Պարապմունք 53

Թեմա՝ Պատկերացում քառանիստի մասին։

Tetraedr2.jpg

Քառանիստ  կոչվում է այն բազմանիստը, որի նիստերը չորս եռանկյուններ են:

Tetraedrs_nereg.png

Քառանիստն ունի 4 նիստ, 4 գագաթ, 6 կող:

Եռանկյուններից մեկը կոչվում է քառանիստի հիմք, մնացած երեքը՝ կողմնային նիստեր:

Գոյություն ունեն քառանիստի տարբեր տեսակներ: Ամենահաճախը հանդիպում են դրանցից հետևյալ երեքը (տես ներքևի նկարները): 

—  հավասարանիստ՝ քառանիստ, որի բոլոր չորս նիստերը հավասար եռանկյուններ են,

—  կանոնավոր եռանկյուն բուրգ՝ հիմքում հասարակողմ եռանկյուն է, իսկ կողմնային նիստերը հավասար հավասարասրուն եռանկյուններ են, 

—  կանոնավոր քառանիստ՝ բոլոր չորս նիստերը հավասարակողմ եռանկյուններ են:

Tetraedrs_reg.png
Tetraedrs_trijst_piram.png

Կանոնավոր քառանիստի բոլոր կողերի երկարությունները և նիստերի մակերեսները հավասար են:

Առաջադրանքներ։

1․Քառանիստի վերաբերյալթվարկված պնդումներից ո՞րն է ճիշտ: Ընտրել ճիշտ պնդումը:

  • Քառանիստի լրիվ մակերևույթը չորս քառանկյուններ են:
  • Քառանիստի կողմնային մակերևույթը երեք եռանկյուններ են:
  • Քառանիստի յուրաքանչյուր նիստ ուղղանկյուն է:

2․ Հետևյալնկարներից ո՞րն է քառանիստը: Նշել ճիշտ տարբերակը:

ա)

qara4.png

բ)

զուգ.png

գ)

r.png

Ա-ն

3. Ի՞նչ հատկություններ ունի հետևյալտարածաչափական պատկերը:

qara2.png

ա) Անվանումը՝

  • քառանիստ
  • կանոնավոր քառանիստ
  • հավասարանիստ
  • կանոնավոր եռանկյուն բուրգ
  • կանոնավոր զուգահեռանիստ

բ) Նկարագիրը՝ Բոլոր չորս նիստերը ․․․․․ են:

գ) Հատկությունները՝

  • կողմնային նիստերը ուղղահայաց են հիմքին
  • բոլոր կողերը հավասար են
  • բոլոր նիստերը հավասար եռանկյուններ են
  • բոլոր նիստերը եռանկյուններ են
  • բոլոր կողմնային կողերը հավասար են
  • չունի զուգահեռ նիստեր
  • հիմքում հավասարակողմ եռանկյուն է
  • բոլոր կողմնային նիստերը հավասար եռանկյուններ են
  • ունի երկու հիմք

4․ Տրված է TPRS քառանիստը: Որոշել բոլոր կողերի գումարը, եթե քառանիստը կանոնավոր է և նրա մի կողի երկարությունը 7.5 սմ է:

Tetraedr3.png

7.5 * 6 = 45

5․ Կանոնավոր քառանիստի կողը 18 սմ է: Հաշվել կանոնավոր քառանիստի պարագիծը։

qara3.png

6 * 18 = 108

6․ Կանոնավոր քառանիստի բոլոր կողերի գումարը 48 սմ է: Հաշվել կանոնավոր քառանիստի կողի երկարությունը։
48 / 6 = 8

Պարապմունք 52

Բեկյալ են հանդիսանում առաջին և երկրորդ պատկերները։

2․ Տրված է 3 կետ: Քանի՞ երկու կողմերով տարբեր բեկյալներ կարելի է գծել, որոնց գագաթները տրված կետերն են: Գծել գծագիրը;

3․ Առանց ինքնահատումների փակ բեկյալն ունի 4 կողմ: Կարող են արդյո՞ք նրա կողմերն ունենալ հետևյալ երկարությունները:

ա) 6 սմ, 5 սմ, 4 սմ, 3 սմ -ոչ

բ) 2 սմ, 2 սմ, 3 սմ, 7 սմ-ոչ

Նշված երկու դեպքերում էլ ծայրակետերը չեն միանում, քանի որ երկարությունները համապատասխան չեն։

