1. Տասնորդական կոտորակները գրիր կոտորակի տեսքով, հետո կատարիր գործողությունը.
2,3+1,4=3,7
1,4+4,5=5,9
1,12+12, 34=12,34
20,09+1,01=21,1
101,2+1,9 =103,1
2,45+2,45=70,45
3,45+13, 55=17
1,2345+2,2345=3,469
1,2+0, 21=1,41
41, 34+1,777=43,117
2. Տասնորդական կոտորակները գումարիր սյունաձև
1,25+1,25
3,01+4,02
4,45+1,111
3,67+3,03
0,01+0, 0009
0,2+0,8
26,29+1,99
17,14+15,16
23,24+25,277
3.Գրիր 10 հատ տասնորդական կոտորակ, դասավորիր աճման կարգով։
4. Գրիր 10 հատ տասնորդական կոտորակ, դասավորիր նվազման կարգով։
5. Գրիր 10 հատ տասնորդական կոտորակ, յուրաքանչյուրը գրիր, թե որ բնական թվերի միջև է գտնվում։ օրինակ
1,456-ը գտնվում է 1 և 2 բնական թվերի միջև։
Խնդիրներ։
6. Հեծանվորդը ժամը մեկին հաստատուն արագությամբ Ա կետից շարժվեց Բ կետը։ Ժամը երեքին, երբ հեծանվորդը Ա կետից գտնվում էր 24կմ հեռավորության վրա, Բ կետից Ա կետ շարժվեց 44կմ/ժ արագությամբ մոտոցիկլավարը և մեկ ժամ հետո նրանք հանդիպեցին։ Գտեք ԱԲ ճանապարհի երկարությունը։
7. Դասարանում կա 30 սովորող։ Դասարանի յուրաքանչյուր աղջիկ հավաքեց 3կգ թղթի թափոն, իսկ յուրաքանչյուր տղա՝ 5կգ, ստացան 122կգ թղթի թափոն։ Քանի՞ աղջիկ և քանի՞ տղա կա դասարանում:
8. Մայրուղու եզրին իրարից հավասար հեռավորությունների վրա տեղադրված են լուսացույցեր։ Ավտոբուսը առաջինից մինչև չորրորդ
լուսացույցը անցնում է 12 վարկյանում։ Քանի՞ վարկյանում ավտոբուսը կանցնի առաջինից մինչև 16-րդ լուսացույցը, եթե նրա արագությունը մնա անփոփոխ։