոտ, կեղտոտ միջավայրը՝ լի հարբեցողությամբ, աղքատությամբ և կոպիտ մարդկանցով։ Այս հակադրությունը ցույց է տալիս կյանքի երկու կողմերը՝ սև և սպիտակ, գեղեցիկ և անդուր։

3. Ներկայացրու Լևոնին`

Ա. ըստ պատմողի

Պատմողի աչքերով Լևոնը ներկայացվում է որպես նուրբ, տաղանդավոր, զգայուն պատանի, որի հոգին լի է արվեստի սիրով և երազանքներով։ Նա միաժամանակ խոցելի է և անպաշտպան կյանքի դաժանության առաջ, իսկ դա մենք վերջում կհասկանանք։

Բ. ըստ հարևանների

Որոշ հարևանների աչքերով Լևոնը երբեմն ընկալվում է որպես անփույթ, մոլորված պատանի, որը կարող է կորչել, հատկապես մոր համար նա վտանգված է և «հոր ճանապարհով գնացող»։

4.Պատմի՛ր Լևոնի հոր մասին, արտահայտիր վերաբերմունք նրա նկատմամբ:

Լևոնի հայրը ներկայացվում է որպես թշվառ վարսավիր, որը ընկել է հարբեցողության մեջ և կորցրել իր կյանքը։ Նա ժամանակին, հավանաբար, ունեցել է զգացմունքներ և ձգտումներ, բայց կյանքի հարվածները կոտրել են նրան։ Ոչ ոք խղճահարության արժանի չէ, սակայն ես այս պարագայում կարող եմ նրան խեղճ ասել, քանի որ նա պարտվել է սեփական ես-ին և կյանքի երբեմն ցավոտ խնդիրներին։

5. Ներկայացրու Լևոնին ՝ըստ Լևոնի մոր պատմածի:

Լևոնի մայրը ներկայացնում է նրան որպես վտանգված, մոլորվող պատանի, որը կարող է կրկնել հոր ճակատագիրը։ Նրա խոսքերում կա վախ, անհանգստություն և չափազանցված հոգատարություն, ինչը երբեմն դառնում է ճնշող։

6. Վերնագրի՛ր երկրորդ հատվածը:

Երկրորդ հատվածը կարելի է վերնագրել՝ Երազանքներն ու իրականությունը։

7. Որ հատվածից է երևում, որ Լևոնը./երրորդ հատված/

Ա. սոցիալապես անապահով վիճակում է

Սոցիալական ծանր վիճակը երևում է, երբ նա աշխատում է, փող է խնայում, կոշիկի մեջ է պահում գումարը։

Բ. համարձակ է

Չի ընկճվում, դեմ է գնում մոր խոսքին և նայում դեպի նպատակ։

Գ. արվեստասեր է

Արվեստասեր է, քանի որ ամբողջությամբ նվիրված է երաժշտությանը և թատրոնին։

Դ. երաժշտական բնազդ և դիտողական ձիրք ունի:

Ունի երաժշտական բնազդ, քանի որ զգում է երաժշտությունը, նվագում է, ապրում արվեստով։

8. Դուրս գրի՛ր Լևոնին բնութագրող ամենագեղեցիկ նախադասությունը/երրորդ հատված/: 

Կարող եմ առանձնացնել՝ աչքերը փայլում էին հղկած պողպատի պես, ինչը ցույց է տալիս նրա ներքին ուժն ու կրակը։

9. Ինչո՞վ էր զբաղվում Լևոնը թատրոնում, համառոտ ներկայացրու:

Թատրոնում Լևոնը կատարում էր տարբեր մանր աշխատանքներ՝ ծրագիր էր վաճառում, օգնում էր կազմակերպչական գործերում, բայց միաժամանակ ապրում էր այդ միջավայրով, լսում երաժշտությունը և ներշնչվում արվեստից։

10. Բնութագրի՛ր Լևոնի հորը՝ հիմնվելով տեքստում ասվածի վրա: 

Լևոնի հայրը ներկայացվում է որպես թույլ կամքի մարդ, որը չի կարողացել դիմակայել կյանքի դժվարություններին և ընկել է հարբեցողության մեջ, կոտրվել և թողել իր ընտանիքը, ոչինչ նրա կյանքի շարժիչ ուժը չի հանդիսացել։

11. Կարդա՛ և բացատրի՛ր ընդգծված արտահայտությունը՝ Արդարև, հիվանդի աչքերի մեջ երևում էր եսամոլի հոգի, թեև գեղեցիկ էին այն աչքերը և դեռ բավական վառվռուն` մոտ հիսուն տարեկան կնոջ թառամած դեմքի վրա:

Կարող եմ մի փոքր այլ կերպ մեկնաբանել այս տողերը․ նրա մայրը այո, գեղեցիկ էր, բայց ոչ եսասեր։ Հաճախ այն կանայք, ովքեր ստիպված են միայնակ մեծացնել երեխաներին, այնքան էլ ուժեղ չեն կժգտնվում տալու երեխային լիարժեք ազատություն և փորձում են խիստ լինելով և ճնշելով հետ պահել հավանական սխալից, հանուն լավագույն ապագայի։

12.Բնութագրի՛ր Լևոնի ընկերներին:

Լևոնի ընկերները՝ Չաուշենկոն և Իցկոն, տարբեր բնավորություններ ունեն։ Չաուշենկոն երազող, մի քիչ թատերական, բարձր խոսքեր սիրող անձնավորություն է, իսկ Իցկոն ավելի պարզ, կենսական և գործնական է։ Նրանք սիրում են Լևոնին և փորձում են օգնել նրան։
13. Քո կարծիքով  ի՞նչ է գեղարվեստը:

Գեղարվեստը մարդու հոգևոր արտահայտությունն է, գեղեցիկի ստեղծումն ու ընկալումը։ Այն կարող է բարձրացնել մարդուն, բայց նաև, եթե չափազանցվում է, կարող է կտրել նրան իրականությունից։
14. Ինչպիսի՞ն էր Լևոնի վերաբերմունքը մոր նկատմամբ:

Լևոնի վերաբերմունքը մոր նկատմամբ երկակի է․ նա սիրում է նրան, բայց միաժամանակ փորձում է ազատվել նրա վերահսկողությունից և ապրել իր կյանքով, ինչպես յուրաքանչյուր հասունացող մարդ։

15. Նախադասությունները մեկնաբանի՛ր:

Մի թողեք ադամանդը փողոցի ցեխի մեջ- կարծում եմ սա նշանակում է մի թողեք տաղանդավոր մարդը կորչի անարժեք միջավայրում։
Մի՞թե գեղարվեստն այնքան անողոք է յուր բարձրության վրա, որ յուր առջև ծունկ է չոքեցնել տալիս նույնիսկ անմեղությանը: նախադասությունը ավելի շատ հարց է․ արդյոք արվեստը կարող է մարդկանց այնքան տանել, գրավել, որ նրանք մոռանան իրականությունը և վտանգեն իրենց կյանքը։


16. Ներկայացրո՛ւ երիտասարդության վերաբերմունքը արվեստի նկատմամբ:

Երիտասարդությունը արվեստին վերաբերվում է մեծ ոգևորությամբ։ Նրանք պատրաստ են նույնիսկ ծանր քայլերի՝ իրենց սիրած արտիստներին տեսնելու և լսելու համար։ Իսկ եթե խեսենք ներկայիս երիտասարդության մասին, արվեստի հանդեպ վերաբերմունքը մխիթարող չէ։

17. Վերնագրի՛ր հինգերորդ հատվածը:

<<Երջանկության և մոլորության գիշերը>>

18. Դուրս գրի՛ր այն հատվածները, որտեղից երևում է, որ Լևոնը սիրահարված էր Լուիզային/վեցերորդ հատված/:

Լևոնի սիրահարվածությունը երևում է այն դրվագներում, երբ նա գնում է Լուիզայի մոտ, նվերներ է տալիս, հետաքրքրվում է նրա ճամփորդությամբ, սպասում է նրա նամակներին և երազում է նրան տեսնել Իտալիայում։