4. Տրված են 4 կետեր: Քանի՞ տարբեր բաց ու փակ (բայց առանց ինքնահատումների) բեկյալներ կարելի է գծել, որոնց գագաթները տրված կետերն են:

ա) Երկու կողմերով բեկյալների թիվը՝ 6:

բ) Երեք կողմերով բաց բեկյալների թիվը՝ 4:

գ) Երեք կողմերով փակ բեկյալների թիվը՝ 4:

դ) Չորս կողմերով փակ բեկյալների թիվը՝ 1:

5. Նկարում հատվածների միջոցով պատկերված են թվանշաններ: Դրանցից որո՞նք են՝ ա) պարզ բեկյալ/բ,գ,դ,ե,զ,է,ը,ժ/, բ) պարզ փակ բեկյալ/ա/։

6․ Նվազագույնը քանի՞ օղակ ունի՝ բեկյալը, փակ բեկյալը:

Բեկյանը նվազագույնը ունի 2 օղակ, իսկ փակ բեկյալը՝ 3:

7․ Առնվազն քանի՞ օղակ ունի բեկյալը, եթե այն ունի մի ուղղի վրա գտնվող ոչ հարևան օղակներ: Գծագրեք այդպիսի բեկյալ:

Օղակները առնվազն կարող են լինել չորսը։

8․Որքա՞ն կարող է լինել AB հատվածի երկարությունը, եթե նրա ծայրակետերը միացված են բեկյալով, որի օղակների երկարություններն են՝

ա) 6 սմ, 8սմ, 10սմ

Այս դեպքում AB հատվածի երկարությունը 24 սմ է։

բ) 2սմ, 3,1սմ և 5,3սմ

Այս դեպքում AB հատվածի երկարությունը 10,4 սմ է։

9․ Բեկյալը բաղկացած է 5 հատվածից որոնց երկարություններն են 2 սմ, 5 սմ, 8 սմ, 11 սմ և 20 սմ։ Հաշվել բեկյալի երկարությունը։

2+5+8+11+20=46սմ/բեկյալի երկարություն/

Պարապմունք 53

Թեմա՝ Բեկյալի երկարությունը։

Հարթության վրա վերցնենք մի քանի կետեր և դրանք հաջորդաբար միացնենք հատվածներով: Արդյունքում ստացվում է մի երկրաչափական պատկեր, որին անվանում են բեկյալ գիծ, կամ պարզապես, բեկյալ: Ընդ որում, բեկյալի համար կարևոր է, որ կամայական երկու հարևան հատվածներ պետք է չգտնվեն մի ուղղի վրա: Հաջորդաբար իրար միացված հատվածները կազմում են մի պատկեր, որը կոչվում է բեկյալ:

Եթե բեկյալի առաջին և վերջին կետերը համընկնում են, ապա բեկյալը կոչվում է փակ:

Եթե բեկյալի հատվածները հատվում են, ապա բեկյալը կոչվում է ինքնահատվող:

Հատվածի ծայրակետերը կոչվում են բեկյալի գագաթներ, դրանցից A1 և A5-ը բեկյալի ծայրակետերն են: Հատվածները, որոնցից բաղկացած է բեկյալը, կոչվում են բեկյալի օղակներ:Եթե բեկյալի ծարակետերը համընկնում են, բեկյալը կոչվում է փակ: Փակ բեկյալի օրինակ է եռանկյունը:

Եթե բեկյալի ոչ հարևան օղակները ունեն ընդհանուր կետ, ապա բեկյալը կոչվում է ոչ պարզ բեկյալ:

Բեկյալի պարզ օղակների երկրարությունների գումարը կոչվում է բեկյալի երկարություն:

Реклама

Հատկություն Բեկյալի երկարությունը մեծ է նրա ծայրակետերի հեռավորությունից:

Այս պնդումը ևս մեկ անգամ հաստատում է, որ երկու կետերի ամենակարճ ճանապարհը այդ կետերը միացնող հատվածն է:

Առաջադրանքներ։

1․ Նշել բեկյալները:

lauztaVgalN3posmi.PNG
lauztaSgalN6st.PNG
NlauztaVbgalK3posmi.PNG

1,2 բեկյալներ

2․ Տրված է 3 կետ: Քանի՞ երկու կողմերով տարբեր բեկյալներ կարելի է գծել, որոնց գագաթները տրված կետերն են: Գծել գծագիրը;

3․ Առանց ինքնահատումների փակ բեկյալն ունի 4 կողմ: Կարող են արդյո՞ք նրա կողմերն ունենալ հետևյալ երկարությունները:

ա) 6 սմ, 5 սմ, 4 սմ, 3 սմ; բ) 2 սմ, 2 սմ, 3 սմ, 7 սմ:

4. Տրված են 4 կետեր: Քանի՞ տարբեր բաց ու փակ (բայց առանց ինքնահատումների) բեկյալներ կարելի է գծել, որոնց գագաթները տրված կետերն են:

ա) Երկու կողմերով բեկյալների թիվը՝ 

բ) Երեք կողմերով բաց բեկյալների թիվը՝ 

գ) Երեք կողմերով փակ բեկյալների թիվը՝ 

դ) Չորս կողմերով փակ բեկյալների թիվը՝ 

5. Նկարում հատվածների միջոցով պատկերված են թվանշաններ: Դրանցից որո՞նք են՝ ա) պարզ բեկյալ, բ) պարզ փակ բեկյալ։

6․ Նվազագույնը քանի՞ օղակ ունի՝ բեկյալը, փակ բեկյալը:

7․ Առնվազն քանի՞ օղակ ունի բեկյալը, եթե այն ունի մի ուղղի վրա գտնվող ոչ հարևան օղակներ: Գծագրեք այդպիսի բեկյալ:

8․Որքա՞ն կարող է լինել AB հատվածի երկարությունը, եթե նրա ծայրակետերը միացված են բեկյալով, որի օղակների երկարություններն են՝ ա) 6 սմ, 8սմ, 10սմ, բ) 2սմ, 3,1սմ և 5,3սմ:

9․ Բեկյալը բաղկացած է 5 հատվածից որոնց երկարություններն են 2 սմ, 5 սմ, 8 սմ, 11 սմ և 20 սմ։ Հաշվել բեկյալի երկարությունը։

1.Ի՞նչ մասնիկներից է կազմված ատոմի միջուկը, և ինչո՞վ են նրանք տարբերվում մեկը մյուսից:

Պրոտոններ:
Պրոտոններն ունեն դրական էլեկտրական լիցք։
Պրոտոնի զանգվածը մոտավորապես հավասար է նեյտրոնի զանգվածին։
Պրոտոնները հայտնաբերվում են ատոմի միջուկում և որոշում նրա ատոմային թիվը, որը որոշում է տարրի քիմիական հատկությունները։
Քիմիական ռեակցիաներում պրոտոնները կարող են մասնակցել ատոմների միջև քիմիական կապերի ձևավորմանը։

2.Ատոմի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ: Ատոմը կազմված է.

ա) միջուկից և էլեկտրոններից

բ) պրոտոններից և էլեկտրոններից

գ) պրոտոններից և նեյտրոններից

դ) նեյտրոններից և էլեկտրոններից

  1. Ինչի՞ է հավասար տվյալ ատոմի միջուկի լիցքը.

ш) 0

p) +1

գ) այդ տարրի ատոմային համարին պարբերական համակարգում

դ) տարրի հարաբերական ատոմային զանգվածին

  1. Որքա՞ն է պրոտոնի լիցքը.

Ա)+1

Բ)-1

Գ)0

  1. Ինչի՞ է հավասար նեյտրոնի լիցքը.

ш) -1

p) +1

4)0

η) Ζ

  1. Ինչպե՞ս կարելի է որոշել նեյտրոնների թիվն ատոմի միջուկում, եթե հայտնի են վերջինիս լիցքն ու զանգվածային թիվը:
  2. Ո՞րն է առավելագույն թվով բնական իզոտոպներ ունեցող տարրը։
  3. Ինչո՞վ է տարբերվում դեյտերիումը «սովորական» ջրածնից, ծանր ջուրը (D_{2}*O) սովորական ջրից (H2O):
  4. Ինչո՞վ են տարբերվում 35 CI և 37CI իզոտոպները.

1) միջուկի լիցքի մեծությամբ

2) միջուկում առկա պրոտոնների թվով

3) էլեկտրոնների թվով

4) միջուկում առկա նեյտրոնների թվով

  1. Ո՞ր շարքում է ճիշտ ներկայացված K իզոտոպում առկա պրոտոնների, էլեկտրոնների և նեյտրոնների թիվը՝ համապատասխանորեն.

