Պարզ, Ածանցավոր և բարդ

Համացանցից ընտրել վեցից յոթ նախադասությունից կազմված որևէ տեքստ ու որոշել բառերի կազմությունը. պա՞րզ են, ածանցավո՞ր, թե՞ բարդ:

Ա՜խ այս չարաճճի երեխաները: պարզ-չկա ածանցավոր-չկա բարդ-չկա

Եթե անգամ դու այդպիսին չես, ապա շրջապատում հաստատ կունենաս այնպիսի չարաճճի տղաներ ու
աղջիկներ, որոնք առավոտից իրիկուն արկածներ են փնտրում, անկարգություններ անում, մեծերի հոգին հանում: պարզ-արկածներ, տղաներ, աղջիկներ ածանցավոր-անկարգություններ բարդ-շրջապատում

Եղբայրներիցդ կամ հարևան երեխաներից մեկ-երկուսն անպայման այնքան չար են, որ
տատիկներն ու պապիկները, հարևան տիկիններն ու պարոնները ամեն օր բարձրաձայն կամ քթի տակ
նրանց է՛լ պատուհաս, է՛լ Աստծո պատիժ, է՛լ թոկից փախած կամ չարի մերան են անվանում:

պարզ-չար, օր, պատիժ ածանցավոր-անպայման, տատիկներն, պապիկները բարդ-բարձրաձայն

Է՛հ, այդպիսինների գլխին, նույնիսկ եթե իրենք էլ հանկարծ մի օր անկարգություն չեն անում, մեկ է, անընդհատ մի բան գալիս է: Պարզ-բան, անում ածանցավոր-անընդհատ, անկարգություն բարդ-չկա

Եվ ի՞նչ են գլուխները տարուբերելով սովորաբար ասում բոլոր մեծերը. «Չէ՛, սա մարդ չի
դառնա»: Պարզ-մարդ, մեծերը ածանցավոր-չկա բարդ-չկա

Հը՜մ, իսկ եթե ասեմ, որ նրանք սխալվում են: պարզ-չկա ածանցավոր-չկա բարդ-չկա

Որ այդպիսի երեխան մի օր կմեծանա ու կդառնա,
օրինակ, իրենց շրջանի ամենահարգված մարդը, և որ նույն տղայի մի բարի արարքի կողքին իսկույն
կխամրեն ու կմոռացվեն իր նախկին բոլոր անկարգությունները:

պարզ- օր, երեխան, մարդը, բարի, արարքի ածանցավոր-անկարգությունները բարդ-չկա

Լրացուցիչ կրթություն տանը

Գտնե՛լ, թե որ շարքերի հատուկ անունների բոլոր բաղադրիչներն են գրվում մեծատառով։
1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ, ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ
2. ԱՇՈՏ ԵՐԿԱԹ, ՎԵՐԻՆ ԱՐՏԱՇԱՏ, ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏ
3. ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ, ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ, ՀԵՌԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ
4. ԱՌՅՈՒԾԱՁԵՎ ՄՀԵՐ, ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻ, ՆԱՐ-ԴՈՍ
5. ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿ, ԾԻՐ ԿԱԹԻՆ, ԳԱՅԼ ՎԱՀԱՆ
1, 3, 5:

Մայրենի 6-րդ դասարան 16.02.2023

Գրում ենք քսան հատուկ անուններ, որոնք կազմված են մեծատառերով գրվող երկու կամ ավել բառերից, օրինակ` Մեծ Մասիս, Հարավային Կորեա։

Հյուսիսային Կորեա, Փոքր Մասիս, Նոր Նորք, Նոր Խարբերդ, Մեծ Հայք, Փոքր Հայք, Բարձր Հայք, Դաշտային Կիլիկիա, Արևմտյան Հայաստան, Տիգրան Մեծ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ռուսաստանի Դաշնություն, Ձենով Օհան, Իվան Ահեղ, Դավիթ Անհախթ, Հայկ Նահապետ, Սասունցի Դավիթ, Արա Գեղեցիկ, Սայաթ Նովա, Աշոտ Երկաթ։

Գործնական քերականություն օր

Լրացնել բաց թողնված տառերը:
Ջրաղացի ճրագի լույսն էր կենդանության միակ նշանը համատարած մթության մեջ:
Ծերունին նայեց հանդիպակաց սարին, բարձրացավ ամբարտակի վրա, քաշեց հավաքված ճյուղերը, ապա մտավ ջրաղացը և դուռը կողպեց: Քամին վզվզում էր պատերի բացվածքներից, հափշտակում թափված հարդաշաղախ ալրափոշին և փախչում զվարթաձայն: Ծեր ջրաղացպանը կրկին անցավ իր հանապազօրյա գործին` անշտապ կապելով ալրաթաթախ գոգնոցը:

Կետադրել տեքստը:
Հետևյալ առավոտ՝ նախաճաշից հետո, սեպուհներին ընդունեց Արծրունյաց նախարարը: Նրանք մի կիսամութ սրահ մտան՝ զարդարված գորգերով ու գազանների մորթիներով: Նախարարն իր հսկա, փքուն մարմնով այնպես էր ընկղմվել, միացել իր ծավալուն բարձին, որ շիկավառ մազ-մորուքով կլոր, գեր դեմքի կաս-կարմիր այտերով առասպելական արարածի էր նմանվում: Անշարժ կյանք սիրող այդ հղփացած մարդը աչքերն անտարբեր սահեցնում էր ամեն բանի վրա՝ չտեսնելով ոչ մի բան: Եվ առանց իր մեջ տեսածի մասին դիտողություն անելու՝ փակում էր լպրծուն կոպերը, կարծես քուն էր մտնում: Հյուրերը քայլեցին առաջ, և ամեն բան ավելի տեսանելի դարձավ։

3. Նախադասություններում ընդգծված բառերը փոխարինել հականիշներով:
Եգիպտացորենի խիտ արտից մի ջահել կին դուրս եկավ:
Ժլատ ծերունին երազում դժոխք էր ընկել:
Այդ դեպքից հետո մարդիկ անվերջ փառաբանում էին գիտունին:
Երախտամոռ պատանին այդ գիշեր անակնկալ նամակ ստացավ:
Երեխաները ծառից խոշոր, բայց խակ սալոր էին քաղել:

Խիտ-սեղմ

ջահել-ծեր

ժլատ-շռայլ

դժոխք-դրախտ

երախտամոռ-երախտագետ

գիշեր-առավոտ

խոշոր-մանր

խակ-հասուն

4.Բառաշարքում առանձնացնել հոմանիշների 5 եռյակ:
Ընչասեր, անվեհեր, վայրագ, ուղղամիտ, լկտի, արի, անամոթ, արդար, ժանտ, ագահ, անգութ, լպիրշ, աչքածակ, կտրիճ, ազնիվ:

Ընչասեր- ագահ- աչքածակ

անգութ-վայրագ-

կտրիճ-անվեհեր-արի

արդար-ուղղամիտ

լպիրշ-լկտի

5.-ույթ վերջածանցով և տրված բառերի համապատասխան արմատներով կազմել 7 ածանցավոր բառ:
Սահմանակից, կենսաբեր, մրցություն, գունավոր, նորամուծություն, կեղեքել, շահամոլ, սրտագին, գերյալ, աշխատավարձ, վարորդ, վերջնահաշիվ, շքամուտք, վերելք:

մրցություն-մրցույթ

նորամուծություն-նորույթ

շահամոլ-շահույթ

աշխատավարձ-վարձույթ

վարորդ-վարույթ