19. Ներկայացրու պանդոկային միջավայրը: Պանդոկային միջավայրին հակադրի՛ր այլ միջավայրեր:

Պանդոկային միջավայրը կեղտոտ, աղմկոտ, խառնաշփոթ վայր է՝ լի հարբեցողությամբ ու կյանքի հանդեպ անհույս մարդկանց ներկայությամբ, որովհետև նման լիցքաթափվելու ընտրությունը երբեք լավագույնը չէ։

20. Ըստ այս հատվածի բնութագրի՛ր Լուիզային/վեցերորդ հատված/:

Լուիզան զվարթ ու զվարճախոս էր, թռչկոտում էր ինչպես փոքր աղջիկ, քրքջում էր և հրճվում իր ճամփորդությամբ։ Նա բոլորի հետ կատակներ էր անում և խոստանում նամակներ գրել։ Լի էր ապագայի նկատմամբ քաղցր հույսերով, չէր թաքցնում իր հաջողության սպասումը։ Նրբազգաց էր՝ շնորհակալություն էր հայտնում այնպես, որ չվիրավորի Լևոնին, ժպտում էր, գովում նրա նվերը։ Բարի և պարզասիրտ էր, ազատ էր նախապաշարումներից, կարողանում էր ջերմությամբ վերաբերվել մարդկանց։

21. Դուրս գրի՛ր այն տողերը, որոնք քեզ դուր եկան/վեցերորդ հատված/:  

«Այդ պատանու սիրտը օվկիանոս է, ընդարձակ…»

«Թե նա տանջվում էր՝ այս պարզ էր ինձ համար, թե նա երջանիկ է Լուիզայի համբույրով՝ այս էլ երևում էր…»

Կան տողեր, որոնք անհույս սիրահարվածության մասին են, թեև գեղեցիկ են, բայց դրանք ավարտվում են ցավով, այդ պատճառով չեմ առանձնացնի։

22. Համոզի՞չ  է ստեղծագործության ավարտը։ 

Ստեղծագործության ավարտը համոզիչ է, որովհետև տրամաբանական շարունակությունն է Լևոնի ներքին պայքարի և հիասթափության։ Նրա ողբերգական վախճանը ցույց է տալիս, թե ինչ կարող է լինել չկառավարվող զգացմունքների և ծանր կյանքի հետևանքը։ Շատ ցավալի է ավարտը, սակայն կյանքը երբեմն կարող է ավարտվել՝ լցված բացասական զգացումներով։

23. Գրի՛ր քո հիմնավորված կարծիքը ստեղծագործության վերաբերյալ։

Ստեղծագործությունը շատ ազդեցիկ է և խորքային։ Այն բացահայտում է մարդու հոգեբանությունը, հատկապես երիտասարդի, որը տարված է արվեստով և սիրով, բայց բախվում է դաժան իրականությանը։ Լևոնի կերպարը տխուր է, որովհետև նա ունի մեծ ներուժ, բայց չի կարողանում գտնել իր տեղը կյանքում, և դրա պատճառը կարող է լինել նաև թիկունքի, հենարանի բացակայությունը, ամեն անգամ հուսահատվելիս ինքդ քեզ վրա հենվելը։ Այն պետք է մարդուն ուժեղ դարձնի, բայց այն դարձնում է ուժեղ երբ ճանապարհին, ինչ-որ մի տեղ չես կոտրվում ու թուլանում։

Դ․ Դեմիրճյանի ,,Ավելորդը,,

Կարդա՛ Դ․ Դեմիրճյանի ,,Ավելորդը,, պատմվածքը։

1. Դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բացատրի՛ր։

Անդամալույծ – Մարմնի անդամների շարժումից զրկված, կաթվածահար։

Գաղթ – Ժողովրդի տեղահանություն, հայրենիքի լքում փրկության նպատակով։

Հաճի – Պատվավոր տիտղոս, որը տրվում էր Երուսաղեմ ուխտի գնացածներին։

Սայլապան – Սայլ վարող մարդ։

Ինքնասիրահարվածություն տվյալ համատեքստում Սեփական անձի և ունեցվածքի գերադասումը դիմացինի կյանքից։

2. Բնութագրի՛ր Հաճի աղային։

Հաճի աղան ներկայացված է որպես խիստ, հաշվենկատ և նյութապաշտ մարդ։ Նա իր կյանքը կառուցել է կարգ ու կանոնի և ունեցվածքի վրա։ Նրա համար ամեն ինչ ունի իր «տեղն» ու «արժեքը»։ Սակայն ճակատագրական պահին նրա մեջ մեռնում է մարդասիրությունը, և նա առաջնորդվում է սառը տրամաբանությամբ՝ զոհաբերելով հարազատ քրոջը հանուն սեփական փրկության։

3. Ներկայացրո՛ւ քո վերաբերմունքը Հաճի աղայի արարքի վերաբերյալ։

Հաճի աղայի արարքը դատապարտելի և անմարդկային է։ Թեև նա փորձում է արդարանալ, թե «սայլի վրա տեղ չկար», իրականում նա քրոջը դիտարկում է որպես «բեռ» կամ «ավելորդություն»։ Հարազատին մահվան ճիրաններում թողնելը չի կարող արդարացվել ոչ մի տրամաբանությամբ։ Սա բարոյական անկման ամենացածր կետն է։

4. Մեկնաբանի՛ր ստեղծագործության ավարտը։

Պատմվածքի ավարտը հոգեբանական մեծ լիցք ունի։ Հաճի աղան, փրկվելով ֆիզիկապես, չի գտնում հոգու խաղաղություն։ Նրա ականջներում անընդհատ հնչում է քրոջ ձայնը, և նա գիտակցում է, որ իր արարքն աններելի է։ Ավարտը հուշում է, որ խղճի խայթն ավելի սարսափելի է, քան մահը։ Նա ողջ է, բայց հոգեպես մեռած։

5. Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում ,,Ավելորդը,, ։

Վերնագիրն ունի երկակի իմաստ.

Արտաքուստ՝ «ավելորդը» անդամալույծ քույրն է՝ Սրբունը, ով ըստ Հաճի աղայի՝ խանգարում է փրկվելուն և տեղ է զբաղեցնում սայլի վրա։

Խորքային՝ պատմվածքի ընթացքում ընթերցողը հասկանում է, որ իրականում «ավելորդը» հենց ինքը՝ Հաճի աղան է՝ իր դաժանությամբ և անհոգի տեսակով։ Նա է ավելորդ մարդկային հասարակության և բարոյականության մեջ։

6. Ո՞րն է ստեղծագործության գաղափարը, ի՞նչ է ուզում ասել հեղինակը։

Հեղինակի հիմնական նպատակն է ցույց տալ մարդու բարոյական կերպարի փորձությունը ծայրահեղ պայմաններում։ Դեմիրճյանն ուզում է ասել, որ առանց գթասրտության և սիրո՝ մարդը վերածվում է սառը մեքենայի։ Գաղափարն այն է, որ ոչ մի նյութական արժեք կամ նույնիսկ սեփական կյանքը չի կարող ավելի բարձր լինել, քան մարդկային խիղճն ու հարազատի հանդեպ պարտքը։

Բանաստեղծություններ

Նաիրի Զարյան ․ Հայրենի տուն 

Այս գիշեր տեսա մի անուշ երազ.  
Ես իմ հայրենի տունն էի նորոգում, 
 Մանկության երկինքն էր բացվել վրաս,
  Եվ արշալույսներ կային իմ հոգում։ 
 Այնտեղ էր մայրս, հայացքը պայծառ,
  Մայրենի լեզվով խոսում էր առուն,
  Խշշում էր բակում հինավուրց մի ծառ…
  Այնպես ծանո՜թ էր և այնպես գարո՜ւն… 
 Երդիկից կաթած շողն արեգական 
Թվում էր հոգուս ոսկյա բանալի,
  Արևն էր նայում աչքով մայրական, 
 Եվ քաղցր էր աշխարհն ու հասկանալի… 