1) 19, 19, 19

2) 19, 19, 20

3) 19, 20, 19

4) 19, 19, 18

Թեստային աշխատանք. բայի գործածությունը, 19.04-22.04

  1. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:

1) չեն անշարժացել, շատացող, բարձրացա, վարձած

2) եկած, չեմ մոռանա, արածում է, պիտի գնայիր

3) տված, հասա, կկայունանա, խաղացած

4) դարձող, լեռնանում են, ժպտում եմ, դիմացել է

2. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:

1) դարձե՛ք, ելա, կջանամ, մի՛ տուր

2) մոռացել եմ, պիտի կարդայինք, ցնծաց, կտոկան

3) կերանք, հոգացող, բարձրացավ, տալիս է

4) պիտի խաղա, ցնցեց, ջանում է, ցոլցլաց

3. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:

1) մի՛ եկ, հասկացել եմ, զայրացել է, տվեց

2) ասաց, տո՛ւր, դարձի՛ր, դողաց

3) պիտի հուսանք, թողել եմ, գալիս է, վշշում է

4) եղա, հավատալ, խոսող, զղջում է

4. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ե խոնարհման:

1) չեն շարժվում, շատանում է, հիշեցի, պարում է

2) հեռացել են, շտապեցի, գովերգեցին, պիտի խոսեիր

3) փակցրած, եղավ, կերանք, վառված

4) վազեց, պատկերելու էր, գոհացի՛ր, կդիմադրի

5. Ո՞ր շարքում դերբայական ձևի սխալ կազմություն կա:

1) թռչելիս, կարոտած, դիպչող, մոտեցած

2) նստեցնել, սառչած, ուրախացող, խմեցնել

3) փախչելիս, սառչող, կպած, աշխատեցնել

4) փրկված, շփոթեցնել, կառչող, խոսող

6. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:

1) Արշակը փորձել էր Զինայի հետ փախչել արտասահման, բայց ոստիկանությունը նրան բռնել էր և տեղեկացրել Սմբատին:

2) Սարի լանջին բուսած մանուշակները բացել էին աչիկները և ժպտում էին արևին:

3) Բժիշկը պատվիրել էր օրը երկու անգամ դեղ կաթացնել հիվանդի աչքերի մեջ:

4) Գարնանային արևը հալեցրել էր ձյունը, ու վարարած գետերը դուրս էին եկել իրենց ափերից:

7. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:

1) Երբ փորձում էի նրան հիշեցնել տված խոստումները, չլսելու էր տալիս:

2) Դաշտի խաղաղության մեջ քնքշորեն բուրացող ծաղիկները մի պահ մեղմեցին նրա հոգու ցավը:

3) Անծայրածիր հեռուներում աստիճանաբար մգացող լեռների սուր կատարները ահարկու տպավորություն էին թողնում:

4) Կարդալիս հանկարծ զգում էի, որ կտրվել եմ իրականությունից ու դարձել գրքի հերոսների ուղեկիցը

8. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:

1) Երկրաշարժից տուժած մարդկանց օգնության ձեռք մեկնեց ողջ աշխարհը:

2) Խանութի բացման օրը բոլոր հյուրերին նվիրեցին խոնավեցնող քսուքներ:

3) Կապտավուն նժույգ հեծած ձիավորը ընթանում էր լարված և ուշադիր:

4) Շատ կարդալուց աչքի լույսը պակասել էր, ու ջահել օրերի նման այլևս մի քանի օրում մի գիրք չէր կարողանում ավարտել:

9. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:

1) Անձրևի կաթած տեղը մի մեծ խոռոչ էր բացվել:

2) Մթության մեջ խարխափելով` փոքրիկներն առաջ էին շարժվում ու հանկարծ իրար կպնելիս սարսափած ճչում էին ու կծկվում:

3)Երեխայի համար գնեցինք հեքիաթներ պատմող մի տիկնիկ և խոսող շնիկ:

4) Ես ամեն կերպ փորձում էի զգույշ դիպչել նրա վերքին, որպեսզի ցավ չպատճառեի:

10. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:

1) Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար:

2) Որևէ բան մտածելիս նա սովորաբար ձեռքը դնում է ճակատին:

3) Քայլելուց դիմացդ էլ չես նայում, դրա համար էլ հաճախ ես սայթաքում:

4) Այսքան մտածելուց գլուխս պայթում է:

11. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև չկա։

1) Եթե ես ցանկանայի փախնել, ոչ ոք ինձ չէր խանգարի:

2) Այդ միջադեպը քարոզարշավի վրա ոչ մի ազդեցություն էլ չի կարող թողել:

3) Ինքն ասաց, որ շատ կարդալուց վնաս չկա:

4) Այդ մարդը ուտելուց միշտ խոսում էր և ծիծաղում:

12. Ո՞ր նախադասության մեջ բայի խոնարհման սխալ ձև չկա:

1) Ալիքները հսկա սառցաբեկորները թռցրեցին դեպի ծովի խորքը:

2) Սարի հետևում հանգչել էին վերջին շողերը, երբ մենք շարժվեցինք դեպի վրանները:

3) Ծովի մեղմօրոր ալիքները դիպչեցին նրա մերկ սրունքներին, և նա սրթսրթաց:

4) Մի պահ միայն գրավվելով լուսնկա երեկոյով` թագուհին դարձյալ խորասուզվեց մտքերի օվկիանոսում:

13. Ո՞ր նախադասության մեջ պատճառական բայի կազմության սխալ ձև կա:

1) Երբեմն նստում էր դիմացս և խոսեցնում մեր սարերից ու լսում էր թաքուն համակրանքով:

2) Գրողի ներկայացրած մարդկային աշխարհում իշխում է գեղեցիկը:

3) Հետո տիրացուին գրել է տալիս այդ երեք անունները` նրան ուրիշ ոչինչ չհայտնելով:

4) Առաջին բուժօգնություն ցույց տալու ժամանակ պետք է անշարժեցնել վնասված վերջույթը:

14. Ո՞ր նախադասության մեջ դերբայի կամ ձևաբայի (կախյալ դերբայի) սխալ ձև չկա։

1) Դատարանը տուժվածից ցուցմունք վերցրեց կատարվածի վերաբերյալ:

2) Շատ անսպասելի կորում է նաև տիկնոջ վերջին հույսը:

3) Դեմքի թարմ գույնը պահպանելու համար մաշկը պետք է շարունակ խոնավացնել։

4) Ջրի ցայտերը դիպչում են ապակուն ու անմիջապես սառում:

կենսաբանություն

1,Համացանցից գտնել  10 հետաքրքիր փաստեր սողունների մասին։

1.       Աշխարհում գոյություն ունի սողունների ավելի քան 8000 տեսակ: Նրանք բնակվում եմ յուրաքանչյուր մայրցամաքում, բայցի Անտարկտիկայից (այնտեղ չափազանց ցուրտ է):

2.       Օձը տեղաշարժվում է հողին հենելով փորի վրա եղած թեփուկները, որոնց վրա ներսից տարբեր թեքությամբ ճնշում են կողոսկրերի ծայրերը: Եթե թեփուկները հենարան չունենան, օձը չի կարողանա շարժվել: Օրինակ նա կարող է արագ բարձրանալ ծառն ի վեր, սակայն ապակե մակերևույթին օձն անօգնական է:

3.       Օձերի   մաշկածածկույթի   տակ   կա   մի   շերտ`  միջնաշերտ,  որը   դատարկ  տարածություն   է   և   կատարում   է   ջերմամեկուսիչ   օդային   բարձիկի   դեր, երբ  նրանք   հպվում  են  շիկացած  քարերին:

4.       Կոկորդիլոսի երախից ազատվելու համար պետք է բթամատերով ուժգին սեղմել նրա աչքերի վրա:

5.       Քամելեոնի լեզուն կրկնակի երկար է նրա մարմնից:

6.       Կոմոդո հսկայական մողեսները հարձակվում են անգամ եղջերուի և վարազի վրա:

7.       Օձը կարող է 3 տարի քնել:

8.       Հնում կրիայի պատյանից սանր են պատրաստել:

9.       Կրիաներն ապրում են բոլոր մայրցամաքներում և բոլոր եղանակային պայմաններում, թեև ցուրտ այնքան էլ չեն սիրում:

10.   Կան շատ փոքրիկ կրիաներ (մարմնի երկարությունը՝ 7.5 սմ, քաշը՝ 50 գ), կան և բավական մեծերը (մարմնի երկարությունը՝ 254 սմ, քաշը՝ 600 կգ):

2,Հայաստանում տարածված ի՞նչ սողուններ են ձեզ հայտնի, ներկայացնել մի քանի օրինակ

Հիմնական հոդված՝ Հայաստանի սողունների ցանկ

Հայաստանում տարածված է սողունների 53 տեսակ։ Հայտնի են կուսածին տեսակներ (օրինակ՝ Հայաստանում տարածված ժայռային մողեսների 4 տեսակները), ձվադրող, ձվակենդանածին ու կենդանածին տեսակներ։

ՀՀ-ում հանդիպում են նաև ջրային կրիաների՝ 2, ցամաքային կրիաների՝ 1, մողեսների՝ 26, կույր օձիկների՝ 1, վիշապների՝ 1, սահնօձերի՝ 18, իժերի՝ 4 տեսակ։

