1.Ի՞նչ նշանակություն ունի ջուրը էսպոսում։ Ի՞նչ գիտես ջրի պաշտամունքի մասին։
Ջուրը էպոսում ուժի և կյանքի աղբյուրն է: Հերոսները ծնվում են ջրից (Ծովինար), զորանում են «Կաթնաղբյուրով» և իրենց զենքերն ու ձին ստանում են ծովի հատակից։
2.Ի՞նչ ընդհանուր հատկանիշներ և դեր ունեն կին հերոսները էպոսի տարբեր ճյուղերում։
Կանայք Ծովինար, Խանդութ, Գոհար խելացի են, հայրենասեր և անձնազոհ: Նրանք ոչ միայն հերոսների կողակիցներն են, այլև ոգեշնչող ուժ, երբեմն էլ՝ հավասարը հավասարին կռվող ռազմիկներ։
3.Ինչո՞ւ է Դավիթը ժողովրդի կողմից ամենասիրված կերպարը համարվում։
Դավիթը ժողովրդական հերոս է: Նա մարմնավորում է պարզությունը, բացարձակ ազնվությունը թիկունքից չխփելը և արդար ուժը, որը միշտ ծառայում է թույլերին ու հայրենիքին։
4.Մեկնաբանի՛ր Մհերի՝ Ագառավաքարում փակվելը։ Ինչո՞ւ է հայ ժողովուրդը էպոսին այս ավարտը տվել։ Գրի՛ր քո կարծիքը վերջաբանի վերաբերյալ։
Մհերը փակվեց, որովհետև աշխարհը «փչացել էր», իսկ հողը չէր դիմանում նրա ծանրությանը։
Ավարտի իմաստը. Ժողովուրդը հավատում է, որ Մհերը (արդարությունը) չի մեռել, այլ սպասում է լավ աշխարհին։
Կարծիք. Սա հույսի ավարտ է. այն ասում է, որ հերոսական ուժը կվերադառնա, երբ մարդիկ դառնան ավելի լավը։