1. Ինչո՞ւ է հայրենի տունը կապվում մանկության հիշողության հետ։ 

Հայրենի տունն այն վայրն է, որտեղ ձևավորվում է մարդու հոգին։ Այնտեղ են մնացել մաքուր հույզերը, մայրական սերը և աշխարհի «հասկանալի» լինելու զգացողությունը։ Մանկության հիշողություններն այդ տան միջոցով են դառնում կենդանի ու հարազատ։

2. Ի՞նչ հիմնական գաղափար կամ ուղերձ է փոխանցում բանաստեղծությունը։ 

Բանաստեղծության հիմնական ուղերձը վերադարձն է դեպի արմատները։ Հայրենի տունը նորոգելը խորհրդանշում է հոգու վերածնունդը, ներքին խաղաղության և անխաթար արժեքների փնտրտուքը։

Հայերեն

Ինչու՞ չես խոսում հայերեն.
Ես երգ եմ հյուսում քեզ համար,
Հոնքերդ հպարտ ու կամար՝
Իջնում ես հայոց լեռներեն:
Ինչու՞ չես խոսում հայերեն:

Ես երգ եմ հյուսում քեզ համար,
Դու չես հասկանում իմ լեզուն:
Ես խորթ եմ, օտար քո հոգուն,
Բայց քո տեսիլքով խանդավառ,
Ես երգ եմ հյուսում քեզ համար:

Հոնքերդ հպարտ ու կամար
Հանց վեհ տաճարները հայոց
Հայացքդ մաղում է ամառ.
Հայքից են աչքերը քո բոց,
Հոնքերդ հպարտ ու կամար…

Իջնում ես հայոց լեռներեն
Ինչպես թեթևոտ մեր պախրան,
Նայվացքդ այնպես նաիրյան
Հմայքդ այնպես հայերեն՝
Իջնում ես հայոց լեռներեն:

Ինչու՞ չես խոսում հայերեն:
Նորքից ես թռել դու իմ լոր,
Զանգուն է երգել քեզ օրոր,
Մասիսն է հսկել վեհորեն:
Ինչու՞ չես խոսում հայերեն:

1. Քո կարծիքով ո՞ւմ է դիմում բանաստեղծը։ 

Հեղինակը դիմում է մի հայուհու, ով ունի հայկական արտաքին ու հմայք, սակայն չի խոսում իր մայրենի լեզվով։ Սա նաև ընդհանրական դիմում է այն հայերին, ովքեր հեռացել են իրենց ինքնությունից։

2. Ո՞ր հարցն է կրկնվում, ի՞նչ նպատակով։ 

Կրկնվում է «Ինչո՞ւ չես խոսում հայերեն» հարցը։ Նպատակը ցավն ու զարմանքն ընդգծելն է. ինչպե՞ս կարելի է ունենալ այդքան «հայերեն» հմայք ու տեսիլք, բայց օտար լինել սեփական լեզվին։

3. Առանձնացրո՛ւ արտաքինի նկարագրությունները։ Ի՞նչ զուգորդումներ է անում հեղինակը։ 

Հոնքեր՝ հպարտ ու կամար (ինչպես հայոց տաճարները)։

Հայացք՝ ամառ մաղող, աչքերը՝ բոց։

Նայվածք՝ նաիրյան, թեթևոտ (ինչպես պախրան՝ լեռնային այծը)։

Զուգորդումներ՝ Աղջկա գեղեցկությունը հեղինակը նմանեցնում է հայկական բնաշխարհին՝ Մասիսին, Զանգվին Հրազդան գետին), հայոց լեռներին։

4.  Ինչո՞ւ է կարևոր խոսել և սովորել մայրենի լեզուն։  Ի՞նչ դեր ունի մայրենի լեզուն ազգային ինքնության պահպանման գործընթացում։ 

Լեզուն ազգի գոյության հիմքն է։ Առանց լեզվի մարդը կորցնում է կապը իր պատմության ու մշակույթի հետ։ Ազգային ինքնության պահպանման գործում լեզուն այն ոսկյա բանալին է, որը մեզ տարբերում է մյուսներից և միավորում որպես մեկ ամբողջություն։

5. Ժամանակակից աշխարհում պահպանված և ապահո՞վ է քո մայրենի լեզուն կամ ի՞նչ վտանգների առջև է կանգնած։ Երիտասարդները, այլ մարդիկ խոսո՞ւմ և գրո՞ւմ են մայրենի լեզվով , ի՞նչ խնդիրներ ես նկատում։ 

Վտանգներ. Լեզուն վտանգված է օտարաբանություններով և «ժարգոնային» խոսվածքով։ Համացանցի ազդեցությամբ շատերը գերադասում են օտար լեզուները։

Խնդիրներ. Երիտասարդության շրջանում նկատվում է գրագետ խոսքի պակաս, հաճախ հայերենը գրվում է լատինատառ տրանսլիտ, ինչը աղավաղում է լեզվամտածողությունը։ Շատ կարևոր է, որ լեզուն չդիտվի որպես միայն «դասագրքային» բան, այլ լինի կենդանի, ժամանակակից ու հպարտության առարկա։

Ս․ Կապուտիկյանի ,,Քելե, լաո,,

1.Բառերի բացատրություն

Ունկ – Ականջ։
Կսկծալ – Սաստիկ ցավել (թե՛ մարմնապես, թե՛ հոգեպես)։
Մախաղ – Կտորից կարված տոպրակ, պարկ (սովորաբար ուսից կախվող)։
Ուխտ – Հաստատուն որոշում, երդում։
Անմեկին – Անբացատրելի, անհասկանալի։
Խև – Խենթ, գիժ, կատաղի։
Խռովք – Հուզմունք, ներքին տագնապ, խռովություն։

2. Բարբառային բառեր

Իմալ – Ինչպե՞ս (Մշո և Սասնա բարբառով)։
Քելե – Արի՛, քայլի՛ր։

3. «Մեր երկիրը»

«Մըր էրգիր» (մեր երկիր) ասելով հեղինակը նկատի ունի Արևմտյան Հայաստանը (Վան, Մուշ, Սասուն, Էրզրում և այլն), որտեղից տեղահանվել էր հայ ժողովուրդը Մեծ եղեռնի ժամանակ։ Դա մեր կորուսյալ հայրենիքն է, մեր պապերի տունը։

4. Ինչի՞ մասին է բանաստեղծությունը

Բանաստեղծությունը կորուսյալ հայրենիքի կարոտի և վերադարձի հույսի մասին է։ Այն պատկերում է հայրենազուրկ հայի ցավը, ով չի հաշտվում տունն ու հողը օտարին թողնելու մտքի հետ և հավատում է, որ արդարությունը մի օր կհաղթի։

5. Իմ երկիրը

Նկարագրություն (5 բառ): Լեռնային, քարքարոտ, հնամյա, արևոտ, ամուր։

Բնութագրում (5 բառ): Հյուրընկալ, տոկուն, անկոտրում, լուսավոր, հպարտ։

6. Ինչպե՞ս կներկայացնեմ օտարերկրացիներին

Ես կասեի, որ իմ երկիրը թանգարան է բաց երկնքի տակ։ Դա մի վայր է, որտեղ քարերը խոսում են պատմության մասին, որտեղ մարդիկ ավելի ջերմ են, քան արևը, և որտեղ ամեն բլրի վրա մի հինավուրց վանք կա։ Կասեի, որ սա մի երկիր է, որը հազար անգամ քանդվել է, բայց միշտ նորից է կառուցվել իր զավակների սիրով։

Դաս 11․§20 ,§21.