3,Ներկայացնել սողունների բազմացումը

Ի տարբերություն երկկենցաղների, սողունների բազմացումը և զարգացումը կապված չէ ջրային միջավայրի հետ։Սողունների բեղմնավորումը ներքին է։ Արուները սերմնաբջիջներ պարունակող սերմնահեղուկը տեղափոխվում է կոյանոցի մեջ։ Սերմնաբջիջները բարձրանում են ձվատարով և թափանցում ձվաբջջի մեջ. տեղի է ունենում բեղմնավորում։ Բեղմնավորումից հետո զարգանում են ձվերը։ Սողունների ձուն խոշոր է, ծածկված է ամուր թաղանթով, հարուստ է սննդանյութերով։ Սողունները ձվադրում են տաք տեղերում՝ նեխած աղբակույտերի կամ ավազի մեջ։ Սաղմը զարգանում է ձվում եղած սննդանյութերի հաշվին։ Ձվերից դուրս են գալիս լիարժեք ձևավորված օրգանիզմներ։ Որոշ սողուններ ձվակենդանածին են՝ ձվերը մնում են ձվատարում մինչև զարգացման ավարտը, և ձագերը ձվերից դուրս են գալիս անմիջապես ձվադրման պահին։ 

Պարապմունք 51

Թեմա՝ Զուգահեռ ուղիղների հեռավորությունը։

Թեորեմ: Երկու զուգահեռ ուղղիներից յուրաքանչյուրի բոլոր կետերը հավասարահեռ են մյուս ուղղից:

Հետևաբար, երկու զուգահեռ ուղիղների հեռավորությունը որոշվում է ուղիղներից մեկի ցանկացած կետից մյուս ուղղին տարված ուղղահայացով:

Զուգահեռ ուղիղներից մեկի կամայական կետի հեռավորությունը մյուս ուղղից կոչվում է զուգահեռ ուղիղների միջև հեռավորություն:

Հարցեր և առաջադրանքներ։

1․ Ո՞ր ուղիղներն են կոչվում զուգահեռ։

Այն ուղիղները, որոնք չեն հատվում, կոչվում են զուգահեռ ուղիղներ։

2․ Գրել զուգահեռ ուղիղների հատկությունը։

Երկու զուգահեռ ուղղիներից յուրաքանչյուրի բոլոր կետերը հավասարահեռ են մյուս ուղղից:

3․ a և b զուգահեռ ուղիղների հեռավորությունը 4 սմ է, իսկ a և c զուգահեռ ուղիղների հեռավորությունը՝ 9 սմ։ Գտեք b և c ուղիղների հեռավորությունը։ Դիտարկել բոլոր հնարավոր դեպքերը և գծել գծագիրը։

9սմ-4սմ=5սմ/bc/: Երկրորդ տարբերակով կարելի է c-ն տանել վերև, b-ն մեջտեղ, իսկ a-ն՝ ներքև/9սմ+4սմ=13սմ/։

4․ Հեռավորությունը a և b զուգահեռ ուղիղների միջև 19 սմ է, իսկ հեռավորությունը  a և c  զուգահեռ ուղիղների միջև՝ 34 սմ: Որոշել  b և c ուղիղների փոխադարձ դասավորվածությունը: Որքա՞ն է հեռավորությունը b և c ուղիղների միջև: Դիտարկել բոլոր հնարավոր դեպքերը և գծել գծագիրը։

34սմ-19սմ=15սմ։ Փոխադարձ դասավորվածությունը զուգահեռ է։ Երկրորդ տարբերակով կարելի է c-ն տանել վերև, b-ն մեջտեղ, իսկ a-ն՝ ներքև/34սմ+19սմ=53սմ/։

5․ Հայտնի է, որ ABC եռանկյան AB և BC կողմերի միջնուղղահայացների հատման կետը գտնվում է ABC եռանկյան AC կողմի վրա: ա) Որոշել այն հատվածների երկարությունները, որոնց D կետով բաժանվում է AC հատվածը, եթե AC=60 սմ:

60 սմ։2=30սմ/AD=DC/:

բ)  Պարզել ADB եռանկյան տեսակը:

  • հավասարակողմ
  • հավասարասրուն
  • ոչ հավասարասրուն
  • ուղղանկյուն
  • հնարավոր չէ պարզել

գ) Պարզել CDB եռանկյան տեսակը:

  • հավասարակողմ
  • հավասարասրուն
  • ոչ հավասարասրուն
  • ուղղանկյուն
  • հնարավոր չէ պարզել

6․ AB ուղիղը զուգահեռ է CD ուղղին։ Գտեք այդ ուղիղների հեռավորությունը, եթե ∠ADC = 30o, AD = 8 սմ։

8սմ:2=4սմ

7․ Գտնել ABCD ուղղանկյան պարագիծը, եթե A անկյան կիսորդը տրոհում է BC կողմը 45,6 սմ և 7,85 սմ երկարությամբ հատվածների։

45,6+7,85=53,45

2×45,6=91,2

2×53,45=106,9

106,9+91,2=198,1

Պարապմունք 50

Հարցեր և առաջադրանքներ։

1․ Գրել միջնուղղահայացի սահմանումը։

Հատվածին ուղղահայաց և նրա միջնակետով անցնող ուղիղը կոչվում է հատվածի միջնուղղահայաց:

2․ Գրել միջնուղղահայացի հատկությունը։

Թեորեմ: Միջնուղղահայացի ցանկացած կետ հավասարահեռ է այդ հատվածի ծայրակետերից:

3․ Գրել կիսորդի սահմանումը։

Անկյան գագաթից ելնող և այն երկու հավասար անկյունների բաժանող ճառագայթը կոչվում է անկյան կիսորդ։

4․ Գրել միջնուղղահայացի հատկությունը։

Թեորեմ: Միջնուղղահայացի ցանկացած կետ հավասարահեռ է այդ հատվածի ծայրակետերից:

5․ Չփռված O անկյան կիսորդի M կետից տարված են այդ անկյան կողմերին ուղղահայացներ՝ MA-ն և MB-ն: Գտի՛ր MA-ն, եթե MB=12:

MB=MA=12սմ

6․ ABC եռանկյան AA1 և BB1 կիսորդները հատվում են M կետում: Գտնել ACM և BCM անկյունները, եթե ∠AMB=1360։

∠AMB=1360

1800-1360=440

440:2=220

7․ ABC եռանկյան BC կողմի միջնուղղահայացը D կետում հատում է AC կողմը: Գտնել՝

ա) AD-ն և CD-ն, եթե BD=5սմ, AC=8,5սմ,

Քանի որ BD=5սմ, AC=8.5սմ, ⇒ CD=5սմ, AD=AC-CD=8.5սմ-5սմ=3,5սմ: 

բ) AC-ն, եթե BD=11,4սմ, AD=3,2 սմ:

Քանի որ BD=11.4սմ, AD=3.2սմ, ⇒ CD=11.4սմ, AC=AD+CD=11.4սմ+3.2սմ=14.6սմ: 

8․ BK-ն ABC անկյան կիսորդն է; Գտնել K կետի հեռավորությունը անկյան կողմերից, եթե BK=14 սմ, ∠B=60օ:

14:2=7սմ/հեռավորություն/

9. Ըստ գծագրի տվյալների՝ գտնել CAD և ADE անկյունները․

90օ-40օ=50օ(∠A)

50օ:2=25օ

90օ-25օ=65օ(∠D)

∠C=∠E=90օ

10. ABC եռանկյան ∠A և ∠B անկյունների կիսորդները հատվում են K կետում: Այդ կետը միացված է C գագաթի հետ: Որոշել ∠BCK-ն, եթե  ∠AKB=130°-ի:

Քանի որ անկյունները կիսված են կիսորդի միջոցով, որը նշանակում է հավասար բաժանել, ապա՝ ∠AKB=∠BCK=130°:

Թեմա՝ Կոորդինատային հարթություն։

Նկարիր պատկերները կոորդինատների օգնությամբ.

Ուղտ՝

1) (- 9; 6), (- 5; 9), (- 5; 10), (- 4; 10), (- 4; 4), (- 3; 4), (0; 7), (2; 4), (4; 7), (7; 4), (9; 3), (9; 1), (8; — 1), (8; 1), (7; 1), (7; — 7), (6; — 7), (6; — 2), (4; — 1), (- 5; — 1), (- 5; — 7), (- 6; — 7), (- 6; 5), (- 7;5), (- 8; 4), (- 9; 4), (- 9; 6).

2) Աչք (- 6; 7).

Ջայլամ

1) (0; 0), (- 1; 1), (- 3; 1), (- 2; 3), (- 3; 3), (- 4; 6), (0; 8), (2; 5), (2; 11), (6; 10), (3; 9), (4; 5), (3; 0), (2; 0), (1; — 7), (3; — 8), (0; — 8), (0; 0).

