Կատարում ենք լեզվական առաջադրանքները:
Սխալ կամ ոչ տեղին գործածված բառերը գտի՛ր և փոխարինի՛ր հարմար հոմանիշներով:
Մատիտներիդ մեջ կապույտի բոլոր գույները կա՞ն:
Մատիտներիդ մեջ կապույտի բոլոր երանգները կա՞ն:
Ծանոթիս այդպես էլ չգտա թանձր բազմության մեջ:
Ծանոթիս այդպես էլ չգտա խիտ բազմության մեջ:
Ընկերները երկու օր առաջ էին մաքառել ու հաշտվելու փորձեր էին անում:
Ընկերները երկու օր առաջ էին կռվել ու հաշտվելու փորձեր էին անում:
Բերրի խոստումներ տվեց ու գնաց:
Առատ խոստումներ տվեց ու գնաց:
2.Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններից հանի՛ր:
Էլի դարձյալ այդ մասի՞ն ես խոսում:
Դարձյալ այդ մասի՞ն ես խոսում:
Ամբողջ ճանապարհը ոտքով քայլեցի:
Դու արդեն հե՞տ ես վերադարձել:
Դու հե՞տ ես վերադարձել :
Կարմիր գույնի շատ ծաղիկներ հավաքեցինք:
Կարմիր գույնի ծաղիկներ հավաքեցինք
Կրկին անգամ ասում եմ քեզ:
Կրկին ասում եմ քեզ:
Նախ առաջին հերթին այս գործը պիտի լինի:
Առաջին հերթին այս գործը պիտի լինի:
Քեզ մի հատ մարդ էր հարցնում:
Քեզ մարդ էր հարցնում:
Կարելի՞ է մի հատ զանգել:
Կարելի՞ է զանգել:
Ուրիշ այլ մարդիկ ավելի լավ կհասկանային:
Ուրիշ մարդիկ ավելի լավ կհասկանային:
ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿ ԵՒ ՇԱՄԻՐԱ
ara-gexecik-shamiram
Հայոց արքա Արամի մահից հետո Հայաստանի խնամակալությունը անցնում է նրա որդուն՝ Արա Գեղեցիկին։ Ասորեստանում այդ ժամանակ թագավորում է Նինոս արքան, որը բարձր շնորհների է արժանացնում Արային, ինչպես որ ժամանակին՝ նրա հորը: Սակայն Նինոսի կինը՝ Շամիրամը, վաղուց ի վեր լսած լինելով Արայի գեղեցկության մասին, ողջ հոգով տենչում է տեսնել նրան, և սակայն ամուսնու ահից չի համարձակվում անել դա։
Երբ Նինոսը վախճանվում է, գալիս է Շամիրամի նվիրական իղձն իրագործելու ժամանակը: Ասորեստանի թագուհին բանբերներ է ուղարկում Արա Գեղեցիկի մոտ ճոխ ընծաներով, բազում աղերսանքներով ու խոստումներով՝ նպատակ ունենալով համոզել Արային այցելել Նինվե և այստեղ ամուսնանալ իր հետ և բոլորի վրա թագավորել կամ էլ հագուրդ տալ իր փափագին և մեծամեծ ընծաներով ու խաղաղությամբ վերադառնալ Հայոց աշխարհ։ Շամիրամի սուրհանդակները գալիս են Հայաստան, սակայն Արան իսկույն մերժում է նրանց։ Շամիրամը մի քանի անգամ էլ փորձում է գործը գլուխ բերել հորդորներով ու աղաչանքներով, սակայն անարդյունք։
Սաստիկ զայրացած Շամիրամը դադարեցնում է աղերսների ու համոզումների մարտավարությունը, զորք է հավաքում և շարժվում է Հայոց աշխարհ՝ Արայի դեմ պատերազմելու։
Շամիրամը գալիս է Արայի դաշտը, որ հետագայում հայ թագավորի անունով կոչվում է Այրարատ։ Նախքան ճակատամարտը Շամիրամը պատվիրում է իր զորապետներին խնայել ու ողջ պահել Արային։ Սակայն կռվում Արայի զորքը կոտորվում է, իսկ Արան՝ ընկնում ռազմի դաշտում։ Հաղթանակից հետո Շամիրամ թագուհին կռվի դաշտ է ուղարկում իր կատարածուներին՝ դիակների մեջ գտնելու իր տենչալի Արային։ Հայ թագավորին գտնում են մի խումբ քաջամարտիկների մեջ սպանված։ Շամիրամը հրամայում է Արայի դին դնել ապա-րանքի վերնատանը։
Իսկ երբ գրգռված հայոց զորքը պատրաստվում է նորից մարտնչել Շամիրամի դեմ Արայի մահվան վրեժն առնելու համար, Շամիրամն ասում է նրանց, որ հրամայել է իր աստվածներին լիզել նրա վերքերը և հարություն տալ թագավորին: Երբ դիակն սկսում է քայքայվել, Ասորեստանի թագուհին գաղտնի թաղում է Արային, իր փեսացուներից մեկին է տալիս Արայի հանդերձանքը և լուր է տարածում, թե արալեզները հարություն են տվել նրան։
Շամիրամը արձան է կանգնեցնում Արային «հարություն տվող» աստվածների պատվին և առատ զոհաբերություններ է մատուցում նրանց։ Արայի հարության լուրը տարածելով Հայոց աշխարհում և բոլորին համոզելով՝ Շամիրամը հանդարտեցնում է ժոդովրդի խռովքը։
Վ. Սուրենյանց «Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ»
Առաջադրանքներ
Ի՞նչ հատկանիշներով կբնութագրես Արային: Իսկ ինչպիսի՞ն էր Շամիրամը:
Արան բարի և խիզախ էր իսկ Շամիրամը հոգատար էր Արայի նկատմամբ և ամեն ձև ուզում էր օգնել Արա գեղեցիկ — իմ։
Գուշակել, թե մգեցված բառերը ինչ ընդհանուր յուրահատկություն ունեն:
Բարձր, սպանված, գրգռված, մարտնչել, աշխարհում, ժոդովրդի:
Ի՞նչ նոր վերնագիր կտայիր առասպելին:
Խիզախը և Հոգատարը
Դու ինչպե՞ս կավարտեիր առասպելը:
Կավարտեի ընենց որ Շամիրամը լիներ Արաի նման։
Ի՞նչ թեմաների մասին մտածեցիր առասպելը կարդալիս:
Այս ավանդազրույցը երկու տարբեր բնավորություններով հերոսների մասին է։
Ինչպես եմ պատմել առասպելը
Արա Գեղեցիկի հակապատկերն է Շամիրամը։ Նա ցանկասեր էր, բռնակալ և Արայի հանդեպ ոչ թե սեր էր տածում, այլ տիրանալու տենչ։
Այս ավանդավեպը շարունակում է մյուսների հայրենասիրական և ազատասիրական գաղափարը։ Արան հետևելով Հայկ Նահապետի օրինակին, գերադասում է մեռնել, քան թե դավաճանել տուն ու հայրենիք։