§20. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀՈՍԱՆՔԻ ԱՇԽԱՏԱՆՔՆ ՈՒ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ 

1. Էլեկտրական հոսանքի աշխատանքը

Էլեկտրական հոսանքը կատարում է աշխատանք, երբ լիցքերը շարժվում են հաղորդալարում։

Բանաձևը`

A = U I t

A — աշխատանք
U — լարում
I — հոսանքի ուժ
t — ժամանակ

Չափման միավորը՝ Ջոուլ (Ջ)։

2. Էլեկտրական հոսանքի հզորությունը

Հզորությունը ցույց է տալիս, թե մեկ վայրկյանում որքան աշխատանք է կատարվում։

Բանաձևը`

P = U I

Չափման միավորը՝ Վատ (Վտ)։

3. Ջոուլ-Լենցի օրենք

Այս օրենքը ասում է, որ հաղորդալարում անջատվող ջերմաքանակը կախված է հոսանքի ուժից, դիմադրությունից և ժամանակից։

Q = I^2 R t

Q — ջերմաքանակ
I — հոսանքի ուժ
R — դիմադրություն
t — ժամանակ

4. Շիկացման լամպ

Շիկացման լամպում հոսանքը անցնում է բարակ լարի միջով, որը շիկանում է և լուսավորում։

5. Կարճ միացում

Կարճ միացում առաջանում է, երբ շղթայի դիմադրությունը շատ փոքր է դառնում, և հոսանքի ուժը շատ մեծանում է։
Դա կարող է առաջացնել գերտաքացում և հրդեհ։

6. Ապահովիչներ

Ապահովիչները սարքեր են, որոնք պաշտպանում են էլեկտրական շղթան։
Եթե հոսանքը շատ մեծանա, ապահովիչի լարը հալվում է և անջատում շղթան։

§21. ՋՈՈՒԼ-ԼԵՆՑԻ ՕՐԵՆՔԸ։ ՇԻԿԱՑՄԱՆ ԼԱՄՊ,ԿԱՐՃ ՄԻԱՑՈՒՄ, ԱՊԱՀՈՎԻՉՆԵՐ

Ջոուլ-Լենցի օրենք – հաղորդալարում հոսանքի անցնելու ժամանակ անջատվող ջերմաքանակը`

Q = I^2 R t

Շիկացման լամպ – բարակ մետաղական լարը հոսանքից շիկանում է և լուսավորում։

Կարճ միացում – երբ շղթայի դիմադրությունը շատ փոքր է դառնում և հոսանքը կտրուկ մեծանում է։

Ապահովիչներ – սարքեր են, որոնք մեծ հոսանքի դեպքում հալվում են և անջատում շղթան։

§20Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ բանաձևով են հաշվում հոսանքի աշխատանքը:

A — աշխատանքը (Ջ),
UUU — լարումը (Վ),
III — հոսանքի ուժը (Ա),
ttt — ժամանակը (վ)։

2. Ո՞ր ֆիզիկական մեծությունն են անվանում էլեկտրական հոսանքի հզորություն:

Էլեկտրական հոսանքի հզորություն են անվանում այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե ինչքան աշխատանք է կատարում հոսանքը մեկ միավոր ժամանակում։

Բանաձևը՝

P=tA​

որտեղ՝
PPP — հզորություն (Վտ),
AAA — աշխատանք (Ջ),
ttt — ժամանակ (վ)։

Ի՞նչ բանաձևով են հաշվում հոսանքի հզորությունը:

ոսանքի հզորությունը հաշվում են հետևյալ բանաձևերով․

P=UI

որտեղ
PPP — հզորություն (Վտ),
UUU — լարում (Վ),
III — հոսանքի ուժ (Ա)։

3. Հզորության ի՞նչ միավորներ գիտեք: Ինչպե՞ս են առնչվում այդ միավորները վատտին:

Հզորության հիմնական միավորը վատտն (W) է։

1 վատտ նշանակում է՝ 1 ջոուլ աշխատանք 1 վայրկյանում։

Այլ միավորներ՝

Կիլովատ (kW) → 1 kW = 1000 W
Մեգավատ (MW) → 1 MW = 1 000 000 W
Միլիվատ (mW) → 1 mW = 0.001 W
Ձիաուժ (hp) → 1 hp ≈ 746 W

4. Ո՞րն է հոսանքի աշխատանքի ոչ համակարգային միավորը: Գրեք այդ միավորի և ջոուլի կապն արտահայտող հավասարությունը:

Հոսանքի աշխատանքի ոչ համակարգային միավորը կիլովատ-ժամն (kW·h) է։

Այն կապվում է ջոուլի հետ հետևյալ կերպ՝

1 kW·h = 3.6 × 10⁶ J

Այսինքն՝ 1 կիլովատ-ժամը հավասար է 3 600 000 ջոուլի։

5. Վերցրեք ձեր բնակարանի լուսավորման էլեկտրական ջահի լամպերից որևէ մեկը և տետրում գրի առեք լամպի բալոնի վրա նշված տվյալները: Դրանցով հաշվեք լամպի շիկացման թելիկի դիմադրությունը: Որքան էներգիա է ծախսում լամպը 1 ամսում (30 օրում), եթե այն օրական միացված է եղել 3 ժամ: Որքան է պակասել ձեր ընտանիքի բյուջեն 1 ամսում է լամպի աշխատանքի հետևանքով (1 կՎտժամ էլեկտրաէներգիայի սակագինը փնտրեք համացանցում):

Օրինակ վերցնենք լամպ՝ 220 V, 9 W։

1) Դիմադրություն
R=V2P=220295380ΩR = \frac{V^2}{P} = \frac{220^2}{9} ≈ 5380 ΩR=PV2​=92202​≈5380Ω

2) Էներգիա 1 ամսում (3 ժ/օր)
9W×3ժ×30օր=810Wh=0.81կՎտժ9 W × 3 ժ × 30 օր = 810 Wh = 0.81 կՎտ·ժ9W×3ժ×30օր=810Wh=0.81կՎտ⋅ժ

3) Վճար (≈47 դրամ/կՎտ·ժ)
0.81×4738դրամ0.81 × 47 ≈ 38 դրամ0.81×47≈38դրամ

 §21 Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ բանաձևով են հաշվում հոսանքակիր հաղորդիչում անջատվող ջերմաքա-նակը:

Հոսանքակիր հաղորդիչում անջատվող ջերմաքանակը հաշվում են Ջոուլ–Լենցի օրենքով․Q=I2RtQ = I^2 R tQ=I2Rt

որտեղ՝
Q — ջերմաքանակը (Ջ),
I — հոսանքի ուժը (Ա),
R — դիմադրությունը (Օհմ),
t — ժամանակը (վ)։

2. Ձևակերպե՛ք Ջոուլ-Լենցի օրենքը։

Ջոուլ–Լենցի օրենքը ասում է․

Հոսանքակիր հաղորդիչում անջատվող ջերմաքանակը համեմատական է հոսանքի ուժի քառակուսուն, հաղորդիչի դիմադրությանը և հոսանքի անցման ժամանակին։

Մաթեմատիկորեն՝Q=I2Rt

3. Բացատրեք, թե ինչու է տաքանում հաղորդիչը, երբ նրա միջով հոսանք է անցնում:

Հաղորդիչը տաքանում է, որովհետև նրա միջով անցնող էլեկտրոնները շարժվելիս բախվում են մետաղի իոններին (ատոմներին)։

Այս բախումների ժամանակ էլեկտրական էներգիան փոխակերպվում է ջերմային էներգիայի։

Որքան մեծ է հոսանքի ուժը և դիմադրությունը, այնքան ավելի շատ բախումներ են լինում, և հաղորդիչը ավելի է տաքանում (Ջոուլ–Լենցի օրենք)։

4. Ինչպիսի՞ն է շիկացման լամպի կառուցվածքը:

Շիկացման լամպը կազմված է ապակե բալոնից, որի ներսում կա բարակ շիկացման թելիկ (սովորաբար վոլֆրամից)։ Բալոնը լցված է իներտ գազով կամ վակուումով։ Թելիկը միացված է մետաղական կոնտակտներին և հոսանքի անցնելիս շիկանում է ու լուսավորում։

