Պարապմունք 46

Թեմա՝ Ուղղանկյուն եռանկյունների հավասարության հայտանիշները։

Քանի որ ցանկացած ուղղանկյուն եռանկյան էջերի կազմած անկյունը ուղիղ է, իսկ բոլոր ուղիղ անկյունները հավասար են, ապա եռանկյունների հավասարության ընդհանուր հայտանիշների միջոցով ստանում ենք ուղղանկյուն եռանկյունների հավասարության հայտանիշներ: Այդ երեք հայտանիշներին ավելանում է ևս մի քանի հայտանիշ ուղղանկյուն եռանկյան համար:

Հայտանիշ 1 Եթե ուղղանկյուն եռանկյան երկու էջերը համապատասխանաբար հավասար են մյուս ուղղանկյուն եռանկյան էջերին, ապա այդ եռանկյունները հավասար են:

Հայտանիշ 2 Եթե մի ուղղանկյուն եռանկյան էջն ու սուր անկյունը համապատասխանաբար հավասար է մյուս ուղղանկյուն եռանկյան էջին և սուր անկյանը, ապա այդ եռանկյունները հավասար են:

Հայտանիշ 3  Եթե մի ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգն ու սուր անկյունը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան ներքնաձիգին և սուր անկյանը, ապա այդպիսի եռանկյունները հավասար են:

Հայտանիշ 4 Եթե մի ուղղանկյուն եռանկյան էջն ու ներքնաձիգը համապատասխանաբար հավասար են մյուսի էջին ու ներքնաձիգին, ապա այդպիսի եռանկյունները հավասար են:

Առաջադրանքներ։

Advertisement

about:blank

1․ Լրացնել բաց թողածը.

ա) ուղղանկյուն եռանկյան ուղիղ անկյան դիմացի կողմը կոչվում է Ներքնաձիքի

բ) ուղղանկյուն եռանկյան սուր անկյունների գումարը հավասար է  60 + 30 = 90

գ) ուղղանկյուն եռանկյան մեջ 300-ի անկյան դիմացի էջը հավասար է ներքնաձիքի կեսին։

դ) ուղղանկյուն եռանկյան մեծ կողմը ներքնաձիքը։

2․ ABC ուղղանկյուն եռանկյան մեջ սուր անկյուններից մեկը հավասար է 600: Փոքր էջի և ներքնաձիգի գումարը հավասար 36 սմ: Գտնել փոքր էջն ու ներքնաձիգը:
36 / 3 = 12
12 * 2 = 24
B = 30

3․ AC հիմքով ABC հավասարասրուն եռանկյան մեջ տարված է AF կիսորդը և AH բարձրությունը: Գտեք AHF եռանկյան անկյունները, եթե ∠B=1120:
∠AFH = 180 – 129 = 51
∠HAF = 22 + 17 = 39
∠AHF = 90

4․ Նկարում BP=KD, AP=KC, ∠APB= ∠CKD=90o: Ապացուցել, որ AB=CD:

Ըստ առաջին հայտանիշի քանի որ ABP ուղանկյուն եռանկյան էջերը հավասար էն KCD ուղանկյուն եռանկյան էջերին AB = CD:

Թողնել մեկնաբանություն