2) Աչք (3; 10).

Աղվես՝

1) (- 3; 0), (- 2; 1), (3; 1), (3; 2), (5; 5), (5; 3), (6; 2), (7; 2), (7; 1,5), (5; 0), (4; 0), (4; — 1,5), (3; — 1), (3; — 1,5), (4; — 2,5), (4,5; — 2,5), (- 4,5; — 3), (3,5; — 3), (2; — 1,5), (2; — 1), (- 2; — 2), (- 2; — 2,5), (- 1; — 2,5), (- 1; — 3), (- 3; — 3), (- 3; 2), (- 2; — 1), (- 3; — 1), (- 4; — 2), (- 7; — 2), (- 8; — 1), (- 7; 0), (- 3; 0).

2)Աչք (5; 2).

Մուկ՝

1) (3; — 4), (3; — 1), (2; 3), (2; 5), (3; 6), (3; 8), (2; 9), (1; 9), (- 1; 7), (- 1; 6),(- 4; 4), (- 2; 3), (- 1; 3), (- 1; 1), (- 2; 1), (-2; — 1), (- 1; 0), (- 1; — 4), (- 2; — 4),(- 2; — 6), (- 3; — 6), (- 3; — 7), (- 1; — 7), (- 1; — 5), (1; — 5), (1; — 6), (3; — 6), (3; — 7), (4; — 7), (4; — 5), (2; — 5), (3; — 4).

2)Պոչ (3; — 3), (5; — 3), (5; 3).

3) Աչք (- 1; 5).

Եվս մեկ պատկեր ընտրել ինտերնետից և գծել/կենդանի չլինի/։

Ձևաբայեր

Անորոշ դերբայ-ել,ալ-երգել, խաղալ

Ենթակայական դերբայ- ող, ացող-երգող, խաղացող

Հարակատար դերբայ-ած, ացած-երգած, խաղացած

Համակատար դերբայ-իս /ելիս, ալիս/- երգելիս, խաղալիս

Սրանք հայերենի անկախ դերբայներն են։ Անկախ են կոչվում, որովհետև գործածվում են նախադասության մեջ ինքնուրույն՝ առանց օժանդակ բայի։

1․Կազմիր հետևյալ բայերի անորոշ, ենթակայական, հարակատար և համակատար դերբայները՝

սիրել-սիրող,սիրած,սիրելիս

գրել-գրող,գրած,գրելիս

կարդալ-կարդացող,կարդացած,կարդալիս

գնալ-գնացող,գնացած,գնալիս

փախչել-փախչող,փախած,փախչելիս

գտնել-գտնող,գտած,գտնելիս

մոտենալ-մոտեցող,մոտեցած,մոտենալիս

հարստանալ-հարստացող,հարստացած,հարստանալիս

թռչել- թռչող, թռած, թռչելիս

վախեցնել- վախեցնող, վախեցրած, վախեցնելիս

հանգչել- հանգչող, հանգած, հանգչելիս

եռացնել- եռացնող, եռացրած, եռացնելիս

եռալ- եռացող, եռացած, եռալիս

սիրվել- սիրվող, սիրված, սիրվելիս

գտնվել- գտնվող, գտնված, գտնվելիս

թռչկոտել- թռչկոտող, թռչկոտած, թռչկոտելիս

կտրատել- կտրատող, կտրատած, կտրատելիս

2․ Բակունցի Լառ- Մարգարը պատմվածքից դուրս գրիր անկախ դերբայները, որոշի՛ր խոնարհման տիպը /ա,ե/։

տեսնել-ե խոնարհում

անցնել-ե խոնարհում

զարկվել-ե խոնարհում

խաբել-ե խոնարհում

գցել-ե խոնարհում

վարձել-ե խոնարհում

կապել-ե խոնարհում

անցյալ-ա խոնարհում

գողանալ խոնարհում

3․ Առաջին վարժության բայերից ընտրիր հինգը, դրանց անորոշ, ենթակայական, հարակատար և համակատար դերբայներով կազմիր նախադասություններ։

Եռացող ջուրը թափվում էր կաթսայից։

Գիշերը երեխան վախեցած լաց էր լինում։

Թռչելիս ագռավը խփնվեց ծառի և ցած ընկավ։

Ամեն առավոտ դպրոց գնալիս ես հանդիպում եմ իմ ընկերոջը։

Հնագետները կարողացան գտնել հին վազ, որին ավելի էր քան 100 տարի։