5. Ի՞նչ է Էլեկտրական շղթայի կարճ միացումը: Ի՞նչ անցանկալի երևույթների կարող է հանգեցնել այն:

Կարճ միացումը տեղի է ունենում, երբ շղթայի տարբեր պոտենցիալ ունեցող կետերը միանում են շատ փոքր դիմադրությամբ։
Դրա հետևանքով հոսանքը կտրուկ մեծանում է, ինչը կարող է առաջացնել՝

լարերի տաքացում
մեկուսացման վնասում
սարքերի փչացում
հրդեհի վտանգ

6. Ի՞նչ նպատակով են օգտագործում էլեկտրական ապահովիչը:

Ապահովիչը պաշտպանում է շղթան գերհոսանքից։
Եթե հոսանքը գերազանցում է թույլատրելի արժեքը, ապահովիչի թելիկը հալվում է և անջատում շղթան՝ կանխելով վնասները։

7. Ըստ փաստաթղթերի՝ որոշեք ձեր տանն օգտագործվող էլեկտրական թեյնիկի հզորությունը: Թեյնիկի մեջ ջուր լցրեք: Չափեք ջրի սկզբնական ջերմաստի-ճանը։ Միացրեք էլեկտրական թեյնիկը՝ ջուրը հասցնելով մինչև եռման ջեր-մաստիճանի և գրանցեք տաքացման ժամանակը։ Հաշվեք ջրի տաքացման համար անհրաժեշտ ջերմաքանակը, և այն ջերմաքանակը, որն անջատվում է թեյնիկի ջեռուցող սարքում՝ շնորհիվ հոսանքի ջերմային ազդեցության:

Համեմատեք այդ երկու ջերմաքանակները:

Թեմատիկ խնդիրներ

1. Բնակարանի տաքացման համար օգտագործվող 140 Օմ դիմադրություն ունեցող էլեկտրական ջերմատաքացուցիչը  նախատեսված է 3.5 Ա հոսանքի ուժի համար: Որքա՞ն էներգիա կծախսի այդ ջերմատաքացուցիչը  8 ժամ անընդհատ աշխատելու դեպքում:

Q=I2⋅R⋅t

I2=3.52=12.25

Q=12.25⋅140⋅(8⋅3600)

Քայլ առ քայլ.

12.25 × 140 = 1715
8 ժամ = 28800 վ
1715 × 28800 = 49,392,000 J ≈ 49.4 ՄՋ

Պատ՝ 49.4 ՄՋ

2. Ավտոտնակում  էլեկտրական լամպը մոռացել էին անջատել: Որքա՞ն աշխատանք էր իզուր կատարվել 24 ժամում, եթե լամպը միացված էր 110 Վ լարման ցանցին և նրանով անցնող հոսանքի ուժը 0.8 Ա էր:

Q=U⋅I⋅t

t=24⋅3600=86400վ

Q=110⋅0.8⋅86400

110 × 0.8 = 88
88 × 86400 = 7,603,200 J ≈ 7.6 ՄՋ

Պատ՝ 7.6 ՄՋ

3. 50 Օմ դիմադրություն ունեցող էլեկտրական վարսահարդարիչը միացրեցին 127 Վ լարման ցանցին: Որքա՞ն աշխատանք կկատարի նրանում հոսանքը 15 րոպեի ընթացքում: 

Q=U2/R​⋅t

U2=1272=16129

6129/50≈322.58A2⋅Ω

=322.58⋅900≈290,322J≈0.29ՄՋ

Պատ՝ 0.29 ՄՋ

4. 6 Վ լարման և 2 Ա հոսանքի ուժի դեպքում համակարգչի մարտկոցի լիցքավորումը տևեց 1.5 ժամ: Որոշե՛ք հոսանքի կատարած աշխատանքը այդ ընթացքում: 

A=U⋅I⋅t=6⋅2⋅5400=64,800 Ջ

5. 450 Վտ հզորություն ունեցող հեռուստացույցը, ըստ հաշվիչի ցուցմունքի, ծախսել է 360 կՋ էներգիա: Որքա՞ն ժամանակ է միացված եղել հեռուստացույցը:

t=A/P​=360,000/450​=800 վ =13.3 րոպե

6. Ճեպընթաց էլեկտրագնացքը, որի շարժիչների ընդհանուր հզորությունը 200 կՎտ է, շարժվում է 180 կմ/ժ միջին արագությամբ: Որքա՞ն աշխատանք են կատարում նրա էլեկտրաշարժիչները 560 կմ ճանապարհ անցնելիս:

t=S/v=​560,000/50​=11,200 վ, A=Pt=200,00011,200=2.24109 ՋA = P \cdot t = 200{,}000 \cdot 11{,}200 = 2.24\cdot10^9 \text{ Ջ}A

7. Ի՞նչ ջերմաքանակ կանջատվի 80 վ-ում 40 Օմ դիմադրություն ունեցող ջեռուցիչ տարրում, եթե այն միացված է 120 Վ լարման ցանցին: 

P=U2/R​=1202/40​=360 Վտ 1 վայրկյանում Q=360 ՋQ = 360 \text{ Ջ}

8. Հաղորդչի  դիմադրությունը 150 Օմ է, նրանով անցնող հոսանքի ուժը՝ 1.6 Ա: Ի՞նչ ջերմաքանակ կանջատվի նրանում 10 վ-ի ընթացքում: 

Q=I2⋅R⋅t=1.62⋅150⋅10=3,840 Ջ

9. Շղթայի տեղամասում միմյանց հաջորդաբար միացված են R1=40 Օմ և R2 =60 Օմ դիմադրություններով ռեզիստորներ: Տեղամասի ծայրերում լարումը 100 Վ է: 2 րոպեի ընթացքում ի՞նչ ջերմաքանակ կանջատվի հաղորդիչներից յուրաքանչյուրում: Պատասխանը գրել ամբողջ թվի ճշտությամբ: 

images.jpg

R = R₁ + R₂ = 100 Ω
I = U / R = 100 / 100 = 1 A

Q = I^2 R t

Q₁ = 1² × 40 × 120 = 4800 Ջ
Q₂ = 1² × 60 × 120 = 7200 Ջ

Պատ՝ 4800 Ջ, 7200 Ջ։

10. Էլեկտրական ջեռուցչի0.017 Օմ⋅մմ2 /մ տեսակարար դիմադրությամբ պղնձե  սնուցող հաղորդալարի երկարությունը 1.5 մ է, լայնական հատույթի մակերեսը՝ 2 մմ2 : Որքա՞ն ջերմաքանակ կանջատվի այդ հաղորդալարում 25 րոպեի ընթացքում, եթե շղթայում հոսանքի ուժը 4 Ա է: 

0db254a4af.jpg

Տրված է՝
ρ = 0.017 Ω·մմ²/մ
l = 1.5 մ
S = 2 մմ²
I = 4 A
t = 25 րոպե = 1500 վ

Դիմադրությունը`

R = ρl / S = 0.017 × 1.5 / 2 = 0.01275 Ω

Q = I^2 R t

Q = 4² × 0.01275 × 1500
Q = 16 × 0.01275 × 1500
Q = 306 Ջ

Պատ՝ 306 Ջ։

Պարապմունք 6

Հարցեր և առաջադրանքներ

1.Ո՞ր հաջորդականությունն է կոչվում երկրաչափական պրոգրեսիա։

Երկրաչափական պրոգրեսիա է կոչվում այն հաջորդականությունը, որի յուրաքանչյուր անդամը (բացի առաջինից) ստացվում է նախորդ անդամը նույն հաստատուն թվով բազմապատկելով։

2.Ի՞նչ է երկրաչափական պրոգրեսիայի հայտարարը (q) և ինչպե՞ս է այն հաշվվում  երկու հաջորդական անդամների միջոցով։

Երկրաչափական պրոգրեսիայի հայտարարը (q) այն հաստատուն թիվն է, որով բազմապատկելով նախորդ անդամը՝ ստացվում է հաջորդ անդամը։

