Այժմ կծանոթանանք Արտաշես արքայի և որդու` Արտավազդի շուրջ հյուսված պատմությանը:

Արտաշես և Արտավազդ

Արտաշեսի մահից հետո թագավորում է որդին՝ Արտավազդը։ Նա իր բոլոր եղբայրներին, բացառությամբ Տիրանի,արտաքսում է Այրարատից, որպեսզի Այրարատի արքունի կալվածքում ոչ մի արքայազն չբնակվի։ Նա միայն Տիրան եղբորն է մոտը պահում, իբրև իրեն փոխարինող, որովհետև ինքը զավակ չուներ։

Բայց Արտավազդը գտնվում էր հոր՝ Արտաշեսի անեծքի տակ։

Արտաշեսի մահվան ժամանակ, երբ շատերն են հոժարակամ սպանվում իրենց սիրելի թագավորի համար և, շատ կոտորածներ են լինում, Արտավազդը վրդովվում է և դիմում հորը.

Մինչ դու գնում ես,
Եվ ամբողջ երկիրը քեզ հետ ես տանում,
Ես ավերակների վրա ում թագավորեմ։

Արտաշեսը անիծում է որդուն հետևյալ խոսքերով.

Երբ դու ձի հեծնես, որսի գնաս,
Ազատն ի վեր, ի Մասիս,
Քաջքերը քեզ բռնեն, տանեն՝
Ազատն ի վեր, ի Մասիս,
Այնտեղ մնաս և լույս չտեսնես։

Շուտով կատարվում է հոր անեծքը։ Մի անգամ Մասիսի փեշերին որսի դուրս գալիս քաջքերը բռնում են Արտավազդին, շղթայում, բանտարկում են Մասիսի քարանձավներից մեկում։ Երկու շուն շարունակ կրծում են Արտավազդի շղթաները, որպեսզի նրան ազատեն կապանքներից։ Արտավազդը իրեն թափ է տալիս, ջանում է փշրել շղթաները, դուրս գալ քարանձավից և աշխարհը կործանել։ Ամբողջ տարվա ընթացքում շների կրծոցից շղթաները բարակում են և տարեմուտին դառնում անգամ մազի չափ։ Սակայն յուրաքանչյուր տարեմուտի երեկոյան, այսինքն՝ Նավասարդի (հին նոր տարվա) սկզբին դարբինները երեք անգամ կռանները հարվածում են սալին, որի հետևանքով Արտավազդի շղթաները կրկնակի հաստանում են ու ամրանում, և Արտավազդը այլևս չի կարողանում դուրս գալ քարանձավից։ Մինչև վերջերս էլ, դարբինները հետևելով հին սովորության, յուրաքանչյուր կիրակնամուտի, երեք-չորս անգամ մուրճով հարվածում էին սալին, որպեսզի Արտավազդի շղթաներն ամրանան:

Ըստ հին ավանդության, երբ Արտավազդը ծնվել է, Աժդահակի սերնդի վիշապազուն կանայք կախարդել են նրան, գողացել են Արտավազդին օրորոցից և նրա փոխարեն դև են դրել։

Առաջադրանքներ

Բացատրել մգեցված բառերը:
Արտաքսում-ազատում , կալվածքում-սեփականություն , արքունի-վերաբերող , հոժարակամ-Կամավոր, ազատակամ, պատրաստակամ, ինքնակամ, յուրակամ, վրդովվում — Հուզվել, փեշերին-տարածվել , ծեր , տարեմուտին-տարեգլուխ , կռան-մուրճ ,

Բացատրել երեք-չորս բառի գրությունը:
Քանի , որ խոսաքցության ժամանակ կոնկրետ , որևէ թիվ ասել դրահամար գործածում են երեք-չորս արտահայտությունը ։

Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմել` մի դեպքում դրանք գործածելով ուղիղ իմաստով, մյուս դեպքում` որպես դարձվածք:
Լեզու առնել, Տղան լեզու առավ և երկար խոսեց ։ Եզան լեզուն բույսը բուժիչ է ։
մատից փուշ հանել, Տան երեխանները մատից փուշ են հանում։ Մայրիկս մեղույի փուշը հանեց մատիցս։
ձեռքերը լվալ, Ես տուն գալուց ձեռք եմ լվանում։ Վարպետը ասեց ես ձեռքերս լվանում եմ այս շինարարությունից։
քարը փեշից թափել, Քարը փեշիցտ թափիր տուն արիր։ Աշխատանքի ժամանակ փեշիս վրայի քարերը թափեցին։
առյուծի բաժին, Արամը բահանջեց , որ առյուծի բաժինը տան իրեն։ Առավոտյան առյուծի բաժնի կերը տվեցինք իրեն։
ոտքը քաշել , Հենց ոտս քաշեցի խառնվեցիք իրար։ Ոտս քաշելով ես գնացի այգի։

Տրված դարձվածքները հոմանիշ բառերի և արտահայտությունների փոխարեն գրել և համեմատել, թե որ տարբերակն է առավել հարմար:
Փոխ է տալիս <<պարտք>>, լավության տակից դուրս գա <<կհայտնի շնորհակալություն>>, գլխիդ մի փորձանք գա << միջադեպ>>, ամբողջ աշխարհը քեզնից երես դարձնեն<<բոլորը քեզնից կհեռանան>>:

Դերձակը վարսավիրի աշակերտին մի փոքր գումար <<փող>> է պարտքով տալիս: Սա էլ, որ երախտագիտությունը <<շնորհակալություն>> հայտնի, ասում է.

-Ընկե՛ր ջան, թե քեզ դժբախտություն <<փորձանք պատահի >> լինի, կամ բոլորը, հերն ու մերդ էլ քեզ լքեն, արի, ես քո մազերը ձրի <<արանց գումարի >> կտրեմ:

5. Կազմել նախադասություն, որտեղ կլինեն միայն դարձվածքներ:

Ինչ ես ձայնդ գլուխդ գցել պոչդ հավաքիր և գնա այստեղից։