Այն հաշվվում է երկու հաջորդական անդամների բաժանմամբ․
q = a₂ / a₁ (կամ հաջորդ անդամը բաժանած նախորդին)։

Օրինակ՝ 2, 6, 18, …
q = 6 / 2 = 3։

3.Տրված է 2, 6, 18, 54, …հաջորդականությունը։ Արդյո՞ք այն երկրաչափական պրոգրեսիա է։ Եթե այո, որքա՞ն է հայտարարը։

6 / 2 = 3
18 / 6 = 3
54 / 18 = 3

Քանի որ բոլոր դեպքերում ստացվում է նույն թիվը, ապա հայտարարը q = 3

4.Երկրաչափական պրոգրեսիայի առաջին անդամը 5 է, իսկ հայտարարը՝ 2։ Գտեք երկրորդ և երրորդ անդամները։

Երկրորդ անդամը՝
a₂ = a₁ · q = 5 · 2 = 10

Երրորդ անդամը՝
a₃ = a₂ · q = 10 · 2 = 20

6.Կարո՞ղ է արդյոք երկրաչափական պրոգրեսիայի հայտարարը լինել բացասական թիվ։ Ի՞նչ տեսք կունենա այդպիսի պրոգրեսիան։

Այո, երկրաչափական պրոգրեսիայի հայտարարը կարող է լինել բացասական թիվ։ Այդ դեպքում հաջորդականության անդամների նշանները հերթով փոխվում են՝ դրական, բացասական, դրական և այլն։

Օրինակ՝ 2, −4, 8, −16, … այստեղ հայտարարը q = −2։

7.Գրեք երկրաչափական պրոգրեսիայի n-րդ անդամի հաշվման բանաձևը (bn)։

bₙ = b₁ · qⁿ⁻¹

որտեղ
b₁ — առաջին անդամն է,
q — հայտարարը,
n — անդամի համարը։

8.Տրված է b1 = 3 և q = 2։ Գտեք պրոգրեսիայի 5-րդ անդամը։

Բանաձևը՝
bₙ = b₁ · qⁿ⁻¹

5-րդ անդամը՝
b₅ = 3 · 2⁴ = 3 · 16 = 48

Պատ` b₅ = 48։

9. Հայտնի է, որ b1 = 1 և bn = 27։ Գտեք պրոգրեսիայի հայտարարը։

Երկրաչափական պրոգրեսիայի բանաձևը՝
bₙ = b₁ · qⁿ⁻¹

Քանի որ 1 · q³ = 27, ստացվում է՝
q³ = 27

q = 3

Պատ`․ q = 3։

10.Ինչպե՞ս է պրոգրեսիայի կամայական անդամը (սկսած երկրորդից) կապված իր հարևան անդամների հետ (բնութագրիչ հատկություն)։

Թվաբանական պրոգրեսիա – կամայական անդամը հավասար է իր հարևան անդամների գումարի կեսին։
Օր․ 5 = (2 + 8) / 2

Երկրաչափական պրոգրեսիա – կամայական անդամի քառակուսին հավասար է հարևան անդամների արտադրյալին։
Օր․ 4² = 2 × 8։

11.Կարո՞ղ է արդյոք երկրաչափական պրոգրեսիայի որևէ անդամ կամ հայտարարը լինել 0։ Հիմնավորեք պատասխանը։

Ոչ, երկրաչափական պրոգրեսիայի հայտարարը (q) չի կարող լինել 0, որովհետև այդ դեպքում բոլոր հաջորդ անդամները կլինեն 0 և պրոգրեսիան չի պահպանվի։

Սակայն պրոգրեսիայի որևէ անդամ կարող է լինել 0, եթե դրանից սկսած բոլոր հաջորդ անդամներն էլ լինեն 0։

12.Ի՞նչ պայմանի դեպքում b1 > 0 ունեցող երկրաչափական պրոգրեսիան կլինի նվազող։

Եթե b₁ > 0, ապա երկրաչափական պրոգրեսիան կլինի նվազող, երբ հայտարարը բավարարում է պայմանը՝

0 < q < 1։

13. x, 10, 20, y թվերը կազմում են երկրաչափական պրոգրեսիա։ Գտեք x-ը և y-ը։

Այժմ գտնենք xxx և yyy․

10/x=2__x=5
y/20=2__y=40

Պատ` x = 5, y = 40։

14.Որքա՞ն պետք է լինի q-ն, որպեսզի պրոգրեսիայի բոլոր անդամները լինեն միմյանց հավասար։

q = 1

15.Ինչի՞ է հավասար b2 .b4 արտադրյալը, եթե հայտնի է b3-ի արժեքը։

Երկրաչափական պրոգրեսիայում

b₂ · b₄ = b₃²

Այսինքն՝ b₂ և b₄ անդամների արտադրյալը հավասար է b₃-ի քառակուսուն։

16.Գտեք 1/2, 1/4, 1/8, … պրոգրեսիայի հայտարարը և 6-րդ անդամը։

Հայտարարը՝
q=1/4:1/2​=1/2​

6-րդ անդամը՝
a6​=1/2​:15/2=1/64

17.Լաբորատորիայում բակտերիաների քանակը յուրաքանչյուր ժամում կրկնապատկվում է։ Եթե սկզբում կար 100 բակտերիա, որքա՞ն կլինի դրանց քանակը 5 ժամ հետո։

5 ժամ հետո՝
100 × 2⁵ = 100 × 32 = 3200

Պատ՝ 3200 բակտերիա։

18.Դուք բանկում  ներդրել եք 100,000 դրամ, և բանկը խոստանում է ամեն տարի ավելացնել ձեր գումարը 10%-ով։ Ինչի՞ հավասար կլինի ձեր գումարը 3 տարի հետո։

3 տարի հետո՝
100000 × 1.1³ = 100000 × 1.331 = 133100

Պատ՝ 133,100 դրամ

19.Թենիսի գնդակը հատակին հարվածելիս ամեն անգամ հետ է թռչում իր նախորդ բարձրության ուղիղ կեսի չափով 1/2: Եթե գնդակը բաց թողնենք 16 մետր բարձրությունից, ի՞նչ բարձրության կհասնի այն 4-րդ հարվածից հետո։

4-րդ հարվածից հետո՝
16:.(1/2)4=16:1/16=1

Պատ՝ 1 մետր

20.Աշակերտը սոցիալական ցանցում տեսնում է մի նորություն և այն ուղարկում իր 3 ընկերներին։ Հաջորդ փուլում այդ 3 ընկերներից յուրաքանչյուրն ուղարկում է ևս 3 հոգու և այդպես շարունակ։ Քանի՞ մարդ կստանա այդ լուրը 4-րդ փուլում։

4-րդ փուլում՝
34=81

Պատ՝ 81 մարդ

21.Մեքենայի գինը յուրաքանչյուր տարի նվազում է իր նախորդ տարվա գնի 20%-ի չափով։ Եթե նոր մեքենան արժե 10,000,000 դրամ, որքա՞ն կլինի դրա արժեքը 2 տարի հետո։

10,000,000 x 0.8² = 10,000,000 x 0.64 = 6,400,000

Պատ՝ 6,400,000 դրամ

Չարենցյան ստեղծագործությունների գրավոր վերլուծություն

Ես իմ անուշ Հայաստանի

Սա Չարենցի ամենագեղեցիկ ու հարազատ գործն է։ Ապրելով Հայաստանում՝ ես լիովին կիսում եմ նրա ապրումները։ Միայն այստեղ եղած մարդը կարող է տեսնել այն գեղեցկությունը, որը թաքնված է ամեն մի հին պատի, գրքի ու ծաղկի մեջ։ Բոլորս էլ մեր հոգում ունենք այս սերը, բայց քչերին է տրված այն այսքան դիպուկ արտահայտել։

Հայրենիքում

Սեփական հողում լինելը հոգուն թրթիռ ու երջանկություն է տալիս։ Հայրենիքը մեր հանգստությունն է, մանկության բակն ու հարազատ մարդիկ։ Թեև ես երբեք հայրենիքի կարոտ չեմ զգացել, բայց պատկերացնում եմ, որ հեռու լինելու դեպքում կյանքն իսկույն կկորցներ իր գույներն ու իմաստը։

Տաղ անձնական

Այս բանաստեղծությունն ինձ ավելի շատ դուր եկավ. այստեղ հոգու ցավն ու անկեղծությունն ավելի շեշտված են։ Սա անցած կյանքի հանդեպ գնահատանք է և մի փոքր ափսոսանք՝ չհասցրած գործերի ու չտրված հրաժեշտների համար։ Օտար փողոցներում հոգին երբեք լիքը չէ, իսկ դեմքերը՝ հարազատ չեն։

Մորս համար գազել

Կյանքի վերջում սեփական ուղին վերլուծելը և չապրած պահերի գիտակցումը թերևս ամենադաժանն է։ Չվայելած որդիական սեր, չկառուցած երջանկություն… Ցավալի է պատկերացնել նման վերջաբանը, բայց կյանքը հենց այդպիսի սև ու սպիտակի պայքար է։

Էլի գարուն կգա

Մի օր մեր կյանքն ավարտվելու է ոչ թե քնով, այլ մահով, բայց աշխարհը շարունակելու է շնչել։ Մենք կթողնենք մեր հետքը պատմության մեջ կամ մեկի սրտում, մեզ կհիշեն ու կսգան, բայց գերեզմանին թափված արցունքներն էլ ժամանակի հետ կչորանան, իսկ գարունը նորից կգա։

Մենդելի 2-րդ օրենքը

1․Ինչ է ասում Մենդելի 2-րդ օրենքը, և ինչ է տեղի ունենում ալելների հետ գամետների առաջացման ժամանակ։

Մենդելի 2-րդ օրենքը (ալելների տարանջատման օրենք) ասում է, որ գամետների առաջացման ժամանակ նույն գենի ալելները բաժանվում են, և յուրաքանչյուր գամետ ստանում է միայն մեկ ալել։

2․Եթե հիբրիդը ունի Aa գենոտիպ, ապաքանի՞ տեսակ գամետ կարող է առաջացնել և որոնք են դրանք։

Եթե հիբրիդը ունի Aa գենոտիպ, ապա կարող է առաջացնել 2 տեսակ գամետ՝ A և a։

3․Երբ խաչասերվում են երկու հետերոզիգոտ օրգանիզմներ (Aa × Aa),ապա ինչպիսի՞ն է F₂ սերնդի գենոտիպային հարաբերությունը։

1AA : 2Aa : 1aa։

4․Լրիվ դոմինանտության դեպքում Aa × Aa խաչասերման արդյունքում ինչպիսի՞ն է ֆենոտիպային հարաբերությունը։

3 դոմինանտ 1 ռեցեսիվ

5․Եթե F₂ սերնդում ստացվել է 75 բույս դոմինանտ հատկանիշով և 25 բույս ռեցեսիվ հատկանիշով,ապա արդյոք դա համապատասխանո՞ւմ է Մենդելի 2-րդ օրենքին, և ինչո՞ւ։

Այո, համապատասխանում է, որովհետև 75 : 25 = 3 : 1, ինչը Մենդելի օրենքով սպասվող հարաբերությունն է։

Պարապմունք 5.

1. Հաջորդականությունը ե՞րբ է կոչվում երկրաչափական պրոգրեսիա։

Երկրաչափական պրոգրեսիա է այն հաջորդականությունը, որտեղ յուրաքանչյուր անդամը ստացվում է նախորդը նույն թվով բազմապատկելով։

2. Սահմանեք երկրաչափական պրոգրեսիայի հայտարարի հասկացությունը։

Երկրաչափական պրոգրեսիայի հայտարարը այն հաստատուն թիվն է, որով բազմապատկելով նախորդ անդամը՝ ստացվում է հաջորդը (q)։

3. Ո՞րն է դրական անդամներով երկրաչափական պրոգրեսիայի բնութագրիչ հատկությունը:

Դրական անդամներով երկրաչափական պրոգրեսիայի բնութագրիչ հատկությունն է․
միջին անդամի քառակուսին հավասար է նրա հարևան երկու անդամների արտադրյալին։

Բանաձևով՝

a2/n​=an−1​⋅an+1​

4.  Ո՞րն է երկրաչափական պրոգրեսիայի ընդհանուր անդամի բանաձևը:

րկրաչափական պրոգրեսիայի ընդհանուր անդամի բանաձևը՝

an​=a1​⋅qn−1

որտեղ
a1— առաջին անդամն է,
q — հայտարարն է,
n — անդամի համարը։

5. Բերեք երկրաչափական պրոգրեսիայի երկու օրինակ։

Օրինակ 1:
2, 4, 8, 16, 32, …

Օրինակ 2:
3, 6, 12, 24, 48, …

6.Բերեք թվաբանական  պրոգրեսիայի  մեկ օրինակ։(կրկնողություն)

5, 8, 11, 14, 17, …

7. Բերե՛ք հաջորդականության այնպիսի օրինակ, որը միաժամանակ և՛ թվաբանական, և՛ երկրաչափական պրոգրեսիա է: 

Օրինակ:

5,5,5,5,5,…

Թվաբանական պրոգրեսիա՝ d=0d = 0d=0
Երկրաչափական պրոգրեսիա՝ q=1q = 1q=1

8. Կազմե՛ք  երկրաչափական պրոգրեսիա, որի երրորդ անդամը լինի 5, իսկ հինգերորդ անդամը՝ 20։ Նշեք հայտարարտ, չորրորդ անդամը։

Երկրաչափական պրոգրեսիա՝

1.25,2.5,5,10,20

Չորրորդ անդամը = 10

9. Կարո՞ղ եք կազմել  երկրաչափական պրոգրեսիա, որի առաջին անդամը լինի 4, հինգերորդ անդամը՝ 16, իսկ յոթերորդ անդամը՝ 64:

a₁ = 4, a₅ = 16, a₇ = 64

an​=a1​⋅qn−1

a5​=4⋅q4=16 — q4 — 4 q=2​

Ստուգենք a₇:

a7​=4⋅(2​)6=4⋅8=32/=64

a5​=4⋅24=64 /=16

10. Գտեք 2, 10, 50, … երկրաչափական պրոգրեսիայի հայտարարը և   վեցերորդ անդամը:

q=10/2​=5 a6​=2⋅55=2⋅3125=6250

Հայտարարը = 2, a₆ = 6250

11. Որոշեք 2, 4, 8, 16, … երկրաչափական պրոգրեսիայի հիսուներորդ անդամը։

q=24​=2

a50=2⋅249=250

50-րդ անդամը = 2⁵⁰

12.  3, b,_, _, _, 96, _, _, 768 այս  երկրաչափական պրոգրեսիայի մեջ վեցերորդ անդամը հավասար է 96-ի, իսկ 9-րդ անդամը՝ 768-ի: Գտեք նրա երկրորդ անդամը։

a6​=3⋅q5=96__ q5=32__q=2

a2​=3⋅2=6

Երկրորդ անդամը = 6

13. 6 և 24 թվերի միջև տեղավորեք այնպիսի մի թիվ, որ այդ երեք թվերը միասին կազմեն երկրաչափական պրոգրեսիա։ Քանի՞ դեպք է հնարավոր։

6,x,24 __ q2=624​=4 __ q=2 

x=6⋅q=12 կամ

14.  6 և 162 թվերի միջև տեղավորեք երկու այնպիսի թվեր, որ ստացված հաջորդականությունը լինի երկրաչափական պրոգրեսիա:

6,x2​,x3​,162 __ q3=6162​=27__ q=3 

x2​=6⋅q=18 

x3​=6⋅q2=54

Պրոգրեսիաները՝ (6,18,54,162)

15. 2 և 32 թվերի միջև տեղավորեք երեք այնպիսի թվեր, որոնք այդ թվերի հետ միասին կազմեն երկրաչափական պրոգրեսիա: Քանի՞ դեպք է հնարավոր։

2,x2​,x3​,x4​,32 __ q4=232​=16 __ q=2

x2​=2⋅q=4

(2,4,8,16,32)

16. Երկրաչափական պրոգրեսիայի մեջ b11= 2, b14 = 54: Գտեք պրոգրեսիայի այն անդամի համարը, որի արժեքն է 18:

bn​=b11​⋅qn−11__ b14​=2⋅q3=54 __ q3=27 __ q=3

bn​=2⋅3n−11=18 __ 3n−11=9=32 __ n−11=2 __ n=13

Անդամը, որի արժեքը 18 է՝ n = 13

Դաս 10․16. ՀԱՂՈՐԴԻՉՆԵՐԻ ՀԱՋՈՐԴԱԿԱՆ ՄԻԱՑՈՒՄԸ։ §17. ՀԱՂՈՐԴԻՉՆԵՐԻ ԶՈՒԳԱՀԵՌ ՄԻԱՑՈՒՄԸ

Հարցեր և առաջադրանքներ

1. Էներգիայի ի՞նչ փոխակերպումներ են տեղի ունենում էլեկտրական շղթաներում:

Էլեկտրական շղթաներում էլեկտրական էներգիան փոխակերպվում է ջերմային, լուսային, մեխանիկական և ձայնային էներգիաների

2. Ի՞նչ է նշանակում «հաշվարկել էլեկտրական շղթան»:

Հաշվարկել էլեկտրական շղթան» նշանակում է որոշել շղթայի հիմնական մեծությունները՝ հոսանքի ուժը, լարումը, դիմադրությունը և հզորությունը։

3. Ինչպե՞ս են հաշվում լարումը հաջորդաբար միացված սպառիչներից կազմված տեղամասում:

Հաջորդաբար միացված սպառիչների դեպքում ընդհանուր լարումը հավասար է առանձին լարումների գումարին․
U = U₁ + U₂ + …

4. Ինչպե՞ս են որոշում հաջորդաբար միացված սպառիչների տեղամասի դիմադրությունը։

Հաջորդաբար միացված սպառիչների ընդհանուր դիմադրությունը հավասար է դիմադրությունների գումարին․
R = R₁ + R₂ + …

Հարցեր և առաջադրանքներ

1. Բերեք էլեկտրական շղթայի օրինակ, որտեղ երևում է սպառիչների զուգահեռ միացման առավելությունը հաջորդականի նկատմամբ:

Տան էլեկտրական լամպերը միացված են զուգահեռ։ Եթե մի լամպը վառվի կամ անջատվի, մյուսները շարունակում են աշխատել։ Հաջորդական միացման դեպքում բոլոր լամպերը կանջատվեին։

2. Ի՞նչ առնչությամբ են կապված հոսանքի ուժերը զուգահեռ միացված սպառիչներում և շղթայի չճյուղավորված մասում:

Շղթայի չճյուղավորված մասում հոսանքի ուժը հավասար է ճյուղերով անցնող հոսանքների գումարին․
I = I₁ + I₂ + …

3. Ո՞ր էլեկտրական մեծությունն է նույնը իրար զուգահեռ միացված բոլոր սպառիչների համար:

Նույնն է լարումը բոլոր սպառիչների վրա․
U₁ = U₂ = …

4. Ինչպե՞ս են որոշում իրար զուգահեռ միացված սպառիչների ընդհանուր տեղամասի դիմադրությունը:

Ընդհանուր դիմադրության հակադարձ մեծությունը հավասար է առանձին դիմադրությունների հակադարձների գումարին․
1/R = 1/R₁ + 1/R₂ + …

5. Ապացուցե՛ք, որ զուգահեռ միացված սպառիչների ընդհանուր տեղամասի դիմադրությունը փոքր է յուրաքանչյուր սպառիչի դիմադրությունից:

Քանի որ
1/R = 1/R₁ + 1/R₂ + …,
աջ կողմը մեծ է յուրաքանչյուր առանձին կոտորակից (օր.՝ 1/R₁)։
Ուրեմն 1/R > 1/R₁ ⇒ R < R₁ (նույնպես R < R₂ և այլն)։
Այսինքն՝ զուգահեռ միացման ընդհանուր դիմադրությունը միշտ փոքր է յուրաքանչյուր սպառիչի դիմադրությունից։

Խնդիրներ (լրացուցիչ աշխատանք)

1.2.5 Վ լարման համար հաշվարկված քանի՞ միատեսակ լամպ է անհրաժեշտ հաջորդաբար միացնել, որպեսզի ստացված տոնածառի ծաղկաշղթան հնարավոր լինի միացնել 120 Վ լարման ցանցին:

Հաջորդական միացման դեպքում լարումները գումարվում են, հետևաբար լամպերի քանակը՝
n = 120 / 2.5 = 48

Պատ՝ պետք է հաջորդաբար միացնել 48 լամպ։

2.35 Օմ և 7 Օմ դիմադրություն ունեցող 2 ռեզիստորներ միացված են հաջորդաբար:
 Նրանցից որի՞ ծայրերում է լարումը փոքր և քանի՞ անգամ:
 
 
Nk 9-5-2-8.jpg

Տրված է՝ R₁ = 2.35 Օմ, R₂ = 7 Օմ (հաջորդական միացում)։

Հաջորդական միացման դեպքում հոսանքը նույնն է, ուստի լարումը համեմատական է դիմադրությանը։ Քանի որ 2.35 Օմ < 7 Օմ, լարումը փոքր է 2.35 Օմ ռեզիստորի ծայրերում։

Համեմատությունը՝ 7 / 2.35 ≈ 3

Պատասխան՝ լարումը փոքր է 2.35 Օմ ռեզիստորի վրա և մոտ 3 անգամ փոքր է։

3.Որոշեք նկարում պատկերված շղթայի տեղամասի դիմադրությունը, եթե միմյանց միացված ռեզիստորների դիմադրությունները համապատասխանաբար հավասար են՝ R1 = 6 Օմ, իսկ R2 = 6 Օմ:
 
Nk 9-5-2-5.jpg

Ռեզիստորները միացված են հաջորդաբար, ուստի ընդհանուր դիմադրությունը հավասար է գումարին։

Տրված է՝
R₁ = 6 Օմ, R₂ = 6 Օմ

Հաշվում ենք․
R = R₁ + R₂ = 6 + 6 = 12 Օմ

Պատասխան՝ 12 Օմ

4.Ինչի՞ է հավասար նկարում պատկերված շղթայի տեղամասի ընդհանուր դիմադրությունը, եթե միմյանց զուգահեռ միացված միատեսակ լամպերից յուրաքանչյուրի դիմադրությունը 60 Օմ է:
 
image-5f26d071.png

Տրված է, որ երեք միատեսակ լամպերը միացված են զուգահեռ, և յուրաքանչյուրի դիմադրությունը 60 Օմ է։

Զուգահեռ միացման դեպքում ընդհանուր դիմադրությունը հաշվում ենք այսպես․

1/Rընդ = 1/60 + 1/60 + 1/60
1/Rընդ = 3/60
Rընդ = 60/3 = 20 Օմ

Պատ՝ 20 Օմ։

5.Շղթայի տեղամասի ընդհանուր դիմադրությունը 84 Օմ է: Շղթայի տեղամասը բաղկացած է միմյանց հաջորդաբար միացված 2 միատեսակ լամպերից և ռեոստատից: Որոշեք լամպերից յուրաքանչյուրի դիմադրությունը, եթե ռեոստատի դիմադրությունը՝ 2 Օմ է:
 
 
Nk 9-5-1-12.jpg

Տրված է՝ ընդհանուր դիմադրությունը 84 Օմ, ռեոստատը՝ 2 Օմ։

Քանի որ միացումը հաջորդական է՝
84 = R + R + 2

2R = 82
R = 41 Օմ

Պատ՝ 41 Օմ։